Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ներքաղաքական կյանքում ունեցանք կորսված հնարավորությունների վիճակ: Դա առաջին հերթին կապված էր Սրբազան շարժման քաղաքական անհաջողությունների հետ այն իմաստով, որ կար ռեալ քաղաքական ներուժ երկրում իրավիճակ, իշխանություն փոխելու, բայց սուբյեկտիվ և օբյեկտիվ տարաբնույթ պատճառների զորու դա չունեցանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ ամփոփելով անցնող տարվա քաղաքական անցուդարձը:
 
Շեշտում է՝ ունենք իշխանության գերկենտրոնացում մեկ անձի շուրջ, և այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր հնարավոր քայլերը: «Այդ ամեն ինչի գլխին, բնականաբար, կանգնած է Հայաստանի գործող վարչապետը: Հայաստանում ավտորիտարիզմի ամրապնդում կա, կա քաղաքական բռնաճնշումների լայն պրակտիկա, կա բիզնեսի ահաբեկման լայն և ընդգրկուն օրակարգ, որպեսզի որևէ շրջանակ քաղաքական գործունեությամբ զբաղվելու պարագայում չստանա որևէ աջակցություն ֆինանսական և կազմակերպչական առումով: Սա գործող իշխանությունների՝ սեփական դիրքերը անխախտելի սարքելու իրավիճակ է ստեղծում, և դրա շարունակությունը դեռ կտեսնենք եկող տարի: Մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական դաշտում կա կեղծ օրակարգերի գերխիտ իրավիճակ, երբ կարևորի և անկարևորի միջև գծերը հաճախ նաև նպատակային ջնջվում են, և դա մի զգալի մասով հաճախ արվում է ոչ թե իշխանության կողմից (նա ընդամենը օրակարգ է գցում դաշտ), այլ նաև այն պատճառով, որ այդ օրակարգը կամովին, նպատակային, ինքնաբերաբար կամ ռեակցիոն վերցնում են ընդդիմադիր տարբեր շրջանակներ՝ անձեր, կուսակցություններ, թիմեր, նախաձեռնություններ, ու սկսում են իշխանության օրակարգով քաղաքական օրակարգ լցնել: Դա հանգեցնում է մի իրավիճակի, երբ իշխանությունն անդադար մանիպուլ յատիվ իրավիճակներ է ստեղծում երկրում և այս կամ այն ձև ամրապնդում է իր գոյությունը, հավել յալ լեգիտիմություն է հաղորդում այս կամ այն պրոցեսներին, որոնց հեղինակն է ինքը, ուծացնում և ոչնչացնում է դիմադրության անգամ տեղային դրսևորումները՝ դրանով ավելի ամրապնդելով սեփական դիրքերը»,- նշում է քաղաքագետը:
 
