Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատերազմը մայրերից ու հայրերից, եղբայրներից ու քույրերից, մեզանից՝ բոլորիցս խլեց մեր... զավակներին: Շեշտադրում եմ «մեզանից» ու «մեր» բառերը, որովհետև հավատում եմ նրան, որ օտարի զավակ չի լինում, ու կարևոր չէ, թե ում որդին անմահացավ պատերազմներում: Նրանք մեր բոլորի որդիներն են: Ու որդիներից Մխիթարի մայրիկը՝ Ռուզաննան, իր կյանքում անդառնալի կորուստ ունենալով, ընտրել է ուժեղ լինելու ճանապարհը: Վստահաբար, հեշտ չէ ուժեղ մոր ու կնոջ «շորերը հագնել» ու ճանապարհ անցնել, բայց անհրաժեշտ է՝ հանուն... Հանունները շատ են ու կարևոր: Ռուզաննա Մխիթարյանը կյանքի կոչեց «Ձեր լռությունը խոսել գիտի» խորագրով միջոցառումը:
 
Նոյեմբերի 9-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հարկի տակ միավորվել էին տղաների ընտանիքները, հարազատները, հյուրերը՝ մասնակից դառնալու բոլոր պատերազմներում անմահացածների հիշատակին նվիրված միջոցառմանը: Այն մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային օրհներգներով: Բեմում էին «Լույս Կանթեղներ» մանկապատանեկան ստուդիայի սաները, «Հաճըն» պարային համույթը: Հնչեցին ինը նոր երգեր, որոնց հեղինակը տիկին Ռուզաննան էր: Առհասարակ, ամբողջ միջոցառման սցենարիստն ու հեղինակը Մխիթարի մայրիկն է: Միջոցառումն իրականություն էր դարձել բարերարների ֆինանսական օժանդակության շնորհիվ:
 
Բեմից հնչող շնորհակալություններն ուղղված էին թե՛ նրանց, թե՛ Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավարին, թե՛ Նոր Գեղիի մշակույթի տան տնօրենին և ողջ աշխատակազմին, թե՛ ողջ ստեղծագործական խմբին, յուրաքանչյուրին անուն առ անուն: Պաշտպանության նախարարությունն օգնել էր անմահացած տղաների ընտանիքներին միջոցառման մասին տեղեկացնելու առումով, իսկ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ միջոցառման անցկացման համար անվճար տրամադրվել էր թատրոնի դահլիճը: Տիկին Ռուզաննան շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա գտնվողներին, բոլորին, ովքեր աջակցել էին դրա կայացմանը, կանգնել իր կողքին: «Պիտի ամրապնդվենք, գոտեպնդվենք, քայլենք դեպի լույսը: Շնորհակալություն հերոսածին մայրերին և ուժեղ ու ամուր կամքի տեր հայրերին»,- նշեց տիկին Ռուզաննան:
 
Սեպտեմբերի 27-ին տրվել էր միջոցառումների մեկնարկը Նոր Գեղիում՝ Մխիթարի հայրենի գյուղում: «Միջոցառումը պետք է անցկացվեր Հայաստանի բոլոր մարզերում: Մեր առաջարկին արձագանքեց միայն Արարատի մարզը: Արարատ և Վեդի քաղաքներում միջոցառումը կայացավ: Մյուս մարզերը կա՛մ մեզ մերժեցին, կա՛մ էլ որոշների պարագայում մինչև հիմա սպասում ենք պատասխանի: Որոշ դեպքերում արձագանքեցին, որ «էլ ավելի կարևոր հարցեր կան, չենք կարող, ֆինանսական ճգնաժամ է, դահլիճը չի ջեռուցվում»: Իրենց աջակցությունը պետք է լիներ տրանսպորտի և սննդի ապահովման տեսքով: Այժմ կցանկանամ գոնե զորամասերում անցկացնել այս միջոցառումը, մարզերին, գյուղական համայնքներին դժվար թե այլևս դիմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան:
 
Նրա խոսքով, միջոցառման հիմնական ասելիքը հետևյալն է՝ դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից: «Խավարի մեջ մի փոքրիկ լույս եմ գտել ու այն սփռում եմ իմ ազգի վրա: Պետք է շարունակենք ապրել, որ ապրեցնենք մեր տղաներին: Նրանք կանգնեցին հայրենիքի ու մոր միջև ընտրության առջև: Ընտրեցին հայրենիքը, որ մայրն ապրի՝ կիսատ, դատարկ, թևաթափ: Ցանկացած ծնողի համար կարևոր է, որ իր որդուց խոսեն, իր տառապանքից հարցնեն: Շատերը խավարի մեջ էին, բայց ուզում եմ, որ այս միջոցառումը լույս սփռի շատերի համար: Որքան էլ դժվար լինի, բայց ամեն տարի այդ դաժան օրերը պետք է վերհիշենք՝ շարունակելով ապրել, չպետք է մոռանանք այն, ինչ մեզ հետ տեղի ունեցավ: Մեր իրականությունն ընդունելով՝ պետք է դեպի լույսը գնանք, սերունդներին սովորեցնենք արժեքները վեր դասել: Պայքարի ելածները խոսելու են այնքան ժամանակ, քանի դեռ մենք կանք, քանի հայրենիքը կա»,-նշում է Մխիթարի մայրիկը:
 
Միջոցառման վերջում հոտնկայս ծափահարությունները նահատակված տղաներինն էին ու սահմանին կանգնած զինվորներինը: Տիկին Ռուզաննան նրանց հորդորեց. «Ապրեք հանուն հայրենիքի, քայլեք ու շնչեք հանուն հայրենիքի և սահմանից վերադարձեք տուն՝ ձեր մայրերի գիրկը: Մեր շատ տղաներից տարիներ շարունակ որևէ լուր չկա, մայրերը շարունակում են նրանց սպասել: Մեզ էլ մեր տղաների սպասումի լույսն ու հույսն է պահել: Յուրաքանչյուր օր տան դուռը բաց եմ թողնում, որ Մխիթարս ներս մտնի: Մենք էլ ձեզ հետ հավատով սպասում ենք, որ ձեր որդիները տուն վերադառնան»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված