Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որպես ո՞ւմ շահերի պաշտպան ու սպասարկող է դիրքավորվում օրվա իշխանությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սպասվում էր, որ Հայաստանի ղեկավարությունը որևէ կերպ կարձագանքի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ռուսական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած ագրեսիվ ու ակնհայտորեն ռազմատենչ հայտարարություններին: Այդ հարցում էլ, ի դեպ, թշնամին առաջ անցավ՝ ձևավորելով մի իրավիճակ, որի պայմաններում Հայաստանի ղեկավարություն համարվող Փաշինյանը չէր կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել, և անվրդով հեծանիվ վարեր կամ, ասենք, «ռիլ» նկարեր: Կարճ ասած՝ պիտի արձագանքեր:
 
Նախօրեին արձագանքեց: Հարցազրույց տվեց «Արմենպրես» գործակալությանը: Ավելի լավ է՝ լռեր: Բայց քանի որ չլռեց, տեսնենք, թե ինչեր ասաց: Եթե խիստ հակիրճ, ապա Փաշինյանը առավել քան պարզորոշ հասկացրեց, որ պատրաստ է ընդունել Ալիևի հերթական պայմանները: Իր իսկ ավելի վաղ արած արտահայտության նմանությամբ՝ Փաշինյանը շարունակեց դիրքավորվել որպես «ադրբեջանական ժողովրդի» շահերի սպասարկող:
 
Տեսեք. շատ պարզ հարցին՝ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ի՞նչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ՝ այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
 
Սա քիչ է ասել, թե վտանգավոր հայտարարություն է: Փաշինյանի այդ ձևակերպումը թե՛ մանիպուլ յատիվ է, թե՛ ցինիկ՝ իր բովանդակությամբ, թե՛ շատ ավելի, քան վտանգավոր, ի լրումն՝ նման մոտեցումը նաև ական է՝ հետագայում այլ՝ ազգային ու պետական շահերով առաջնորդվող իշխանության համար: Փորձենք հասկանալ, թե ինչի մասին է խոսքն առհասարակ՝ հընթացս հիմնավորելով նշված բնորոշումները:
 
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է դեռևս 1992 թվականի մարտիին՝ Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով: ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում նշված է, որ խմբի նպատակն է՝ քաղաքական լուծումներ գտնել (առաջարկել) Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերաբերյալ: Չնայած նման ձևակերպմանը, բոլորն էլ ընդունել են և ընդունում են, որ Մինսկի խմբի, հատկապես ՄԽ եռանախագահության (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդական ջանքերի առանցքը Արցախի հիմնախնդրի քաղաքական (խաղաղ) կարգավորումն է: Հենց դրա վրա են տասնամյակներով կենտրոնացված եղել միջնորդական ջանքերն ու ՄԽ եռանախագահության գործունեությունը: Հակառակ պարագայում այդ ընթացքում անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող հարցեր էլ հրապարակավ կարծարծվեին, ինչպես քննարկվում էին Արցախի հայության իրավունքներին վերաբերող խնդիրները՝ այդ խմբի գործունեության հետ կապված:
 
Բայց հիմնականը՝ այդ Ադրբեջանն ու Թուրքիան են համարում որ՝ ա) Արցախի խնդիրն այլևս լուծված է, բ) Արցախի հետ կապված հակամարտության թեմա չկա: Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ինքն էլ է ադրբեջանական ու թուրքական ոճրագործ ռեժիմների պարագլուխներ Էրդողանի ու Ալիևի նման կարծում, որ Արցախի խնդիրը լուծված է: Բայց այդպես չէ: Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճիրը, էթնիկ զտման հանցավոր մոտեցմամբ հազարամյակներով հայկական Արցախի հայաթափումը հակամարտության լուծում չէ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է ասում:
 
Ինչպե՞ս է լուծված ու ի՞նչ եղելությունների հետևանքով: Հիշեցնե՞նք. Փաշինյանի ջանքերով բանակցային գործընթացը լիարժեք փակուղու մեջ մտցնել, հրահրիչ հայտարարություններ, թշնամու ռազմական նկրտումները լեգիտիմացնող հայտարարություններ, հիմնախնդրի բովանդակային խեղաթյուրում (ազգային ինքնորոշման խնդրից՝ տարածքային կլանման), պատերազմ, կորուստներ, ազատագրված տարածքներն առանց կրակոցի հանձնում, վերջապես՝ Արցախի ուրացում, շրջափակված Արցախին թշնամու սպառնալիքներին ու հարձակմանն ի պատասխան՝ չմիջամտելու, «պատերազմի մեջ չներքաշվելու» թուլամորթ դիրքավորում՝ Հայաստանի ղեկավար համարվողի կողմից:
 