Ղևոնդյանն ասում է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բացառապես ծառայում է Հայաստանի գործող իշխանությունների դիրքերի ամրապնդմանը և անսասանելիության ապահովմանը, այսինքն՝ արտաքին քաղաքական ցանկացած օրակարգ ծառայեցվում է, որպեսզի իշխանությունները ինքնավերարտադրվեն կամ այս փուլում գոնե ամուր, անսասան լինեն: Դա է պատճառը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սպասարկում է օտար երկրների շահեր։ Օտար երկրների այդ «վարկանիշային աղյուսակում» առաջին տեղում Ադրբեջանն է, երկրորդը՝ Ռուսաստանը, և հետո ցանկացած այլ պետություն, որի հետ կապված շահերի սպասարկումը կարող է ինչ-որ առումով օգուտ բերել Հայաստանի գործող վարչապետի դիրքերի չսասանմանը և դրանց կայունության ապահովմանը: Այդ ելակետով պետք է դիտարկել ինչպես նախկինում Արցախի շուրջ տեղի ունեցած պրոցեսները, երբ այն ճանաչվեց Ադրբեջանի մաս, այլև «Խաղաղության օրակարգի» բանակցային բոլոր փուլերը, այդ թվում՝ նաև ընթացիկ քննարկումների բոլոր էլեմենտները, որովհետև դրանք որևէ կապ և աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, այլ ուղղակիորեն և անմիջապես կապված են եղել Հայաստանի գործող վարչապետի դերի, տեղի, իշխանության անսասանելիության ապահովման հետ: Ի դեպ, դա հաճախ հրապարակային արտաբերվում է: Մի քանի տարի առաջ՝ դիմադրության շարժման ակտիվ փուլում, թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հրապարակային հայտարարեցին, որ իրենց համար անընդունելի է Հայաստանում իշխանափոխությունը, և դա կարող է խնդիրներ ստեղծել, այդ թվում՝ նաև սպառնալիքներ հնչեցվեցին Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի կողմից: Հիմա մեծ հաշվով բան չի փոխվել: Բանակցային օրակարգերն ավելի շատ շարունակում են հակառուսական տիրույթում հայտնվել, ընդ որում՝ այդ հակառուսականությունն էլ է կեղծ այն իմաստով, որ հաճախ հակառուսականությունը փորձում են վաճառել Արևմուտքի վրա, որ գործող իշխանության դիրքերն անսասան լինեն. երբեմն գնում են Մոսկվա, սկսում հավելյալ զիջումներ անել, որպեսզի Մոսկվայի կողմից որոշակի սահմանափակ կամ տեղային դրական արձագանքի արժանանան, կամ փորձում են էլի իրենց դիրքը վաճառել Մոսկվայի վրա: Մեր ամբողջ պետության գոյության օրակարգը, ըստ գործող իշխանությունների, պետք է ծառայի մեկ խնդրի լուծման. դա Հայաստանի գործող վարչապետի իշխանության անխախտելիությունն է», - ասում է մեր զրուցակիցը:
 
Ի՞նչ սպասել 2025 թվականին՝ հաշվի առնելով աշխարհում տիրող մարտահրավերները: «2025 թվականը Հայաստանի համար տնտեսական առումով բարդ տարի է լինելու: Տնտեսական բեռը ներսում ավելացել է գործող իշխանությունների «շնորհիվ»: Հարկային տարբեր դրույքաչափեր են ավելանալու, տարբեր գործունեությունների հետ կապված նոր հարկեր են ի հայտ բերվել գործող իշխանության կողմից, որովհետև այն քաղաքականությունը, որ այստեղ իրականացվում է, ունի մեկ առաջնահերթություն՝ պահպանել պարգևավճարների գործիքակազմը, որի շահառու կողմը նաև կարմիր և սև բերետներ են, որոնց վրա հիմնված է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, իրենց պետք է անդադար պարգևավճարներ տալ, որպեսզի իրենց հավատարմության սահմանաչափը չնվազի: Տարեվերջին բյուջեի 200 միլիարդի դեֆիցիտ ունեցանք, որն աննախադեպ թիվ է: Ամեն ինչ դադարեցվել է, Հայաստանում 2024 թվականին ավելացվել են միայն պարգևավճարները: 2025 թվականին այդ գործիքակազմը շարունակվելու է, որովհետև խնդիր կա պահել իշխանությունը, բայց այստեղ մի ուրիշ հանգամանք էլ կա. ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ իրավիճակի փոփոխությունը կարող է փոխել նաև Հայաստանի տնտեսական ձեռքբերումների չափը, որովհետև նախորդ երեք-չորս տարվա ընթացքում մեր տնտեսական ձեռքբերումներն ուղղակիորեն կապված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ՝ պայմանավորված պատժամիջոցներով, բիզնեսի տեղափոխմամբ, ռելոկանտներով: Հիմա նրանց քանակը նվազել է, բիզնես ակտիվությունը թուլացել է, մի մասը տեղափոխվել է այլ երկրներ, հետևաբար փողի և ֆինանսական միջոցների շրջանառումը Հայաստանում էականորեն փոխվելու է: Հաջորդը՝ ենթադրում եմ, որ Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման հետ կապված բյուջեի վրա ծախսային մասը մեծանալու է, այսինքն՝ տարեցտարի բյուջեից ավելի շատ միջոցներ ենք փոխանցելու շրջանակներին, խմբերին, կառույցներին ու պետություններին, որոնցից պարտք ենք վերցրել: Պարտքային էլեմենտն ավելանալու է: Քաղաքացիները գնալով ավելի շատ աղքատանալու են»,-հավելում է նա:
 
