Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ և ինչի՞ն են սպասում Փաշինյանն ու Ալիևը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru-ն «Ալիևն ու Փաշինյանը սպասում են Թրամփին Անդրկովկասում, բայց տարբեր կերպ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի հետ հաշտության պայմանագրի նախապատրաստման գործընթացում Ադրբեջանը երկրորդ անսովոր քայլն է արել: Առաջինը մատնանշվել էր Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեգովի՝ ԱՄՆ կատարած այցից հետո, երբ նա հայտարարեց, որ Բաքուն համաձայնել է խաղաղության պայմանագրի նախագծից հանել «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Իրավիճակի արտասովորությունն այն էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, որով ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, խոսվում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, սակայն չհիշատակելով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանի հետ կապող «Զանգեզուրի միջանցքը»:
 
Հետո Ադրբեջանին հաջողվեց այդ հարցը մտցնել խաղաղության համաձայնագրի նախագիծ, ինչը մեծ քննադատության պատճառ դարձավ Իրանի կողմից։ Ընդ որում, ԱՄՆ-ը, որը նախկինում դեմ էր այդ նախագծին, «անսպասելիորեն» որոշեց աջակցել դրան։ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայենը հայտարարեց, որ «Բաքուն և Երևանը պատմական հնարավորություն ունեն Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցություն ստեղծել՝ շրջանցելով Ռուսաստանը», որ այդ, այսպես կոչված, «Միջին միջանցքը» կարող է այլընտրանք դառնալ ռուսական «Հյուսիս-Հարավ» միջանցքին, և որով Թուրքիան կվերածվի Արևմուտքի առանցքային օպերատորի Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի այդ խաչմերուկում։ Ուստի, թվում էր, թե այդ հիմքի վրա կսկսվի Ադրբեջանի և Հայաստանի սերտ մերձեցումը։ Բայց Բաքուն, որոշելով զարգացնել կապը Նախիջևանի հետ Իրանի տարածքով, փաստացի Երևանին հանում է տարածաշրջանային հաղորդակցական «խաղից»։ Ըստ երևույթին, դա պատահական չէր: Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը երբեք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները չի ընկալել լոկալ տարբերակով, նրանք հայտարարել են, որ, փաստացի հանդես գալով Բաքվի և Երևանի միջև՝ որպես մոդերատոր, պատրաստ են նրանց «Ռուսաստանի և Իրանի որոշումներին այլընտրանք տրամադրել»։
 
Հիմա՝ Ադրբեջանի երկրորդ արտասովոր քայլի մասին: Բաքուն որոշել է հրապարակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի երեք չհամաձայնեցված կետը։ Նախկին դեսպան, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ այդ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հանմանը։ Մեկ այլ կետ նախատեսում է, որ կողմերը հրաժարվեն միջազգային դատարաններում միմյանց դեմ դատական հայցեր ներկայացնելուց։ Եվ վերջապես՝ երրորդ կետը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին երրորդ կողմի ուժերի, այդ թվում՝ դիտորդների տեղակայման արգելքին։ Թվում է, թե այդ վերջին կետն է մեծապես արգելափակում բանակցային գործընթացը։ Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23ին ԵՄ երկրների արտգործնախարարները հավանություն տվեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որի մանդատը նախատեսված է երկու տարի ժամկետով։ Առաքելությունը ներառում է մի քանի հարյուր մարդ, այդ թվում՝ փորձագետներ և եվրոպացի դիտորդներ։
 
Նշվել է, որ «առաքելության նպատակն է՝ նպաստել վստահության ձևավորմանը, կայունությանը Հայաստանի սահմանամերձ շրջաններում և ապահովել պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ-ի կողմից աջակցվող ջանքերին»: Այս կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է տարածաշրջանում ԵՄ ռազմական ներկայության կոնֆլիկտային բնույթը՝ նշելով, որ Հայաստանում ԵՄ առաքելությունից այլ բան պետք չէ սպասել, բացի Հարավային Կովկասի ապակայունացումից։ Ադրբեջանն ունի նույն դիրքորոշումը: Բայց այս անգամ նա որոշել է, որ եկել է հարմար պահը՝ ռեալ քաղաքականության մեջ այդ խաղաքարտը խաղալ։ Լայն համատեքստում դա ազդանշան է Հայաստանին, որ Ադրբեջանը բացասաբար է ընկալում նրա արևմտյան վեկտորը արտաքին քաղաքականության մեջ, և որ դա կարող է ազդել ոչ միայն հարաբերությունների կարգավորման, այլ նաև Բաքվի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև երկխոսության բնույթի վրա։
 
Հայաստանում հույս ունեն, ինչպես հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որ ԵՄ դիտորդները կմնան հանրապետությունում մինչև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը և, հնարավոր է, դրանից հետո որոշ ժամանակ։ Բաքուն դեմ է դրան և պահանջում է պայմանագրի նախագծից հանել ԵՄ առաքելության կետը հրաժարվելով ստորագրել պայմանագրի 16 համաձայնեցված հոդվածները։ Ուշադրության է արժանի այն պահը, որը Ադրբեջանը ընտրել է այդ դիվանագիտական հարձակման համար: Նախ՝ այն համընկել է Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 29-րդ նստաշրջանի բացման հետ: Երկրորդ հերթին՝ թվում է, թե Բաքուն, որին հաջողվել է, օգտագործելով Թուրքիայի և Ռուսաստանի հատվող շահերի հավասարակշռման ռազմավարությունը, դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը,Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձը կապում է ընդհանուր իրավիճակի փոփոխության հետ՝ ոչ ի օգուտ Երևանի:
 
Ըստ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի, հայ-ամերիկյան շփումները «զրոյացվել» են Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով, որոնք հույսը դրել էին միայն դեմոկրատների վրա և բոլոր «ձվերը հավաքել» նեոլիբերալների զամբյուղի մեջ։ Ի դեպ, նա կանխատեսում է «ԱՄՆ-ի հեռանալը տարածաշրջանից և այնտեղ ռուսական ազդեցության ուժեղացումը»։ Հիմա Ադրբեջանը իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը, կառուցում է կոնսոլիդացված քաղաքական դիրքորոշում և սպասում, թե Վաշինգտոնն ինչպես կարձագանքի այն իրավիճակին, երբ «ամեն ինչ դեռ որոշված չէ»։ Այդ իսկ պատճառով զգացվում է, որ Անդրկովկասում իրավիճակը վերածվում է նոր որակի՝ նախկին ստատուս քվոյի պոտենցիալ փոփոխություններով։ Բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ կորոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ավարտով։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ
Ամենադիտված