Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գրպանում երեխեքի նկարներն էին, իմացանք, որ ինքն է»․ 4 երեխաները մնացել են առանց մոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարդանյանների ընտանիքում ծանր լռություն է, որ երբեմն ընդհատվում է փոքրիկ Տիգրանի աշխույժ ծիծաղով։ Տնեցիներն ասում են՝ 2․5-ամյա Տիգրանը միակն է, որ դեռ չի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, և միակն է, որ դեռ սպասում է մորը՝ Նարինե Վարդանյանին, որ զոհվել է Արցախում սեպտեմբերի 25-ին՝ բենզինի պահեստի պայթյունի ժամանակ: «Մեկ-մեկ գալիս ասում ա՝ մամայիս եմ ուզում, հետո գնում, կանգնում ա մոր նկարի առաջ, ասում ա՝ նայեք, հեսա մաման, իսկ երբ տեսնում ա Նարինեի հեռախոսը մեր մոտ ա, ասում ա՝ մամայի հեռախոսը տվեք»,- աչքերը մի կետի հառած՝ ցածրաձայն ասում է ընտանիքի հայրը՝ 33-ամյա Արտակ Վարդանյանն ու ավելի ամուր գրկում իրեն փաթաթված դստերը՝ 11-ամյա Զոյային, որ Արտակի խնամքին մնացած չորս երեխաներից ավագն է։

Կնոջ ողբերգական մահվան մասին Արտակը խոսել չի կարողանում, միայն զգուշորեն տեղափոխում է նրա լուսանկարը մեկ սեղանին, մեկ էլ պահարանի գլխին, որ հանկարծ երեխաները չգցեն, իսկ լուսանկարի առջև միշտ կարմիր վարդեր է դնում։ Ասում է՝ կնոջ սիրած ծաղիկներն էին, որ իրենց ծանոթության օրվանից էր նվիրում։ «Ինքը կարմիր վարդեր շատ էր սիրում, ես էլ միշտ նվիրում էի՝ հլը էն ժամանակվանից, որ 19-20 տարեկան էինք․․․ Հիմա էդ կարմիր վարդերը իրա նկարի առաջ եմ դնում,  hամ էլ՝ հեսա ծնունդն ա, 36 տարեկան էր դառնալու»,- հիշում է Արտակը, որ թեև դժվարությամբ է խոսում, բայց լավ է հիշում այն օրերը, որ գլխիվայր շրջեցին իրենց ողջ կյանքը։ «Ամսի 19-ին, երբ ամեն ինչ սկսվեց, երեխաները դպրոցում էին, կինս երեխեքին դպրոցից բերեց տուն, հետո իջացրեց շենքի պադվալ։ Պատերազմի սկզբից մինչև վերջ ես աշխատանքի մեջ էի Ստեփանակերտի ազգային անվտանգության ծառայությունում ու դուրս գալ չէի կարողանում, Նարինեն էր ամեն ինչ անում․․․»,- հիշում է Արտակը։

«Քաղաքի վրա անդադար խփում էին, մոտ 3-4 օր էլ հոսանք չկար, պադվալներում էինք մնում էդ ահավոր պայմաններում․․․ hետո արդեն ամսի 24-ից մարդիկ քիչ-քիչ սկսեցին դուրս գալ»,- ասում է Արտակ Վարդանյանի քույրը՝ 40-ամյա Կարինե Վարդանյանը, որ Նարինեի մահից հետո հոր՝ 76-ամյա Վարդան Վարդանյանի հետ տեղափոխվել է եղբոր մոտ՝ օգնելու երեխաների խնամքի հարցում։ «Ամսի 25-ին իմացանք, որ վառելիք կար, ու ով կարողանում էր, գնում էր բենզին վերցնելու։ Նարինեն էլ հենց իմացավ, ինքն էլ մյուս հարևանների հետ իջավ՝ բենզինի, որ գոնե էդ հարցը լուծեր, մինչև Արտակը գար ու դուրս գայինք, բայց գնաց ու ինքն էլ վառվեց։ էս չորս երեխաներն էլ իրանն են, առանց մոր են մնացել․․․»,- պատմում է Կարինեն։ Պայթյունը տեղի էր ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ փակ տարածքում, որտեղ եղել է 42 հազար լիտր բենզին: Պայթյունի հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի:

