Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պալատական հեղաշրջումից պաշտպանվելու և քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

dw.com-ը «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են հրաժարականների պատճառները» վերնագրով հոդվածում գրում է, որ ուժային կառույցներում մի շարք աղմկահարույց հրաժարականներից մեկ օր հետո Փաշինյանը հայտարարել է երկու նախարարների նշանակման մասին։ Երկրի ՆԳՆ-ն կղեկավարի Արփինե Սարգսյանը, որը նախկինում նույն գերատեսչության փոխնախարարն էր 2023 թվականի հունվարից և վերահսկում էր ոստիկանության բարեփոխումները, որոնք իրականացվում են արևմտյան կառույցների աջակցությամբ։ 30-ամյա Սարգսյանը, որը 2022-2023 թվականներին նաև արդարադատության փոխնախարարի և նույն գերատեսչության այլ կառույցներում աշխատելու փորձ ունի, կդառնա Հայաստանի պատմության մեջ ՆԳՆ-ն գլխավորող առաջին կինը։ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։
 
2024 թվականի հունվարից նա զբաղեցնում էր Արմավիրի մարզպետի պաշտոնը, իսկ մինչ այդ շուրջ վեց տարի աշխատել էր Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։ Աղմկահարույց հրաժարականները հաջորդել էին կառավարության նիստում Փաշինյանի կողմից իրավապահների և դատական իշխանությունների աշխատանքի վերաբերյալ սուր քննադատությանը։ Հրաժարականների ֆոնին փորձագետներն ուշադրություն են դարձրել մի մանրուքի վրա, այն է՝ դրանից քիչ առաջ Փաշինյանը 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո առաջին անգամ սափրել էր մորուքը: Դա շատերը գնահատել են որպես խորհրդանշական ժեստ, նորի ազդանշան, քաղաքական փուլ, որը համընկել է կադրային լայնածավալ փոփոխությունների հետ։ Հիշեցնենք, որ պաշտոնները լքել են մի շարք առանցքային գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում՝ հակակոռուպցիոն և քննչական կոմիտեների ղեկավարները, ՊԵԿ և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները։
 
Փոփոխությունները անդրադարձել են նաև խորհրդարանի վրա, որտեղ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նարեկ Զեյնալ յանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, կանխատեսում են հետագա փոփոխություններ իշխող կուսակցության խորհրդարանական կորպուսում, սակայն նման տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել։ Մի շարք ընդդիմադիր գործիչներ և լրատվամիջոցներ երկրի ղեկավարության մեջ կադրային լայնածավալ փոփոխությունները համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավոր նախապատրաստություն, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները կտրականապես մերժում են այդ վարկածը։
 
Խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ ղեկավարությունը չի նախատեսում արտահերթ ընտրություններ անցկացնել, հիշեցնելով, որ վերջին արտահերթ ընտրությունները եղել են 2021 թվականին, իսկ հաջորդը կլինի նախատեսվածի համաձայն՝ 2026 թվականին։ Մինչդեռ երկրում շարունակվում են ակտիվ քննարկումները ղեկավարության կադրային անսպասելի փոփոխությունների պատճառների մասին։ Փորձագետների ու քաղաքական գործիչների կարծիքով, իշխանությունները ցանկանում են կտրուկ գործողություններով պատասխանել իրավապահ և դատական համակարգերի արդյունավետությունից մարդկանց դժգոհությանը։ «Այն ամենը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը և՛ ներքաղաքական կյանքում, այն է՝ հրաժարականների շքերթ նախաձեռնելը, և՛ արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում Ադրբեջանին զիջումներ անելը, հետապնդում է միայն մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրումը»,- dw.com-ին տված հարցազրույցում ասել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձանագրելով, որ ինքը ավելի շատ հակված է ՀՀ վարչապետի որոշումներում վերընտրական բաղադրիչի առկայության վարկածին։
 
Այդ առնչությամբ ընդդիմադիրը կադրային փոփոխություններն անվանում է «քաղաքացիներին խաբելու հերթական պոպուլիստական փորձ»։ Դա արվում է, որպեսզի, նրա կարծիքով, տպավորություն ստեղծվի, թե «ցարը լավն է, բոյարներն են վատը»։ Հայ քաղաքագետ Հրանտ Միքայել յանը Հայաստանի ղեկավարության լայնածավալ կադրային փոփոխությունները կապում է ոչ թե ընտրությունների նախապատրաստության, այլ ներքաղաքական այլ պատճառների հետ։ Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ձգտում է թուլացնել այն պաշտոնյաների դիրքերը, որոնք վերջին երեք տարիներին զգալի ազդեցություն են ձեռք բերել իշխանական համակարգում։ «Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Փաշինյանը փորձում է պաշտպանվել Հայաստանում 1997-1998 թվականների սցենարի կրկնությունից, այսինքն՝ ուժայինների և ազդեցիկ քաղաքական գործիչների մասնակցությամբ «պալատական հեղաշրջումից», որը հնարավոր է լինի արտաքին ուժերի աջակցությամբ»,- dw.com-ին տված հարցազրույցում ասել է փորձագետը։
 
Միքայելյանը մատնանշել է, որ հրաժարականները ազդել են անվտանգության առանցքային գերատեսչությունների այն ղեկավարների վրա, որոնց միջոցով վարչապետն իրականացնում էր իր իշխանությունը։ Իսկ հրաժարականների կատալիզատորը, ըստ քաղաքագետի, վերջերս Քննչական կոմիտեի ղեկավարի և խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորների միջև ծագած հակամարտությունն էր։ Փորձագետն ընդգծել է, որ ընտրությունների նախապատրաստման վարկածն անհիմն է, քանի որ աշխատանքից ազատվածների մեջ կան չեզոք գործիչներ, իսկ օդիոզ պաշտոնյաները պահպանել են իրենց պաշտոնները։ Նրա գնահատմամբ, Փաշինյանը մտադիր է ազատված պաշտոններում նշանակել այնպիսի ավելի թույլ ղեկավարների, որոնք հետագայում ունակ չեն լինի մարտահրավեր նետել իրեն։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը նշանադրվել է«Հայփոստ»-ի Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՓաշինյանի պայքարը եկեղեցու դեմ անցնում է ակտիվ փուլ Առգրավվել է 282 տուփ «Լաբուբու» խաղալիքԻմպիչմենտի գործընթացը դեռ հաջողության շանսեր չունի Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը
Ամենադիտված