Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ ի սկզբանե չեն զսպում թուրքական «ախորժակը».... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե իրադարձությունների շղթան դիտարկում ենք ավելի խորքային տեսանկյունից, ապա կարող է պարզ դառնալ, որ Սիրիայում ներկայում տեղի ունեցող գործընթացների և Բաշար ալ Ասադի հեռանալու հետ է կապված նաև 2020 թվականին ու դրանից հետո Հարավային Կովկասում տեղի ունեցածը։ Գուցե տրամաբանական հարց առաջանա, թե ինչպե՞ս է դա հնարավոր, Հարավային Կովկասը՝ որտեղ, Սիրիան՝ որտեղ։ Բայց այս իրադարձությունների միջև օրգանիկ կապն ակնհայտ է։ Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում էր, որ Թուրքիան վերջնականապես հաստատվեց (կամ ամրապնդվեց) Հարավային Կովկասում։ Պարզ է, որ Թուրքիան Արցախյան պատերազմից առաջ էլ Վրաստանում թուրքական կապիտալի տեսքով ներկայացված է եղել, բայց դրան էականորեն զիջել է Թուրքիայի քաղաքական ներգործությունը, քանի որ այդ երկրում ավելի շատ Արևմուտքի ազդեցությունն է ուժեղ։ Իսկ անվտանգային ու ռազմական առումով Թուրքիան Ադրբեջանին որպես Հարավային Կովկասում իր հենման կետը դարձրեց կոնկրետ Արցախյան պատերազմից հետո։
 
2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը սանձազերծեց Արցախի դեմ պատերազմն, ադրբեջանական բանակի կառավարումը թուրք հրամանատարները վերցրել էին իրենց ձեռքը։ Ավելին՝ Թուրքիան Ադրբեջան էր բերել մեծ թվով վարձկան ահաբեկիչ գրոհայինների Սիրիայից և Լիբիայից։ Այն ժամանակ, երբ Հայաստանից ահազանգում էին Թուրքիայի ներգրավվածության և վարձկան ահաբեկիչների վտանգավորության մասին, Ռուսաստանն ու Իրանը լուռ հետևում էին իրադարձություններին և չփորձեցին անգամ միջամտել իրադարձություններին՝ հօգուտ Հայաստանի։ Արդյունքում ունեցանք նոր իրավիճակ, երբ Անկարայի դիրքերը տարածաշրջանում ժամանակի ընթացքում ավելի են ամրապնդվում, իսկ Թեհրանի ու Մոսկվայի ունեցած դիրքերը՝ թուլանում։ Այս համատեքստում ակնհայտ է, որ այն հիմնական ուժը, որը թուլացնում է Ռուսաստանի ու Իրանի տարածաշրջանային ազդեցությունը, ոչ թե Արևմուտքն է, ինչպես կարծում են որոշ շրջանակներ, այլ հենց Թուրքիան։
 
Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը հիմնականում Հայաստանի միջոցով է պահպանվում, քանի որ մեր երկրում ոչ միայն ռուսական ռազմական ներկայություն կա, այդ թվում՝ ռազմաբազայի տեսքով, այլև Հայաստանին ու Ռուսաստանին միավորում են տարբեր ինտեգրացիոն կառույցներ ու միասնական այլ հարթակներ։ Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, թե վերջին շրջանում Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան, բայց սա թյուր կարծիք է։ Դրա համար պետք է դիտարկել, թե Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցության ինչ մակարդակ է ձևավորվել, ու Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ինչպես է փոխգործակցությունը ստացվում։ Երևի թե չկա ամիս, որ Թուրքիայից պաշտոնական պատվիրակություն չմեկնի Ադրբեջան կամ հակառակը, իսկ երկկողմ փոխգործակցությունն անընդհատ խորանում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Իսկ Ադրբեջանում Ռուսաստանի ներկայության վերջին նշույլը խաղաղապահների տեսքով էր, որոնք թողեցին ու հեռացան։ Համագործակցության միակ դաշտն էլ այն է, որ ռուսական գազն ադրբեջանականի անվան տակ կարող է հայտնվել Եվրոպայում։
 
Կարևոր է նշել, որ, բացի Ադրբեջանում իր ազդեցությունը տարածելուց, Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Թուրքիան իր համար ռազմավարական խորություն ապահովեց։ Եթե մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին ցամաքային ուղիով կապելու համար պետք էր հաղթահարել Արցախի ու Սյունիքի տարածքի խոչընդոտը, ապա նոր իրավիճակում որպես խոչընդոտ մնում է միայն Սյունիքի հատվածի նեղ գոտին։ Դրա համար էլ առաջ է եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի գաղափարը, որին Իրանը կտրուկ դեմ է արտահայտվում, քանի որ դրա իրագործման արդյունքում պանթուրքական ծրագրերն ինչոր մի պահի իրենց սուր ծայրով հենց Թեհրանի դեմ են ուղղվելու։ Վերադառնալով Սիրիայի խնդրին՝ արձանագրենք, որ երբ Թուրքիային հաջողվեց օգտագործել ահաբեկիչ գրոհայիններին, Արցախում հաղթել, իր դիրքերն ամրապնդել Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանի հաշվին, որոշ ժամանակ անց Անկարայից հաշվարկեցին, որ նույնը կարող են անել նաև Սիրիայում։ Փաստացի ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունեցող ապստամբները Սիրիայում իրենց ձեռքը վերցրին իշխանությունը։
 
Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով գործում էր Աստանայի ձևաչափը, որի մեջ ընդգրկված էին Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը։ Բայց Թուրքիան խախտեց Աստանայի գործընթացի շրջանակներում ձեռք բերված համաձայնություններն ու Ռուսաստանին և Իրանին դուրս մղեց Սիրիայից։ Հաջորդն արդեն կարող է լինել Լիբիայից Ռուսաստանին դուրս մղելը, քանի որ Ռուսաստանն աջակցում է գեներալ Խալիֆա Հաֆթարի ուժերին, իսկ Թուրքիան աջակցում է նրա դեմ կռվող լիբիական կառավարությանը։ Բացառված չէ, որ մի օր էլ Թուրքիան կարող է փորձել Իրաքն իր ազդեցությանը ենթարկել ու Իրանին դուրս դնել այնտեղից։ Քանի որ Թուրքիային Հարավային Կովկասում չկանգնեցրին, ապա Իրանն ու Ռուսաստանը թուրքական մարշին կարող են հանդիպել այլ տարածաշրջաններում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Այսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավոր
Ամենադիտված