Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում». կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղվանը ծնունդով Լոռու մարզից է՝ Դարպաս գյուղից: Մայրիկը՝ տիկին Իրինան, որդու մանկությունը հիշելիս նշում է՝ նա շատ ակտիվ երեխա էր: «Կյանքով լեցուն էր, ուրիշ բնավորություն ուներ, ուրիշ տեսակի երեխա էր: Փոքրի հետ փոքրի պես էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման: Ում էլ հարցնելու լինեք Աղվանիս մասին, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Իրինան: Աղվանը սովորել է Դարպասի միջնակարգ դպրոցում:

«Ընդունակ երեխա էր, բայց չեմ կարող ասել, որ գերազանց կամ լավ առաջադիմություն է ունեցել: Ինչպես հաճախ են ասում՝ ընդունակ էր, բայց ծույլ: Դպրոցը և ուսումը մի կողմում էին, իր հիմնական հետաքրքրությունը սպորտն էր: Կարատեիստ էր, ավելի շատ զբաղվում էր իր սիրելի սպորտաձևով»: Աղվանը բազմաթիվ մրցումների է մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ունի բազմաթիվ մեդալներ, որոնք հավաստումն են նրա, թե որքան նվիրված է եղել իր սիրելի սպորտաձևին: Իսկ կարատե-դոյի անձնագրում խնամքով նշված են նրա բոլոր ձեռքբերումները: Այն այսօր ընտանիքի համար դարձել է մասունքի պես կարևոր մի իր: Մայրիկի խոսքով՝ նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո ամուսնանալ. «Սիրած աղջիկ ուներ, և նպատակն էր բանակից զորացրվելուց հետո շուտ ամուսնանալ: Չգիտեմ, թե ինչու էր այդպես որոշել»:

Աղվանը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 8-ին: Ծառայում էր Սիսիանում: «Հրաշալի տրամադրվածությամբ զորակոչվել է ծառայության, ուրախ է մեկնել, նույն կերպ նաև իր ծառայությունն է անցել: Երբեք չեմ անհանգստացել իր համար՝ այն առումով, որ վստահ էի՝ լավ է ծառայելու բանակում: Իր հրամանատարն էր հետո պատմում՝ եթե զինվորներն իրար թեկուզ մի քիչ չէին հասկանում, Աղվանը մոտենում էր, զրուցում, բոլորին հաշտեցնողն էր: Երբ իրեն հարցնում էինք ծառայությունից, Աղվանս մեզ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ բանակը տղու համար է, կծառայեմ, կգամ: Վստահաբար, դժվարություններ էլ է տեսել, բայց մեզ ոչինչ չէր պատմում, բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում»:

Այն, որ Աղվանը աչքի ընկնող զինծառայող է եղել, պարզ է դառնում նաև բանակային կյանքում նրա դրսևորած ակտիվությունից: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների: Սիսիանում ծառայող Աղվանը հայտնվում է Արցախում՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում: «Սեպտեմբերի 27ին իր 20-ամյակն էր լրանում: Նախքան պատերազմի սկսվելն իրենց Նախիջևանի դիրքերն էին տարել: Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջեցրել էին: Իրենց որևէ բառ չէին ասել Հադրութ տանելու մասին: Ես էլ իրեն գումար էի ուղարկել, որ տղաների հետ ծնունդը նշեր: Ինձ ասաց, որ ամեն ինչ գնել է, տղաներն անգամ տեսանյութ էին ուղարկել ինձ»: Բայց հենց սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց: Հոկտեմբերի 9-ին կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանին և նրա զինակից ընկերներին տեղափոխում են Հադրութ: «Խոսում էի իր հետ, ասում՝ Աղվա՛ն ջան, ուշադիր կլինես:

«Մա՛մ, մի վախեցի, գնում ենք՝ մի երկու թուրք սպանենք ու գանք»: Չէր պատկերացնում, թե ուր է գնում, բայց ներսում վախ չկար»: Հոկտեմբերի 16-ին Աղվանն անմահանում է Հադրութում: «Մի քանի օրից Աղվանս արդեն տանն էր: Երկու ընկերով են եղել, երկուսն էլ վիրավորվել են: Ուղղաթիռով տեղափոխել են, երեխես զոհվել է, մյուս տղան ողջ է մնացել: Իմ տղան ամբողջական էր, մեկ քերծվածք չկար մարմնի վրա, անգամ զարմանում էի, թե ինչից է զոհվել, ինչպես: Հետո մեզ արդեն պատմեցին, թե սերժանտ լինելով՝ Աղվանս որքան տղաների կյանք է փրկել, չի թողել նրանք առաջ նետվեն, վտանգեն իրենց, այլ, որպես կոչումով ավագ, առջևում ինքն է եղել»: Այս պատերազմում տիկին Իրինան ոչ միայն տղային, այլ նաև եղբորն է կորցրել. «Իմ եղբայրն էլ է զոհվել պատերազմում, երկուսն էլ ժամկետային զինծառայող էին: Եղբայրս էլ Ջրականում էր: Եղբորս պարագայում մեզ իր ոսկորներն են հասել: Հայրիկս չի էլ հավատում, որ նա զոհվել է, մտածում է, որ եղբայրս ողջ է»:

Հիմա Աղվանը հայրենի գյուղում է՝ Դարպասում: Մայրիկն ասում է՝ ուզում էր, որ որդին իրեն մոտ լիներ: Մեկ տարի առաջ էլ տիկին Իրինան ամուսնուն է կորցրել: Հիմա ընտանիքում մայր ու դուստր են, մեկը մյուսի թիկունքն ու ուժը: «Դժվար է, բայց ի՞նչ անեմ: Այս դեպքում անզոր եմ: Հիմա աղջիկս է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ, պայքարեմ, ապրեմ: Աղջիկս էլ է շատ ծանր տանում եղբոր բացակայությունը, չի արտահայտվում, ինձանից թաքուն է լալիս, որ չտեսնեմ իր արցունքները: Գիտի, թե որքան կապված էի Աղվանիս հետ: Գիտի նաև, որ հիմա իրենով եմ ապրում: Իրեն ասում եմ՝ և՛ իմ Աղվանն ես, և՛ իմ Քրիստինեն ես»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պաշտպանության նախարարության կողմից պատվոգրով՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի, ինչպես նաև ՀՀ պետական սահմանները կյանքի գնով պաշտպանելու համար: Հուղարկավորված է Դարպաս գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

‪‬«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուներ Արտյոմ Ավետիսյանը և Մարի Դանիելյանը մասնակցել են Յուրի Բաշմետի անվան երաժշտական ակադեմիայինՀայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը
Ամենադիտված