Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլոբալ իրողությունների և տարածաշրջանային գործընթացների միահյուսումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերություններում տեղի են ունենում կտրուկ ու հաճախ քիչ կանխատեսելի զարգացումներ, իսկ երբ ինչ-որ պահի գործընթացները դուրս գան իրենց հունից ու անվերահսկելի բնույթ ստանան, ապա բացառված չէ տարածաշրջանային հրդեհների բռնկումը, ինչու չէ՝ նաև համաշխարհային պատերազմի հավանականությունը։ Ներկա փուլում ականատես ենք գլոբալ դիմակայության, որն ընթանում է մի կողմից՝ հավաքական Արևմուտքի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Բայց, ի տարբերություն արևմտյան բլոկի, վերջին երեքը միավորված չեն որևէ միասնական համակարգում, ոչ էլ նրանց քաղաքակրթական արժեքներն են նրանց միավորում։
 
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի՝ միջազգային հարաբերություններում գերակայությունը պահպանելու ձգտումներով պայմանավորված՝ ճնշումները համագործակցության դաշտ են ստեղծում Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի միջև։ Եվ որքան էլ Արևմուտքը չցանկանա, այս պետությունները խորացնում են իրենց հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ այլ դերակատարների հետ՝ հիմք նախապատրաստելով լիովին բազմաբևեռ աշխարհակարգին անցնելու համար։ Այս ամենով հանդերձ, ևս մեկ նոր իրողություն է նշմարվում։ Միջազգային հարաբերություններում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում որոշ ինքնուրույն խաղացողներ են գլուխ բարձրացնում, օրինակ՝ Բրազիլիան, Հնդկաստանն ու Թուրքիան։
 
Թուրքիայի դերակատարությունը հատկապես վերջին տարիներին շատ է մեծացել։ Եվ այդ երկիրը, արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելով հանդերձ, գլոբալ հարավի գլխավոր համագործակցային ձևաչափին՝ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել։ Հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո էականորեն ամրացել են Թուրքիայի դիրքերը Հարավային Կովկասում, որն ավանդականորեն համարվել է Ռուսաստանի ազդեցության գոտին։ Ուստի, կան բոլոր պայմանները, որ Թուրքիայի ու Ռուսաստանի շահերը մեր տարածաշրջանում կոնկրետ բախվեն։ Թուրքիայի ակտիվացումը որոշակի անհանգստություն է առաջ բերում նաև Իրանում՝ հաշվի առնելով, որ պանթուրքական ծրագրերի իրականացումը կարող է հիմքեր ստեղծել Իրանի կազմաքանդման համար, իսկ դրա առաջին քայլը կարող է լինել Սյունիքի նկատմամբ թուրքական վերահսկողությունը։
 
Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման Թուրքիան միշտ տաք է պահում։ Եվ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հերթական անգամ անդրադարձել է այս թեմային՝ նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ոլորտում ամենամեծ նախագիծն է, և Բաքուն կորոշի, թե որ երկրի տարածքով պետք է անցնի ճանապարհը՝ Հայաստանի՞, թե՞ Իրանի։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան պահանջում է, որ Բաքուն ամբողջովին լոյալություն ցուցաբերի Անկարայի նկատմամբ, դրա համար էլ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները գրեթե միշտ ընդգծում են, որ Ադրբեջանն իրենց աջակցության արդյունքում է, որ հաղթանակ է տարել։ Այս տեսանկյունից թուրքական կողմին ավելի շատ կարող է անհանգստացնել այն հանգամանքը, որ Ադրբեջանը սկսի ավելի ու ավելի շատ համագործակցել Ռուսաստանի հետ։
 
Մյուս կողմից էլ՝ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը նաև Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա։ Այդ երկիրը ոչ միայն էներգակիրներ է մատակարարում դեպի Թուրքիա, այլև ներդրումներ է կատարում թուրքական տնտեսության մեջ, իսկ թուրքական բազմաթիվ ընկերություններ գործունեություն են ծավալում Ադրբեջանում։ Քաղաքական ու տնտեսական հանգամանքներով է պայմանավորված, որ Ադրբեջանը խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, իսկ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախվածության մեջ է դնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից։
 
Զուգահեռ՝ այս դեպքում Անկարան հնարավորություն է ստանում Ադրբեջանի միջոցով առաջ մղել Հայաստանի առաջ դրված իր նախապայմանները։ Ու չնայած հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը, բացառված չէ նաև այնպիսի զարգացումը, որ Ադրբեջանը կարող է Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկել։ Տևական ժամանակ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP29-ի՝ Բաքվում անցկացվելու հեռանկարը զսպում էր հարձակում սկսելու Ադրբեջանի ախորժակը՝ հաշվի առնելով միջազգային արձագանքը։ Բայց համաժողովից հետո Ադրբեջանի ձեռքերն ազատվում են։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական տանդեմի համար Սյունիքի վրա հարձակում գործելու համար նպաստավոր պայմաններ կարող է ստեղծել տարածաշրջանային հակամարտությունների ընդլայնումը։ Խոսքը մասնավորապես Իրան-Իսրայել հակամարտության, իսկ մյուս կողմից էլ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին է։
 
Եթե հանկարծ Իրանն ու Իսրայելը ներքաշվեցին տաք պատերազմի մեջ, ապա հնարավոր կլինի կոտրել իրանական կողմի դիմադրությունը պանթուրքական միջանցքի հարցում։ Միաժամանակ «նպաստավոր» պայմաններ կարող է ձևավորել, եթե Ռուսաստանն ավելի խոր հակամարտության մեջ ներքաշվի ՆԱՏՕ-ի հետ, իսկ դրա համար հիմքեր կան։ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմը հեռանալուց առաջ փորձում է սրել իրավիճակը և ուկրաինական կողմին թույլատրել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերին։ Ռուսական կողմի կտրուկ պատասխանն էլ կարող է էապես բարդացնել իրավիճակը՝ աշխարհը կանգնեցնելով միջուկային պատերազմի վտանգի առաջ։ Իսկ երբ Մոսկվան այսպիսի հանգամանքներում չափից ավելի կենտրոնանա արևմտյան ճակատի ուղղությամբ, ապա Թուրքիայի համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։
 
Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հունվարից նախագահ Թրամփի կառավարմանը, ապա նոր վարչակազմի համար Հարավային Կովկասը կարող է ուղղակի երկրորդական նշանակություն ստանալ։ Ուստի, այս պայմաններում առանցքային նշանակություն կարող է ստանալ, որ Հայաստանը կարողանա իր հարաբերությունները խորացնել Ռուսաստանի ու Իրանի հետ, որոնք թուրքական ազդեցությունը զսպելու հիմնական ծանրությունը կարող են վերցնել իրենց վրա։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»Վարժական հավաքներ կանցկացվեն․ հայտնի են ժամկետներըԱտելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ»Պարտավոր կլինեն աշխատանքային պայմանագիր կնքել առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ. նախագիծ. «Փաստ»
Ամենադիտված