Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն առանց հայերի». ինչով կավարտվի Փաշինյանի զիջումները Բաքվին և Անկարային

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցրած հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն ձգտում է Հայաստանի հետ հաստատել ճիշտ նույն «խաղաղությունը», ինչ հաստատեց Լեռնային Ղարաբաղի հետ։ Համաձայնեք, Ղարաբաղը հիմա խաղաղ է, բայց ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ հայեր չկան։ Նրանց հող է պետք առանց հայերի: Դա վերաբերում է և՛ Ղարաբաղին, և՛ Հայաստանին, IAC VERELQ-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, գրում է eadaily.com-ը։

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքին և ադրբեջանցիների այսպես կոչված վերաբնակեցմանը, ապա քաղաքագետը կարծում է, որ անմիջապես պետք է ուշադրություն դարձնել նման հայտարարությունների մի քանի բաղադրիչների վրա: Առաջին հերթին պարզվում է, որ Հայաստանի իշխանություններն արդեն ստացել են, այսպես կոչված, համայնքից հայտարարություն, սակայն Նիկոլ Փաշինյանն այդ մասին չի հայտնել իր ժողովրդին, իր ընտրողներին։ Երկրորդը, ակնհայտ է, որ Ալիևը պահանջելու է հատուկ կարգավիճակ այդ ադրբեջանցիների համար, այդ թվում հատուկ պաշտպանություն, քանի որ նա հասկանում է, որ նվազագույնը, նույնիսկ առօրյա հողի վրա, կարող են հակամարտություններ ծագել հայերի և ադրբեջանցիների միջև։ Իսկ նման հակամարտությունները հետագայում պատճառ կդառնան, որ Ադրբեջանը ռազմական միջամտություն սկսի հայերի դեմ իբր Հայաստանում այսպես կոչված «ադրբեջանական փոքրամասնությանը» պաշտպանելու նպատակով։

«Անգամ առանց Իլհամ Ալիևի հարցազրույցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանի  հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի էլ, ակնհայտ էր, որ հայկական կողմը պատրաստ է իրականացնել Ադրբեջանի պահանջները, քանի որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն խոսքին, այլ նաև գործողություններին։ Տեսեք, շատ ցայտուն օրինակ այն բանի, որ հայկական կողմն ամեն դեպքում գործում է ադրբեջանական օրակարգին համապատասխան: Ադրբեջանի պահանջներից է, որն, ի դեպ, Ալիևի կողմից հնչեցրած վերջին հարցազրույցի ժամանակ ևս հնչեցվեց, Հայաստանի ապառազմականացմանը: Իսկ ի՞նչ են ասում հայ պաշտոնյաները: Այն որ նախկինում Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության 90 %-ը և ավելին կապված էր Ռուսաստանի հետ, ռուսական զինտեխնիկա, տեխնիկա, համազգեստ և այլն, ՀՕՊ միացյալ համակարգը, մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ռուս սահմանապահները Հայաստանում, 102-րդ ռազմաբազան։ Եվ հիմա այդ մարդիկ պարծենում են, որ Ռուսաստանից զենքի գնումները հասցվել են նվազագույնի, Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական կապերը դադարեցվել են, տեխնիկան չի ենթարկվում պլանային ստուգումների, պլանային վերանորոգման և այլն։ Դա ի՞նչ է, եթե ոչ հայկական բանակի զինաթափում, ապառազմականացում։ Չխաբենք ինքներս մեզ, հնդկական զենքը չի փոխարինի ռուսականին ո՛չ որակով, ո՛չ քանակով,- ասել է քաղաքագետը,- և նույն համատեքստում է  Փաշինյանի հայտարարությունը, որում ասվում է, որ Հայաստանը կառուցողական է վերաբերվում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գաղափարին: Հարկ է նշել, որ դա պաշտոնական Բաքվի օրակարգն է»: 

Սիրիայում ստեղծված իրավիճակի համատեքստում Մաթևոսյանն ուշադրություն է հրավիրել հետևյալ շատ կարևոր բաղադրիչի վրա, որը, ցավոք սրտի, Հայաստանում նույնիսկ փորձագիտական մակարդակով բավարար քննարկման չի արժանացել: «Խոսքն արտաքին ուժերի ցանկության մասին է վերահսկողություն հաստատել Սիրիայի տարածքում։ Մենք տեսնում ենք, որ արդեն տեղեկություններ են գալիս այն մասին, թե ինչպես է թուրքական կողմը փորձելու ինտեգրել սիրիական բանակն ու սիրիական տնտեսությունն իր բանակին ու իր տնտեսությանը։ Այսինքն Թուրքիան կփորձի կլանել ամբողջ պետությունը։ Նկատենք, որ այդ երկրում իշխանափոխությունը հանգեցրեց պետության փաստացի կործանմանը։ Ներկայիս հայ քաղաքական էլիտաների ջանքերով Հայաստանը գտնվում է նույն վիճակում, նույն համատեքստում: Նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանում Սիրիայի օրինակով իշխանափոխությունը հանգեցնի պետության փլուզմանը։ Այսինքն ցանկացած քաղաքական էլիտա, որը հավակնում է փոխարինել այս մարդկանց, պետք է հաշվարկի այդ բոլոր ռիսկերը։ Սիրիական օրինակն այս պարագայում շատ կարեւոր է մեկ այլ տեսանկյունից: Անկեղծ լինենք: Ռուսաստանի և Իրանի հետ փոխգործակցության գործոնը, սիրիական էլիտաների փոխգործակցության գործոնը, նրանց համաձայնության գործոնը հսկայական դեր խաղացին սիրիական պետականության և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման գործում։ Երբ նրանք կորցրին այդ հնարավորությունը, պետությունը փաստացի փլուզվեց։ Պետք է մտածել դրա մասին և հասկանալ, թե ինչպես աշխատել դրա հետ»,- ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե այսօր ինչ կարելի է սպասել Անկարայից սիրիական հաջողություններից հետո, քաղաքագետն ամփոփել է. «Սկսենք նրանից, որ շատ կարճ ժամանակ է անցել Սիրիայում հայտնի իրադարձություններից։ Այո, մենք տեսնում ենք, որ Թուրքիան իսկապես փորձում է կլանել Սիրիան։ Մենք հասկանում ենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հաստատված հայեցակարգը ենթադրում է թուրք ազգի բնակության տարածքի մշտական ավելացում։ Եկեք դա այդպես անվանենք: Բայց պետք է նշել հետևյալը: Եթե մեր վերլուծությունը ճիշտ է, և փորձ արվի ստեղծել նոր պետություններ Սիրիայում (պահպանվի ոչ միայն Սիրիան, այլ նաև պաշտոնապես առաջանա Քրդստանը կամ դրուզական պետությունը), դա կարող է շատ մեծ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար: Եթե Ռուսաստանն ու Իրանը կարողանան ճիշտ օգտվել ստեղծված իրավիճակից, Սիրիան թուրքական կցորդից կարող է վերածվել թուրքական տապանաքարի։ Ամեն ինչ կախված է Ռուսաստանի և Իրանի քաղաքական վերնախավերի գործողություններից»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի
Ամենադիտված