Ինչ վերաբերում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծում է՝ արտաքին էլեմենտների մասով գուցե փոխվի ուկրաինական կոնֆլիկտի շուրջ իրավիճակը: «Թրամփ Ռուսաստան հեռավար քննարկումը, կարծես թե, այդպիսի հույսեր է առաջացնում, բայց դա, իհարկե, պնդում չէ: Սիրիայի շուրջ իրավիճակը, կարծում եմ, չի հանգստանա, որովհետև այդտեղ նոր փուլ է սկսվում: Թուրքիայի դերակատարման էական ավելացումը որևէ ձևով, օրինակ՝ Միացյալ Նահանգների համար շահեկան չէ: Իզուր չէ, որ քրդերն այսօր խոսում են Սիրիայում նոր իրավիճակի հաստատման դեմ իրենց քայլերի մասին: Քրդերը փորձելու են դիմակայել այն շրջանակի դեմ, որը Սիրիայում եկել է իշխանության: Հավանաբար, Սիրիան կբաժանվի ազդեցության գոտիների, և ինչ-որ մի ժամանակ պրոցեսը այս կամ այն չափով պակաս կամ ավելի կայունությամբ իրողություն կդառնա: Պետք է հասկանալ, որ սիրիական ճգնաժամը գլոբալ աշխարհակարգի հաստատման, ձևավորման դրվագներից մեկն էր տարածաշրջանում: Կարծում եմ՝ դա կտևի մեկ տասնամյակից ավելի: Եվրամիություն-Ռուսաստան հարաբերությունները որոշակիորեն տրանսֆորմացիայի կենթարկվեն, որովհետև ԵՄ-ի տնտեսական ներուժն էականորեն թուլացել և փոխվել է, իսկ դա ենթադրում է, որ ԵՄ-ի որդեգրած գազային քաղաքականությունը որոշակիորեն կփոխվի: Թուրքիայի և Ադրբեջանի դերակատարումն էականորեն ավելացել է, Իրանի շուրջ կա ձևավորված լարվածության որոշակի շղթա, և, ամենայն հավանականությամբ, դա կարող է ռազմական գործողությունների սցենարի մեջ տեղավորվել Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից, որոնք հայտարարում են այդ մասին:
 
Իրանի շուրջ ռազմական սցենարի իրացումն Իրանի շուրջ չէ, դա ռեգիոնալ մեծ պատերազմի օրակարգ է: Այդ ուղղությամբ տասնամյակներ շարունակ արևմտյան և իսրայելական հետախուզական ծառայություններն ակտիվ ջանքեր և գործունեություն են իրականացնում: Այս ամեն ինչի մեջ Հայաստանի Հանրապետությունը չկողմնորոշված, ռեգիոնալ դերակատարների շահեր սպասարկելու օրակարգով է առաջնորդվում: Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ թե՛ Ռուսաստանի, թե՛ տարածաշրջանային պետությունների, թե՛ Եվրամիության համար, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է: Դա Հայաստանի գործող վարչապետն է: Խոսելով, մանիպուլյացիաներ անելով, տարբեր տիպի արժեքային թեմաների մեջ մտնելով և դրանք փչացնելով, քայքայելով ու ոչնչացնելով՝ Հայաստանի գործող վարչապետը բացառապես փորձում է, հայի ինքնության էլեմենտները բնաջնջելով, տեսակ, արժանիքներ, արժեքներ, կողմնորոշումներ, կարմիր գծեր ու սրբություններ ունեցող հայից սարքել անարժեք, սպառողական հասարակություն, որի համար խնդիր չի լինի՝ ում հետ և ինչ միջավայրում է ապրում, որը չունի իզմեր, ինչպիսիք ինքը չունի, և առաջնորդվում է սպառողական արժեքաբանությամբ»,-եզրափակում է Ալեն Ղևոնդյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ռոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա
Ամենադիտված