Դեպքից հետո Վարդանյանները Նարինեին փնտրել են բոլոր հնարավոր ու անհնար վայրերում՝ հիվանդանոցներից մինչև դիահերձարաններ, սակայն ապարդյուն։ Կնոջ մասին որևէ տեղեկություն չունենալով՝ սեպտեմբերի 28-ին ընտանիքը դուրս է եկել Արցախից հարյուրհազարավոր այն արցախցիների հետ միասին, որ ավելի քան 9 ամիս շրջափակման պայմաններում գտնվելուց հետո՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով էթնիկ զտման ենթարկվեցին և ստիպված եղան լքել սեփական հայրենիքը։ «Հոկտեմբերի 5-ին, երբ հասանք Հայաստան, զանգ ստացանք Կապանի դիահերձարանից ու իմացանք, որ ինքն էնտեղ ա։ Մարմինը կիսով չափ այրվել էր, բայց բոլոր փաստաթղթերը նույնությամբ պահպանվել էին։ Գրպանում երեխաների նկարներն էին ու ամուսնու ավտոյի վկայականը, տենց իմացանք, որ ինքն ա»,- պատմում է Կարինեն: Նա հավելում է՝ Նարինեի մարմինը բերել են հոկտեմբերի 8-ին և հուղարկավորել Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում՝ նրա հետ հողին հանձնելով նաև երջանիկ այն տարիները, որ ապրել էին Արցախում։ 

 

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ Քամի ու ուժգին կարկուտ Լոռու մարզում. իրավիճակն այս պահին (լուսանկարներ) Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհին «Mitsubishi»-ին բախվել է պահեստի պատին․ կա 2 տուժած Հանրապետությունում կրկին կարկտի տեղումներ են կանխատեսվում Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնում՝ 3, Շիրակում՝ 33 Վթարային ջրանջատումներ հունիսի 15-ին, 17-ին և 18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում հրդեհ է բռնկվել ավտոտնակում Հայաստանում մեկնարկել է ընտրությունների հետհաշվարկըՀասմիկ Խոջյանը երեխայի հետ հայտնվել է իսրայելա-իրանական անօդաչուների հարվածների տակ «Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ». իսրայելահայերի միության նախագահի գրառումը Իրանը ներկայացրել է՝ որ դեպքում կդադարեցնի Իսրայելին հարվածները Կոմիտասում տրոլեյբուսի լարը պոկվել է ու կաթվածահար արել երթևեկությունը Միջազգային PLUS-Forum FinnoWay Armenia 2025. Նոյեմբերը Երևանում թեժ է լինելուՋրափրկարարները օգնության են հասել. Սևանա լճի ափ է դուրս բերվել ռետինը նավակ Բաքուն կրկին Ռուսաստանի դեմ. Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մեդինսկին «խեղաթյուրել է փաստերը»Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին Ինչո՞ւ է Փաշինյանին պետք փոխել կաթողիկոսինԻնչ հրթիռներով է Իրանը հարվածել Իսրայելին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Եղիա մարգարեի հիշատակության օրը Վնասվել են տան և վարչական շենքերի տանիքներ, տապալվել ծառեր․ ՆԳՆ-ից հայտնում են Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Տեղի է ունեցել առաջին հայկական հնչյունային ֆիլմի` «Պեպոյի» պրեմիերան. պատմության այս օրը (15 հունիս)Իրանը այս պահին նորից ակտիվ հրետակոծվում է Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել Իրանի թուլացումն ուժեղացնում է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը «Արարատ-Արմենիան» բրազիլացի նորեկ ունի Հենրիխ Մխիթարյանի իրանցի թիմակիցն Իսրայելի օդային հարվածների պատճառով չի կարողացել ակումբի հետ ԱՄՆ մեկնել Եգիպտոսի երկնքում լուսարձակող օբյեկտներ են նկատվել
Ամենադիտված