Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տնտեսական ակտիվության աճի տեմպը շարունակաբար դանդաղում է՝ հոկտեմբերին արձանագրելով այս տարվա ամենացածր ցուցանիշը` 4,2 %։ Սպասվում է, որ նոյեմբերի արդյունքներով աճի ավելի ցածր տեմպ ենք ունենալու։ Բնականաբար, աճի տեմպերի նվազումն իր ազդեցությունն է ունենալու պետբյուջե մուտքերի վրա։ Սակայն մինչ Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է բարդանալ, կառավարությունը մտածում է, թե ինչպես պետք է ապահովի պետական բյուջեի մուտքերը. դե, Նիկոլ Փաշինյանը սիրում է կառավարության նիստերում գլուխ գովել «ռեկորդային հարկային մուտքերի» վերաբերյալ։ Պետական բյուջեի մուտքերն ավելացնելու տարբերակներից մեկը կարող է լինել տնտեսության մեջ տարբեր ուղղությունները խթանող ներարկումները, բայց իշխանություններն առաջին հերթին չունեն համապատասխան մասնագիտական պոտենցիալ, որպեսզի տնտեսության ճյուղերի զարգացման ուղղությամբ համակարգված քայլեր ձեռնարկեն։
 
Մյուս կողմից էլ՝ նրանք ընդհանրապես հեռու են ներդրումների հայեցակարգի կիրառումից, քանի որ արդյունքներ արձանագրելու համար ժամանակ է պետք, իսկ կառավարությունում ընդհանրապես տրամադրված չեն սպասելու և ցանկանում են «աննախադեպ» ցուցանիշներ ունենալ միանգամից։ Դրա համար էլ նրանք նախընտրում են առաջ գնալ ամենահեշտ ճանապարհով, այն է՝ հարկային բեռի կտրուկ ավելացումը, որը հատուկ ջանքեր չի պահանջում, իսկ քննադատություն, նույնիսկ ամենակոշտ գնահատականներ ստանալուն նրանք վաղուց են սովոր։ Ու հիմիկվանից օրենսդրության փոփոխության մակարդակով պայմաններ են ստեղծվում հարկային տեռորի իրականացման համար։ Մի կողմից՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ կառավարությունը պատրաստվում է հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի քաղաքացիներին, իսկ մյուս կողմից էլ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել։
 
Ընդհանուր հարկային համակարգի տեղափոխումը վերաբերում է հետևյալ գործունեության տեսակներին՝ իրավաբանական գործունեություն, հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ՝ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն, առողջապահություն։
 
Այս շարքից երևում է, թե մասնագիտական գործունեության և միկրոձեռնարկատիրության ինչպիսի լայն հատված է բերվելու ընդհանուր հարկային դաշտ։ Ու մի շարք ուղղություններով հարկային ծանրաբեռնվածությունն այնքան մեծ է լինելու, որ դժվար է պատկերացնել, թե մասնագիտական գործունեություն ծավալողներն ինչպես կարող են դիմանալ նոր պայմաններին։ Նոր հարկային նախաձեռնության գործարկումից հետո, օրինակ՝ հաշվապահներն ու փաստաբաններն իրենց շահույթի 44,34%-ը պետք է հարկ վճարեն, ինչի արդյունքում զուտ շահույթը մասնագիտական գործունեությամբ զբաղվող այս մարդկանց համար նվազելու է, ու նրանք փորձելու են դա փոխհատուցել ծառայությունների գների բարձրացման միջոցով։ Այդպիսով ծառայությունների գների բարձրացումն էլ ուղիղ հարվածելու է սպառողների գրպանին՝ ֆինանսական առումով ավելի բարդացնելով նրանց վիճակը՝ հաշվի առնելով, որ հիմա էլ մասնագիտական ծառայությունների գները բավական թանկ են։
 
Բայց իշխանություններն այս նոր հարկային համակարգին անցնելը հիմնավորում են հիմնականում նրանով, թե պայքարում են ստվերի դեմ, սակայն դրանով պայմաններ են ստեղծում, որ շատ տնտեսվարողներ ու ծառայություններ մատուցողներ փորձեն ուղիներ գտնել ստվերում աշխատելու համար, որպեսզի խուսափեն մեծ հարկային ճնշումներից։ Մյուս կողմից էլ՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվող մարդիկ կնախընտրեն աշխատել արտերկրում, որտեղ հարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են։ Այսինքն, բարձր հարկադրույքները կնպաստեն մասնագիտական արտագաղթին։ Բացի այդ, նախընտրելի կդառնա արտերկրում գործող մասնագետների ծառայություններից օգտվելը, քանի որ այդ ծառայությունները կմատուցվեն Հայաստանում գրանցվածների համեմատ ավելի ցածր գներով։ Կառավարությունից հավաստիացնում են, թե ստեղծում են հավասար հարկային պայմաններ, որ փոքր տնտեսվարողներն իրենց մեծացումը չզսպեն, մեծերն էլ արհեստականորեն չտրոհվեն՝ տեղավորվելու ավելի հարմար հարկային համակարգում, բայց նախ փոքր տնտեսվարողները պետք է աճեն, որ կարողանան մեծանալ։
 
Իսկ ներկայիս պայմաններում փոքր տնտեսվարողների համար ստեղծվում է ոչ բարենպաստ միջավայր, քանի որ խոշոր տնտեսվարողներն, աշխատելով մեծ քանակությունների վրա, ուղղակի առավելություն կստանան, դուրս կթողնեն ու կուլ կտան փոքր տնտեսվարողներին՝ այդպիսով կոտրելով փոքր բիզնեսի ողնաշարը։ Ստվերի դեմ պայքարի, մրցակցության, հավասար հարկային դաշտի ստեղծման համար պետք է հաշվի առնել տնտեսական գործունեության ուղղությունների առանձնահատկությունները ու խելամիտ հարկային դաշտ ձևավորել, այլ ոչ թե դնել ու առանց հաշվարկելու կտրուկ հարկերը բարձրացնել։ Ու, ինչպես նկատում են փորձագետները, եթե այս հարցում իշխանությունները կանգ չառան, ապա նրանք բյուջեն լցնելու անվան ներքո շատ շուտով հարկային օղակը գցելու են բիզնեսի բոլոր ներկայացուցիչների վզին ու շատերին խեղդեն՝ խորտակելով նաև մեր տնտեսական պոտենցիալը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ուրացման սիմֆոնիա՝ Փաշինյանի կատարմամբՀայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է Մոլդովայում ՌԴ-ի հատուկ ծառայությունները ձերբակալել են 2 ռուսաստանցու, որոնք ցանկանում էին դիվերսիա իրականացնել «Արմավիր» ԲԿ մանկական բաժանմունքի վարիչն արձագանքել է 10 ամսական երեխայի մահվան առթիվ մոր պնդմանըԹուրքիայում զբոսաշրջիկներով միկրոավտոբուս է վթարի ենթարկվել1 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԿարլոս Ալկարասը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոս»-ումՄեկնարկում է դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունը
Ամենադիտված