Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սերբիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1866 –ծնվել է  հասարակական–քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը:

1915 – ծնվել է արձակագիր Սուրեն Այվազյանը:

1919 - Թբիլիսիում սկսվել է  Հայաստանի և Վրաստանի միջև սահմանների որոշման հարցով համաժողովի նիստը, որին ակտիվորեն մասնակցել է Մեծ Բրիտանիան:

1924 - ծնվել է հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովը։

1925 - ծնվել է  երգչուհի (Երգի թագուհի) Օֆելիա Համբարձումյանը:

1945- ծնվել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

1950- ծնվել է դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանը:

1955- ծնվել է ռեժիսոր, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։

1966 –վախճանվել է  կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ղրղստանի և Մալդիվների հետ:

2005-Թբիլիսիում ստորագրվել է Փոթի-Պորտ Կավկազ (Նովոռոսիյսկ) երկաթուղային լաստանավային բեռնափոխադրումների մասին համաձայնագիրը:

2005- վախճանվել է նշանավոր երգահան, ջութակահար, պրոֆեսոր Սերգեյ Աղաջանյանը։

2007- Հայաստանում անօրինական ձևով  լույս է տեսել «Ֆորբս» ամսագրի հայկական տարբերակի առաջին համարը, որտեղ ներկայացվել են հայաստանցի 10 մեծահարուստները: Ամսագրի առաջին համարի լույս ընծայումից հետո հրաժարական է ներկայացրել դրա գլխավոր խմբագիրը` «Հ1» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը:

2012-Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությունը, որը մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ 

2020-Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2021- առաջին անգամ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից օգտագործվել է «Նիկոլի ուսապարկ» բառակապակցությունը խմբակցությունից դուրս եկած Սոֆյա Հովսեփյանի նկատմամբ, բայց արդյունքում այդ անվանումը կպել է հենց նիկոլական պատգամավորներին:

2023-ՆԳ նախարար է նշանակվել Վահե Ղազարյանը, Կամո Ցուցուլյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1658 –ծնվել է բարոկկո ոճի ֆրանսիացի քանդակագործ Նիկոլա Կուստուն:

1757 —վախճանվել է ֆրանսիացի գրող և գիտնական Բերնար դը Բովյե դը Ֆոնտելելը:

1788- Կոնեկտիկուտը դարձել է ԱՄՆ-ի 5-րդ նահանգը։

1792 —կնքվել է Յասսիի խաղաղության պայմանագիրը , որով ավարտվել է 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմը:

1797 — ծնվել է ռուս նավագնաց և արկտիկայի հետազոտող, ադմիրալ Ֆերդինանդ Վրանգելը:

1799 —Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Պիտտը աշխարհում առաջին անգամ մտցրել է եկամտահարկ՝ երկու շիլլինգ մեկ ֆունտ չափով:

 1816 —անգլիացի ածխահատներն առաջին անգամ հանքերում աշխատելու համար օգտագործել են մետաղական ցանցով անվտանգ լամպ:

1823 —ծնվել է գերմանացի վիրաբույժ, ասեպտիկայի և անտիսեպտիկայի հայտնագործողներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Ավգուստ Էսմարխը:

1856 – ծնվել է սերբ կոմպոզիտոր, բանահավաք, դիրիժոր, մանկավարժ Ստևան Մոկրանյացը:

1873 —վախճանվել է ֆրանսիայի կայսր Նապոլեոն 3-րդը:

1877 —Ռուսաստանում ստեղծվել է  «Ռուս դերասանների փոխօգնության միությունը», որը հանդիսացել է ԽՍՀՄ-ի Թատերական գործիչների միության նախատիպը:

1890 —ծնվել է չեխ գրող Կարել Չապեկը:

1908- ծնվել է ֆրանսիացի կին գրող, փիլիսոփա, ֆեմինիստական շարժման գաղափարախոս, Ժան Պոլ Սարտրի կյանքի ընկերուհի Սիմոնա դը Բովուարը:

1932 —Մեքսիկայի հարավում գտնվող Մոնտե-Ալբանի հնդկական հնագույն բնակատեղի ավերակներում հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող և սապոտեկի հնդկական ցեղին պատկանող թանկարժեք գանձեր:

 1951 —պաշտոնապես բացվել է Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանը:

1992 —հայտարարվել է Սերբիայի Հանրապետության անկախությունը:

1996- ռուս-չեչենական առաջին պատերազմի ժամանակ չեչեն գրոհայինները Դաղստանի Կիզլյար քաղաքում պատանդ են վերցրել մոտ 3700 բնակչի։

2007- Էյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը։

2020 - Իրանի Կերման քաղաքում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևնաքով ավելի քան 50 մարդ է զոհվել։

Կ. Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված