Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամիս հետո կլրանա Ուկրաինայում ռազմական գործողությունների երրորդ տարին։ Այս պատերազմը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հատկապես Ուկրաինայի համար։ Այդ երկրի մի շարք հատվածներ ուղղակի ավերակների են վերածվել, տնտեսությունը կազմալուծված է, իսկ երկրի բնակչությունը, ըստ տարբեր գնահատականների, կրճատվել է 10 մլն-ով։ Ուղղակի տասնամյակներ են պետք, որ Ուկրաինան հասնի նախապատերազմյան վիճակին։ Որոշ փորձագետներ անգամ նշում են, որ 100 տարի է պետք Ուկրաինայի վերականգնման համար։ Բայց դեռ հարցական է՝ ինչքան կշարունակվի Ուկրաինայի արյունաքամ լինելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա իրականություն չդարձան Արևմուտքի այն ակնկալիքները, որ խիստ պատժամիջոցների սահմանումից հետո Ռուսաստանի տնտեսությունը, չդիմանալով ճնշմանն, ուղղակի քարուքանդ է լինելու, ու Մոսկվան, ի վիճակի չլինելով տնտեսապես շարունակել պատերազմը, ծնկի է գալու Արևմուտքի առաջ՝ ընդունելով արևմտյան պահանջները։
 
Ճիշտ է՝ Ռուսաստանն արդեն տևական ժամանակ տնտեսական խնդիրների առաջ է կանգնած, բայց այդ երկիրը կարողացավ շատ արագ այնպիսի տնտեսական վերափոխումներ իրականացնել ու իր արտահանումը վերաուղղել դեպի ասիական շուկա, մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան, որ ռուսական տնտեսության մեջ իրավիճակն ավելի բարվոք է, քան շատ եվրոպական երկրներում։ Ռուսական տնտեսությանը խթան է հաղորդում նաև այն հանգամանքը, որ պատերազմի պայմաններում զարկ է տրվել ռազմարդյունաբերությանը, իսկ այդ հզորությունը պատերազմի ավարտից հետո կարող է օգտագործվել սպառազինությունների արտահանման նպատակով։ Բայց այս պատերազմում կան կողմերի մոտիվացիոն տարաբևեռ ասպեկտներ:
 
Ուկրաինական պատերազմը Ռուսաստանի համար քաղաքակրթական նշանակություն ունի և ինչ-որ տեսանկյունից գոյատևման համար է, քանի որ եթե Ուկրաինան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, և ռուսական պետությունն էլ թուլացավ, ապա կարող է հանգեցնել Ռուսաստանի դիրքերի էական թուլացման։ Իսկ Արևմուտքի համար Ուկրաինայի թեման ընդամենը միջազգային հարաբերություններում սեփական գերակայությունը պահպանելու խնդիր է լուծում։ Բայց եթե պատերազմի սկզբից միակամություն կար Ուկրաինային ամբողջությամբ աջակցություն տրամադրելու հարցում, ապա ներկայում իրավիճակ է փոխվել։ Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում ի ցույց է դնում Արևմուտքի ներսում առկա տարաձայնությունները։
 
Խնդիրն այն է, որ կոնկրետ հունվարից իրավիճակ է փոխվելու, քանի որ Թրամփի վարչակազմը ստանձնելու է երկրի ղեկավարումը, իսկ նա խոստացել է, որ կանգնեցնելու է պատերազմը։ Ու, ընդհանրապես, դեռևս քարոզարշավի ընթացքում հանրապետականները՝ Թրամփի ղեկավարությամբ, դեմ էին արտահայտվում Ուկրաինային տրամադրվող միլիարդավոր դոլարների օգնությանը՝ ընդգծելով, որ հարկատուների վճարած այդ գումարները կարող են ուղղվել իրենց պետության համար ավելի անհրաժեշտ ուղղություններով։ Ու պարզ է, որ եթե ԱՄՆ-ը հանկարծ դադարեցրեց Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ապա Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու, քանի որ եվրոպական երկրների ռազմարդյունաբերությունն ի վիճակի չէ այն չափի օգնություն տրամադրել Ուկրաինային, որ Կիևը կարողանա դիմակայել Ռուսաստանին:
 
Բայդենի վարչակազմը հիմա փորձում է հեռանալուց առաջ շարունակել Ուկրաինային լուրջ օգնություն ցուցաբերել, հնարավոր է՝ վերջին երկու ամիսն օգտագործելու, հնարավոր է՝ Թրամփի բանակցային գործընթացի համար առավել շահավետ հիմքեր ստեղծելու համար, բայց հունվարից լիովին այլ իրավիճակ կարող է լինել։ Ու եթե ԱՄՆ նոր վարչակազմը փոխեց Ուկրաինային աջակցելու հարցում քաղաքականությունը, որպեսզի ճնշում գործադրի Ուկրաինայի վրա Ռուսաստանի հետ համաձայնության գալու հարցում, ապա Եվրոպան ինչքան էլ ցանկանա լրացնել ամերիկյան օգնության բացը, չի կարողանա։ Ուստի, պատահական չէ, որ եվրոպական առաջնորդները հիմիկվանից «փշերի վրա» են՝ հաշվի առնելով այդպիսի զարգացման հավանականությունը, իսկ մյուս կողմից էլ՝ նրանց մտահոգում է Թրամփի վարչակազմի գործողությունների հետ կապված անկանխատեսելիությունը։
 
Բացառված չէ նաև այն տարբերակը, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ուկրաինան ինչ-որ մի տարբերակի հանգեն, որի արդյունքում Եվրոպան, որի շահերը մեծապես շոշափում է ուկրաինական հարցը, կարող է խաղից դուրս մնալ։ Դրա համար էլ եվրոպական երկրների առաջնորդները փորձում են կապի դուրս գալ Ռուսաստանի նախագահի հետ, փորձել որոշակի ճշգրտումներ կատարել ու ցույց տալ, որ իրենք շարունակում են գործընթացի մեջ լինել։ Պատահական չէ, որ մոտ երկու տարվա ընդմիջումից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ ու քննարկել Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Սակայն քննադատները, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, այդ զանգն անվանել են Արևմուտքի համերաշխության խախտում, քանի որ դրան կարող են հետևել Ռուսաստանի նախագահին ուղղված՝ այլ եվրոպական երկրների ղեկավարների զանգեր, ինչը խախտում է Ռուսաստանի մեկուսացման հարցում միակամությունը։ Բայց Ուկրաինան ցանկանա, թե չցանկանա, դիվանագիտական հարթության վրա իրավիճակի կարգավորման ուղղությամբ գործընթացի մեկնարկի պարագայում արևմտյան երկրները պարզապես չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի դիրքորոշման հետ։
 
Եվ պատահական չէ, որ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո Շոլցը հայտարարեց, թե Ռուսաստանի նախագահի տեսակետը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ չի փոխվել։ Սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք դիվանագիտությունն առաջ կանցնի ռազմական թատերաբեմից, քանի որ կան հակամարտության մեջ ներգրավված ուժեր, որոնք շահագրգռված են ռազմական էսկալացիայի շարունակմամբ։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հայտնի է՝ երբ Ուկրաինան և ՌԴ-ն կփոխանակեն զոհվածների մարմինները Մրգերը թանկացել են 13,4%-ով, բանջարեղենը՝ 29%-ով․ Առաքելյան Իսրայելը «առևանգել» է շվեդ ակտիվիստի․ Reuters Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ
Ամենադիտված