Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dzen.ru-ն «Փորձագետը բացատրել է Հայաստանի նախարարների կաբինետում տեղի ունեցած կադրային ջարդը» վերնագրով հոդվածում գրում է, որ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ կառավարությունում հրաժարականների ալիքը, փորձել է պատասխանել Կովկասի հարցերով փորձագետ և քաղաքական վերլուծաբան Կարեն Իգիթյանը։ Փորձագետը չի բացառել, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ավելի արդյունավետ փոխգործակցության համար նոր թիմ ձևավորելու՝ երկրի իշխանությունների մտադրության հետ։

Իգիթյանը նաև ուշադրություն է հրավիրել տեղեկատվական տարածքում շրջանառվող այն վարկածի վրա, թե վարչապետ Փաշինյանը կառավարությունում կադրային զտումներ է իրականացրել, որ ժողովրդին ցույց տա ներկայիս իշխանությանն իր «ընդդիմադիր լինելը»: Դրանով, այսպես ասած, նա իրենից հեռացնում է վերջին տարիների քաղաքական և տնտեսական ձախողումների պատասխանատվությունը: «Ընդդիմադիրի դերը հարազատ է Փաշինյանին: Վերջին տարիներին, լինելով երկրի դե ֆակտո ղեկավար, նա միշտ ընդդիմադիրի դեր է խաղացել. «սա ի՞նչ է», «ինչու՞ է դա այս վիճակում», «ովքե՞ր են նրանք»... Այնպիսի զգացողություն է, որ վարչապետը դեռ ընդդիմադիր է, և նա չէ, որ պարտավոր է լուծել բոլոր հարցերը, որոնք հնչեցվում են: Ինչ էլ որ լինի, դա շատ հարմար տակտիկա էր, առաջին մի քանի տարիներին դա աշխատեց, բայց չեմ կարծում, որ հիմա կստացվի»,- ընդգծել է Իգիթյանը։

Բայց այն վարկածը, որ հրաժարականների ալիքը պետք է դիտարկել ընտրությունների համատեքստում, քաղաքական վերլուծաբանը քիչ հավանական է համարում, չնայած նման կարծիք արտահայտվում է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից։ Նախ՝ նրա մոտ հարց է առաջանում, որ եթե խոսքը նոր ընտրությունների նախապատրաստության մասին է, ապա ինչո՞ւ են աշխատանքից ազատվել կոնկրետ այս պաշտոնյաները, քանի որ նրանք հանրային գործիչներ չեն եղել և այս կամ այն հարցի շուրջ հաճախակի ելույթներ չեն ունեցել։ Երկրորդ հերթին՝ Իգիթյանի կարծիքով, Հայաստանում չի եղել ներքաղաքական օրակարգ այն մասին, որ ռեպրեսիվ ապարատի բոլոր «եժովները» պետք է ազատվեին աշխատանքից։ Ըստ այդմ, նա քիչ հավանական է համարում գալիք ընտրությունների նպատակով կառավարությունում «զտման» տարբերակը։

Իգիթյանը, սակայն, նշել է, որ չպետք է շտապել եզրակացություններ անել, քանի որ պաշտոնանկ արված պաշտոնյաները կարող են նշանակվել ոչ պակաս բարձր և պատասխանատու պաշտոններում։ «Կարծում եմ, որ դեռ վաղ է դա «կադրային ջարդ» անվանելը, քանի որ մենք չգիտենք, թե ինչ կլինի այդ մարդկանց հետ, հնարավոր է, որ նրանք ստանան այլ պաշտոններ, ինչպես եղավ Վրաստանում նախագահ Սաակաշվիլիի օրոք: Նաև այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ ասելով, որ դրսևորել է ոչ թե անձնական, այլ համակարգային մոտեցում»,- եզրափակել է քաղաքագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուբայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր մետրոյի կայարանը (լուսանկարներ) Պրեմիերա. Սիլվա Հակոբյան- «Իմ սիրուն աղջիկ» Բրազիլիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ ԱԱ, Արգենտինան ոչ-ոքի գրանցեց Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցՄակրոնը հայտարարել է, որ արգելելու է սոցցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համարԹիկնիզյանը բուժզննում կանցնի նոր ակումբի համար Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում արգելված իրեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում լրտեսություններ են սկսվել․ ինչ կապ ունի այդ ամենի հետ Մասկը Վթար՝ Երևանում․ վիրավnր կա Սիրիայի լողափերում արգելվել են բաց լողազգեստները Գորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական վթարի հետևանքով երեխաներ են մահացել․ ՌԴԱրտակարգ շոգ կլինիՏավուշում կրակոցներ եղել են․ մարզպետը հաստատեցՀուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման վտանգները Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-իՃամբարակում պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …ֆրանգելիկո լիկյոր «Փորձագետը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարների մասին. պաշտոնականացվում է կապիտուլյացիան»Կամո Ցուցուլյանը՝ որոնվող աղջկա մասինԻնչ վիճակ է այս պահին Ճամբարակում պայթյունից հետո«Ինչու է Հայաստանի վարչապետը գրոհում եկեղեցու վրա» Որոշ հասցեներում գազ չի լինելուՄալաթիա-Սեբաստիայից փրկված արջերը վիրահատվել են Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում 232 փրկարար փորձում է փլատակների տակից հանել քաղաքացիներին 10 օրում հայկական կոնյակով բեռնված 50 բեռնատար է հասել ՌԴ մաքսային մարմիններին Այս պահին վերաքննիչ դատարան շտապօգնություն են կանչել․ ՊԲ նախկին հրամանատարը ջերմում է Ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին Արցախը նոր պետնախարար ունի Եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը փորձել է ստանալ Արևմուտքի աջակցությունըԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձըԶոհերի թիվը ավելացավԱմեն ինչի ակունքը, սկիզբը, վերջը վարքագիծն է. Բագրատ ՍրբազանՀայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն  արգելվել է․ պատմության այս օրը (11 հունիս)Փրկարարները փլատակների տակից դուրս բերեցին 2-րդ քաղաքացու դին․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Ինչ եղանակ է սպասվում հունիսի 11-ին Վթարի է ենթարկվել Մարտունու շտապօգնության մեքենան, վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց 10 հոսպիտալացված, 4 անհետ կորած․ մանրամասներ՝ ՃամբարակիցՋուր հավաքեք. ջուր չի լինելու Պայթյուն՝ Ճամբարակ քաղաքում․ կա զոհ և տուժածներԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՈ՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար․ «Հրապարակ» Խռովել է եւ ժողովին չի գնացել․ «Հրապարակ» Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը. «Ժողովուրդ» Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ․ «Ժողովուրդ» HBO-ն հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի նոր դերասանական կազմը Տարածքային հարցերը միայն ես պետք է քննարկեմ անձամբ Պուտինի հետ․ Զելենսկի Կոտայքում «Infiniti»-ն կոտրել է ցուցանակն ու 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա. կան տուժածներ
Ամենադիտված