Բայց դա հարցի լուծում, առավել ևս՝ կարգավորում չէ:
 
Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության ու «զբաղմունքի» բուն առարկան Արցախի հիմնախնդիրն է: Արցախի՛: Հիմնականը. որքան էլ համարվի, որ ԵԱՀԿ ՄԽն անգործության է մատնված, իսկ եռանախագահության պետությունները սուր հակամարտության մեջ են, բուն հարցն այն է, որ ՄԽ լուծարումը միջազգային իրավաքաղաքական առումով յուրօրինակ տապանաքար կդառնա Արցախի հայության իրավունքներին հետամուտ լինելու և մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրան վերադառնալու և ապրելու իրավունքի հնարավոր իրացման համար:
 
Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ Արցախի ու արցախահայության ճակատագրին ու հիմնարար իրավունքներին վերաբերող որոշումներ կայացնի: Նիկոլ Փաշինյանն ընդամենը ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում: Նրան չի ընտրել, նրան նման լիազորություններ չի տվել Արցախի հայ ժողովուրդը, որ, ի դեպ, ոչ թե 100 կամ 120 հազար է, ինչպես շատերը նշում ու կրկնում են, այլ 149 հազար (վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով): Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական, ո՛չ մարդկային ու, առավել ևս, ո՛չ էլ բարոյական առումով ոչ մի իրավունք չունի Արցախի հայության իրավունքներին ուղղակիորեն վերաբերող նման հարցով ինչ-որ բան որոշել, առավել ևս՝ նման հայտարարություն անել:
 
Մյուսը. Փաշինյանը Արցախի հայության իրավունքների հաշվին որոշել է «բազար անել» Ալիևի հետ: Թե՝ լավ, կհամաձայնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, եթե Ալիևն էլ համաձայնի, որ էլ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» չի անվանելու: Էհ, ենթադրենք, թե Ալիևն էլ ձևացրեց, թե մի երկու օր այդպես չի վարվելու, հետո՞: Դա ի՞նչ մի նախապայման է: Ախր, գոնե նախապայմանը մի բանի նման լիներ: Ոնց որ «տունտունիկ» խաղա:
 
Դրանից հետո այն, թե ինչեր է ասել Նիկոլ Փաշինյանը «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ, արդեն ո՛չ զարմանալի, ո՛չ էլ հետաքրքիր են թվում: Մեկը «հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չլինելու» մասին է: Փաշինյանն Ալիևի պահանջին գործնականում համաձայնում է ու ասում, թե ամբողջական սահմանազատումից հետո այդ ներկայացուցիչները չեն լինի: Մյուսը միմյանց դեմ միջազգային հայցեր չներկայացնելու պահանջն է: Փաշինյանը գործնականում դրան էլ է համաձայն: Ու, եթե սա 17-ից 2 «չհամաձայնեցված» կետերն են, ապա սարսափելի է պատկերացնել անգամ, թե ժողովրդից գաղտնի պահվող մնացած 15 համաձայնեցված կետերն ինչերի մասին են:
 
Դժվար չէ կանխատեսել, որ Փաշինյանի նման արձագանքից հետո Ալիևն էլ ավելի է կոշտացնելու և ինտենսիվացնելու ինչպես հնչեցված, այնպես էլ նորանոր պահանջները, ասենք՝ Հայոց բանակն… ապառազմականացնելն ու զինաթափելը, Արցախի ազատամարտի ղեկավարներին կալանավորելն ու ադրբեջանական դահիճներին հանձնելը, Հայաստանում մի 300 հազար ադրբեջանական թուրքերի բնակեցնելը և այլն, և այլն: Թշնամու պահանջները չեն սպառվելու: Իսկ քանի դեռ Հայաստանում ղեկավար է Փաշինյանը… Չշարունակենք, առանց դրա էլ պարզ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինի հունիսի 11-ին և 12-ին․ հասցեներ Բազմաթիվ վիրավորներ՝ Նոր Արմավիրի տարածքում․ ինչ է հայտնիԱյսօր Երկրին մագնիսական փոթորիկ կհարվածի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ամենափոքր ավտոմեքենա24 ժամ ջուր չի լինի«Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Հայաստանին նվաստացնելու համար և քար նետել Ռուսաստանի ուղղությամբ» «Արգելքի եզրին. Ռուսաստանը կարող է դադարեցնել հայկական ծաղիկների ներմուծումը»«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանը. պատմության այս օրը (09 հունիս)Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերը
Ամենադիտված