Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Զինգեր կարի մեքենա

ՖՈՏՈ

Զինգերի կարի մեքենան գովազդելու կարիք չունի: Այդ մասին լավ գիտեն հատկապես մեր մայրերը և տատիկները: Սակայն իրականում Զինգերը չի հայտնագործել կարի մեքենանան: Այն հայտնագործվել է տարբեր ժամանակաշրջաններում ապրած մի շարք գյուտարարների ջանքերի շնորհիվ: Զինգերն ուղղակի վերցրել է այդ ամենը և կատարելագործելով մեխանիզմները ստացել այդքան հանրահայտ Զինգերի կարի մեքենան:

Սկսենք նրանից, որ առաջին կարի մեքենայի ստեղծումը տեղի է ունեցել  18-րդ դարի երկրորդ կեսին: Առաջին կարի մեքենաներն առանձնանում էին նրանով, որ նրանք ամբողջությամբ պատճենահանում էին ձեռքով կար անելու  մեթոդը:  Սակայն 1814 թվականին  ավստրիացի դերձակ Յոզեֆ Մադերսպերգերը ստեղծել է ասեղ, որի թելելու անցքը գտնվում էր ասեղի սկզբնամասում: Մի քանի տարի անց Ֆիշերը, Գիբբսը, Ուոլտեր Հանտը, Էլիաս Հոուն և  այլ գյուտարարներ  սկսել են աշխատել թելելու անցքն  ասեղի սկզբնամասում գտնվող ասեղով մաքոքային մեքենայի   ստեղծման ուղղությամբ:

1830 թվականին Բարտելեմի  Տիմոնյեն ստացել է կարի մեքենայի առաջին արտոնագիրը  և բացել աշխարհի առաջին մեխանիզացված  կարի արտադրամասը: 1845 թվականին ԱՄՆ-ում  Էլիաս Հոուն  մշակել է  մաքոքային առանցքը և ստացել այդ մեխանիզմով աշխատող  կարի մեքենայի արտոնագիր, որն աշխատել է րոպեում 300 կար արագությամբ: Այդ մեքենայի մեխանիզմի առանձնահատկությունը եղել է այն, որ ասեղը հորիզոնական է տեղաշարժվել, իսկ կարվող  գործվածքները շարժվում էին  ուղղահայաց հարթությունում, ինչի արդյունքում որոշ անհարմարություններ են առաջանում:

1850 թվականին  Վիլսոնի, իսկ ավելի ուշ՝ 1851 թվականին, Զինգերի և Գիբբսի կարի մեքենաներում արդեն  ասեղը ուղղահայաց է շարժվել և հարմարեցված է եղել հատուկ սարք՝ ոտքով կտորը  հորիզոնական հարթությունում տեղաշարժելու համար:

1850 թվականից Զինգերն աշխատել է Թեյլորի կարի մեքենաների վերանորոգման  արհեստանոցում, որտեղ էլ բացահայտվել է նրա գյուտարարական  տաղանդը: Նա նորարարություններ է կատարել և կատարելագործել կարի մեքենան: Սակայն Թեյլորի արհեստանոցում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է Զինգերի կարի մեքենայի նախատիպը: Այնուամենայնիվ 1851 թվականին հայտնվել է առաջին I.M. Singer & Co ընկերության կարի մեքենան, շնորհիվ տաղանդավոր գյուտարար Զինգերի և տաղանդավոր նյու-յորքյան իրավաբան Կլարկի համագործակցության:

Կլարկը սկզբից եղել է ուղղակի երրորդ գործընկերը: Հետագայում յուրաքանչյուր կարի մեքենայի նոր մոդելի ստեղծմամբ, բարելավվել է դիզայնը, իսկ մեքենան դարձել ավելի բարդ ու կատարելագործված, առավել արագ և ավելի մասնագիտացված կար անող: Ռուսաստանում Զին գերի առաջին կարի մեքենաների արտադրություն սկսվել է Պոդոլսկում 1902 թվականին, և որը շարունակվել է անգամ ԽՍՀՄ-ի ժամանակ, և դա եղել է Զինգերի գործարանի մասնաճյուղը, բայց ի վերջո այդ մեքենաներն են հայտնի եղել մեր տատիկներին և մայրերին:

Կ. Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված