Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի համար Ադրբեջանն ու Ալիևը դարձել են անշնորհակալ ու լկտի «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

regionmonitor.com-ը «Արդյո՞ք Էրդողանը կշարունակի գործել Ալիևի հրահանգներով» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանի և Անկարայի հարաբերությունների համատեքստում հաճախ կարելի է լսել այն կարծիքը, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։ Իհարկե, շատերը համաձայն չեն դրա հետ, շատերի մոտ դա ժպիտ և հարց է առաջացնում՝ արդյո՞ք կարելի է այդքան միամիտ լինել, չէ՞ որ Թուրքիան G20-ի անդամ է և տարածքով ու բնակչությամբ Ադրբեջանից առնվազն 8-9 անգամ մեծ է։ Այնուամենայնիվ, արդյո՞ք պետք է բացառել նման հնարավորությունը, մանավանդ հաշվի առնելով այն, որ այդ մասին խոսում ու նույնիսկ բողոքում են հենց Թուրքիայում։ Օրերս թուրքական լրատվամիջոցներից մեկը ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ Ադրբեջանը և նրա առաջնորդը բնութագրվել են որպես «փոքր գործընկեր, մեծ խոչընդոտ»։ Հոդվածում ասվում է, որ Երևանը կամք և վճռականություն է ցուցաբերում Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, իրականում նույն բանն են ուզում նաև Անկարայում, բայց…
 
«Ընկերներ, Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի նախագահ Ալիևն է»,- բացահայտ ընդգծել է թուրք սյունակագիր Հուրեմ Էլմաչչինը։ Ըստ հեղինակի, Անկարայում աճում է դժգոհությունն ու քննադատությունն այդ առնչությամբ. «Շատերն ասում են՝ այդ երբվանի՞ց է կրտսեր գործընկերն այդքան վճռորոշ դարձել մեր արտաքին քաղաքականության մեջ»։ Վերջերս Նյու Յորքում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումից հետո նաև թուրք ընդդիմադիր գործիչներից մեկն էր Էրդողանին կոչ արել Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկել այլ պետությունների նկատմամբ քաղաքականությունից առանձին։ Նշված քաղաքական գործչին, իհարկե, զայրացրել էր Ադրբեջանի «անշնորհակալությունն» ու «լկտիությունը», որը հակադրվել էր Էրդողանի այն հայտարարությանը, թե «Իսրայել կմտնենք այնպես, ինչպես մտել ենք Ղարաբաղ», որով փաստացի Ղարաբաղում հաղթանակը վերագրվել էր թուրքական կողմին:
 
Այնուամենայնիվ, չնայած Բաքվի «անշնորհակալությանը» և Ռուսաստանի հետ մերձեցման միջոցով Թուրքիայից հնարավորինս հեռու մնալու փորձերին, Էրդողանը շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները կապել Ադրբեջանի հետ և պաշտպանել նրա շահերը։ Իրենք՝ թուրք պաշտոնյաները, չեն վարանում խոսել այդ մասին՝ անընդհատ հայտարարելով, որ գործում են Բաքվի հետ համաձայնեցված, բայց, ըստ էության, նրա խնդրանքով։ Վերջերս, օրինակ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հստակ հայտարարեց, որ Բաքուն բանակցություններ է վարում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման շուրջ, և Թուրքիան ուղղակիորեն ներգրավված չէ այդ բանակցություններում։ Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ խոսքը նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության մասին է։
 
Ըստ Հյուրեմ Էլմաչչինի, Էրդողանի քաղաքականությունը, որը դուրս է գալիս անգամ «մեկ ժողովուրդ, երկու պետություն» էմոցիոնալ կարգախոսից, հիմնականում պայմանավորված է տնտեսական գործոններով։ Հոդվածի հեղինակը հիշեցրել է, որ միայն 2024 թվականի հունվարին Ադրբեջանից Թուրքիա ներմուծումը կազմել է 477 մլն դոլար, իսկ փետրվարին՝ 343 մլն դոլար, այսինքն՝ տարվա կտրվածքով դա հսկայական ծավալների կլինի։ Ստացվում է այնպես, որ Էրդողանը Թուրքիայի տնտեսական անկայունության պայմաններում ստիպված է ընտրել Բաքվից ստացված գումարները և, բնականաբար, այդ շահերին ստորադասել Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Կարևոր է նշել, որ նման կերպ Էրդողանը անտեսում է Թուրքիայի արևել յան շրջանների բնակիչների ցանկությունները, ովքեր թուրքական ԶԼՄ-ներում բազմիցս են կոչ արել բացել Հայաստանի հետ սահմանը, ինչը կարող է որոշակիորեն մեղմել նրանց ոչ այնքան բարենպաստ կյանքի պայմանները: Բայց արդյո՞ք միակ պատճառը Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական շահերն են, որոնցում, ի դեպ, Բաքուն վերջերս սկսել է ուշագրավ «եսասիրություն» ցուցաբերել։
 
Իսկ Էրդողանի և Ալիևի անձնական շահերն այստեղ դեր չեն խաղո՞ւմ։ Թուրքիայի վերջին նախագահական քարոզարշավից շատ ժամանակ չէր անցել, երբ երկրաշարժից մի քանի ամիս անց Էրդողանը և Իլհամ Ալիևը ելույթ ունեցան թուրքական «Տեխնոֆեստում» և հայտարարեցին, որ ադրբեջանական փողերով (ավելի քան 100 միլիոն դոլար) Քահրամանմարաշում 1000 տուն է կառուցվելու, և այդ իրադարձությունը վերածեցին Էրդողանի և նրա քաղաքական ուժի PR արշավի: Բացի դա, ադրբեջանցի պատգամավորներն են ժամանակին Թուրքիայում քարոզարշավ իրականացրել հօգուտ Էրդողանի, կան նաև այլ նմանատիպ պահեր։ Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում ակտիվացել են շփումները Երևանի և Անկարայի միջև։ Նեկայում հարց է այն, թե արդյո՞ք Անկարան կշարունակի հետևել իր՝ «Բաքվից կախված» քաղաքականությանը՝ ցույց տալով, որ չունի սեփական քաղաքականություն Կովկասում, մասնավորապես հարևան Հայաստանի հետ կապված։ Թուրքիան կշարունակի՞ իր՝ «Բաքվից կախված» քաղաքականությունը՝ անտեսելով անգամ այդ հարցով Անկարայում աճող դժգոհությունը։ Արդյո՞ք Թուրքիան ևս մեկ անգամ կհաստատի, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված