Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու... չիրավունքներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր դեկտեմբերի 10ն է. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Հեռավոր 1948 թվականի այդ օրը ՄԱԿի Գլխավոր ասամբլեան ընդունել է մեր ժամանակների թերևս ամենից կարևոր, ամենից մարդասիրական, բայց ամենից... անտեսված ու ոտնահարված փաստաթուղթը՝ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»: Բայց մեր ասելիքը հիմա այդ հռչակագրի դրույթների մասին չէ, այլ հենց մարդու իրավունքների, ինչպես հիմա շատ մեկնաբաններն են սիրում ասել՝ «գետնի վրա», այն է՝ իրականության մեջ: Ու երբ նայում ենք այս ամենին իրականության պրիզմայով, տեսնում ենք, որ մարդու իրավունքները վերածվել են մարդու... չիրավունքների:
 
Սկսենք խոշոր, աշխարհում տարբեր գործընթացներ հարուցող ու մեծ ազդեցություն ունեցող տերություններից, որոնց նախաձեռնությամբ էլ, ի դեպ, Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունվեց ՄԱԿի այդ հիմնարար փաստաթուղթը: Այսպես կոչված՝ «հավաքական Արևմուտքը» ներկայացնող տերությունները, «ժողովրդավարության փարոսները» իրենց գործողություններով ու քաղաքական որոշումներով գրեթե ամեն օր ապացուցում են, որ «մարդու իրավունքներ» ասվածն ընդամենը հարմար քաղաքական գործիք է, ոչ ավելին: Ցավալի է, բայց տասնամյակների ընթացքում արմատապես այլասերվել է «մարդու իրավունքների» նկատմամբ հիշյալ կանոնները սահմանող տերությունների վերաբերմունքը... Այ, երբ իրենց պետք է, ասենք՝ որևէ երկրի իշխանության վրա ճնշում բանեցնելու համար, նրանք հիշում են, որ, առհասարակ, մարդու իրավունքներ էլ կան, որոնք իրենց ֆինանսական ու նյութական շահերին դիպչող այս կամ այն երկրի կառավարությունը խախտում է:
 
Իսկ երբ իրենց համար ֆինանսական, աշխարհաքաղաքական, նյութական շահերի առումով խնդիր չկա, ապա... «մարդու իրավունքներ» էլ չկան: Ի՞նչ տեսք ունի դա իրականության մեջ: Քավ լիցի, շատ հեռուներ չարժե գնալ ո՛չ պատմական, ո՛չ էլ՝ աշխարհագրական առումով: Վրաստանի ներկայիս իշխանությունը սեփական պետությունն ու ժողովրդին պատերազմական աղետներից հեռու պահելու համար չի՞ ցանկանում «հավաքական Արևմուտքի» պատվերը կատարել, ուրեմն՝ հակաժողովրդավարական է, ոտնահարում է մարդու իրավունքները: Հասկանալի է, արևմտյան լրատվամիջոցները նրանց՝ վրացական իշխանություններին ներկայացնում ու նկարագրում են որպես մի աներևակայելի մարդատյացների, որպիսիք այս վայրենի աշխարհում մինչ օրս, իբր, չեն եղել:
 
Բայց, ահա, այդ նույն «մարդասեր» տերությունները բացարձակապես ոչ մի խնդիր չունեն, օրինակ՝ պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևի հետ համագործակցելու, նրան «բարևբարլուս» ասելու հարցերում, որովհետև... նրանից նավթ ու գազ են գնում, ձեռքի հետ էլ՝ նավթադոլարներ ու կասպիական սև ձկնկիթ են ստանում: Հա, Ադրբեջանը դասական դինաստիական բռնապետություն է, այնքան բացահայտ, որ մեկմեկ «մարդասեր», «ժողովրդավար» երկրներն արտահայտվում են, բայց նրանք էլ, Ալիևն էլ հրաշալի գիտեն, որ դա մյուսների համար է, «խաղի կանոնների» բաղկացուցիչ մաս: Մեկ այլ օրինակ՝ ոչ պակաս թարմ. Վրաստանում վերջին ցույցերի ժամանակ ցուցարարները ամենևին էլ խաղաղ չէին, դա բոլորը տեսան: Անգամ երկրի խորհրդարանի շենքը հրկիզեցին (դա, մեծ հաշվով, իրենց ներքին գործն է, դրա մասին չէ խոսքը): ԱՄՆ հեռացող վարչակազմը, ԵՄ ղեկավարությունը քննադատեցին ու դատափետեցին... իշխանություններին:
 
Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոստիկանական սանձարձակությունների դիմեց բացառապես խաղաղ, անզեն ցուցարարների դեմ, բեկորային նռնակներով վիրավորվեց 100 մարդ: Ու ԱՄն դեսպանը, ԵՄ ներկայացուցիչները... խրախուսեցին իշխանություններին, իսկ խաղաղ ցուցարարներին գրեթե դատապարտեցին: Շատ ենք խոսել այս քաղաքական փարիսեցիության, այդ երկերեսանիության մասին: Բայց այս դեպքում ո՞րն է հարցը: Իսկ հարցն այն է, որ «մարդու իրավունքները» մնացին տրորտակ ու անշունչ ընկած՝ այդ իրավունքներն ու ազատություններն ըստ հարմարության թափահարող տերությունների նյութաքաղաքական շահերի ներբանների տակ: Ու վերածվեցին մարդու... չիրավունքների: Հետևություն՝ շատերն իրավունքներից վեր են, խոսակցականով ասած՝ «ծալած ունեն»...
 
Նույնն է նաև ազգերի, ժողովուրդների իրավունքների դեպքում: Որոշ ազգերի ու ժողովուրդների դեպքում, պարզվում է, «իրավունքները» գործում են: Մյուսների դեպքում՝ ի՜նչ իրավունք, ի՜նչ բան: Ո՞ւմ են այսօր հուզում ամերիկյան ավիահարվածներից զոհված ու հաշմված սերբերի իրավունքները, ո՞ւմ են այսօր հետաքրքիր կոալիցիոն հարվածների տակ քարուքանդ արված Իրաքի միլիոնավոր բնակիչների խեղված ճակատագրերն ու իրավունքները, ո՞ւմ են հետաքրքիր հենց այս օրերին փլուզված Սիրիայի միլիոնավոր բնակիչների իրավունքները, կամ՝ Լիբիայի, կամ՝ Լիբանանի, կամ՝ Գազայում Իսրայելի կողմից կոտորված արաբ երեխաների իրավունքները... Իսկ ո՞ւմ հուզեց մի ամբողջ ժողովրդի՝ Արցախի 150 հազար հայության՝ սեփական հայրենիքում, սեփական բազմահազարամյա բնօրրանում ապրելու և արարելու իրավունքը: Ո՞ւմ հետաքրքրեց Արցախի հայաթափումը: Գործնականում ոչ մեկին, անգամ... Հայաստանի կառավարություն (իշխանություն) կոչվող խմբին:
 
Ի դեպ, հեռավոր 1991 թվականի դեկտեմբերի 10ին տեղի է ունեցել նաև Արցախի հայության ինքնորոշման հանրաքվեն՝ այն ժամանակվա գործող բոլոր օրենքներին ու նորմերին համապատասխան, ավել ին՝ ԽՍՀՄ պատգամավորների դիտորդական ներկայությամբ: Այսինքն, օրացույցի այս օրը նաև այդ առումով է մեզ համար հիշարժան: Այո, կան մարդու իրավունքներ: Ու մարդու իրավունքների հիմնարար աղյուսները գալիս են պատմության խորքերից, դեպի մարդն ու մարդկային հոգու փրկությունն ուղղված ուսմունքներից: Այդ ամենը կա: Բայց այսօր առարկայորեն կան և կոլեկտիվ ու անհատական բռնությունները, պատերազմների ու հայրենազրկման սպառնալիքները, կան քաղաքական ելուզակություններն ու բազմերեսանիությունը: Եվ այդ պայմաններում այս իրականության մեջ անհնար է իրավունք ունենալու իրավունքը ձևակերպել ավելի հակիրճ ու համընկալելի, քան դա արել է Գարեգին Նժդեհը. «Ուժն է ծնում իրավունք»:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
ԱՄՆ-ում ձերբակալվել է ռուսաստանցի՝ 500 միլիոն դոլարի լվացման համար Ադրբեջանը բնական գազի մատակարարման 10-ամյա պայմանագիր է կնքել գերմանական SEFE-ի հետ«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի իրացման փորձ կատարած անձինք կալանավորվել ենԹրամփը, անկարգությունների ֆոնին, Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի ևս 2,000 զինծառայողի. Կալիֆոռնիայի նահանգապետը պատրաստվում է դատի տալ նրան39-ամյա Մոդրիչը եվրոպացիների շրջանում ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով աշխարհի առաջնության որակավորման փուլումApple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը Փարաքարում ավտոմեքենա է այրվել Զելենսկին ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Լոս Անջելեսի ոստիկանությունը ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել Սարո Թովմասյանն անվճար մենահամերգ կտաԶելենսկին հայտնել է՝ Ուկրաինան ամսական քանի մարդ կարող է մոբիլիզացնել ԶՈւ շարքերում Ղրիմում հրթիռային վտանգ է հայտարարվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու Էդուարդ Գևորգյանն ընդունվել է Զալցբուրգի Մոցարտեում համալսարանԵրկրաշարժ` Թուրքիայում Ադրբեջանը և Թուրքիան անցկացնում են համատեղ զորավարժություններՊուտինը չի սպասի․ Գերմանիայում կոչ են արել արագացնել Դպրոցում առնվազն 11 մարդու սպանած աշակերտին մաhացած են գտել․ ԱվստրիաԴին Հույսենը ներկայացվել է որպես «Ռեալ Մադրիդի» խաղացող Արարատի ոստիկանները Ավշար գյուղում հայտնաբերել են կանեփի բույսեր և 310 գրամից ավելի մարիխուանա Դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել, մաhացել է առնվազն 11 մարդԲաքվի դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը Կրակոցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում․ վիրավորներ կանԿրիպտո-տուրիզմ. հեղափոխություն ճամփորդություններում Վարժական հավաքի մասնակիցների ազատելու համար բժիշկներ են կալավորվելԻրանը խափանել է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման փորձը․ Tasnim Կանադահայոց թեմը զորակցում է Կաթողիկոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի արդիականացմանն իր մասնակցության մասին«Սարգիս Ծատուրյան. մենք Հայաստանը կդարձնենք անկախ ազգային պետություն»Գինու արտադրությունը Հայաստանում նվազել է․ թվեր Պետդումայում հայտարարել են, որ ժամանակն է որոշել, թե «ուր է գնում Հայաստանը»Թիմը որոշակի առաջխաղացում ունեցավ նախորդ խաղի համեմատ․ Ջոն վան՛տ Սխիպ Փաշինյանին հաջողվում է կազմալուծել Արցախի պետհաստատությունների աշխատանքը Լայնածավալ էմբարգո կամ լիակատար արգելք հազիվ թե լինի, սակայն որոշակի «կետային հարվածներ» լիովին հնարավոր են. «Փաստ»Եկեղեցին հոգևորից զատ զբաղվել է նաև պետականաստեղծ առաքելությամբ. Բագրատ Սրբազան Փաշինյանի մանր վրեժը Սեյրան ՕհանյանիցՆիկոլ Փաշինյանն ահաբեկչություն է նախապատրաստումՈչնչացնում է այն սյուները, որոնք դարեր շարունակ միավորել են հայերին. «Փաստ»Ադրբեջանական ապտակ ՌուսաստանինԽոշոր վթար` Բյուրեղավանում. վիրավnրներ կան«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում. «Փաստ»«Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պայքար սկսել Հայ եկեղեցու հոգևորականության դեմ»Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»ԽՍՀՄ-ում ստեղծվել է «Սոյուզդետմուլտֆիլմը». պատմության այս օրը (10 հունիս)Երկարաժամկետ գազանջատում՝ հունիսի 12-ինՓաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ»Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»
Ամենադիտված