Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, ավելի ճիշտ է ասել՝ ազդարարեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկը: Կարճ ասած՝ Փաշինյանը հայտարարեց, որ «իրական Հայաստանը» ցանկանում է ու պետք է անդամակցի Եվրամիությանը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոլորեցնում, եթե կուզեք՝ ցանկանում է հիմարացնել հանրությանը, ակնհայտից էլ ակնհայտ է:

Փաշինյանն ինքն էլ հրաշալի գիտի, որ Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին իր բազմագալար հայտարարությունը փուչ է, դրա համար էլ «ապահովագրվում» է՝ նշելով նաև հետևյալը. «Այս որոշումը բառիս բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում: Դա կարող է լինել միմիայն հանրաքվեի ճանապարհով»:

Եթե Եվրամիությանն անդամակցելը զուտ այդ միությանն անդամակցել ցանկացող երկրներում հանրաքվե անելով լիներ, հիմա գիտե՞ք քանի երկիր էր անդամակցել: Այսինքն, օրինակ՝ արդեն մի 30-40 տարի դեպի ԵՄ «ընթացող» Թուրքիան ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, էլի, նման հանրաքվեներ անցկացնել ու, առանց կոշիկները մաքրելու, մտնել ԵՄ: Ու, թեկուզ 50 հատ հանրաքվե անցկացնի այս կամ այն երկիրը, դրանից դեռ չի հետևում, որ այն ԵՄ անդամ կդառնա: Եվրամիության նեղ դռան մոտ բավականին տպավորիչ հերթ է: Ու Հայաստանն այդ հերթում ամենևին էլ դռան մոտերքում չէ, ոչ էլ՝ մեջտեղում, այլ՝ այնպես, հերթի պոչամասում պիտի տեղ գրավի: Ու հարցն այն է՝ ԵՄում մեզ սպասո՞ւմ են, թե՞ գլխներիս տակ փափուկ բարձ են դնում:

Բայց դա դեռ մի կողմ: Այսպես կոչված՝ «Եվրաքվեի» ստորագրահավաքին Փաշինյանի սրտացավ վերաբերմունքը վկայում է այն մասին, որ, ըստ ամենայնի, այդ նախաձեռնությունը ոչ մի կերպ ինքնաբուխ չէր, այլ կազմակերպվել էր փաշինյանական իշխանության ուղիղ հանձնարարությամբ:

Սա՝ առաջինը:

Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջին անգամ է նման նախաձեռնություն դրսևորվել: Սա բացահայտ սուտ է, քանի որ 2023-ին, ու դա հանրահայտ է, համապատասխան ստորագրահավաք իրականացրեց «Հայաքվե» նախաձեռնությունը:

Երրորդը՝ Փաշինյանն ասաց, թե չեն կարող (կամ՝ ո՜նց կարող են) 50 հազար մարդու կարծիքն անտեսել: Այստեղ անհնար է առանց դասական արձագանքի. «Իյա՜, իրո՞ք»: Այդ պարագայում հապա ինչպե՞ս է, որ նույն Փաշինյանն ու իր ՔՊ-ն բացարձակապես անտեսեցին ավելի քան 50 հազար, իսկ իրականում՝ մոտ 70 հազար մարդու կարծիքը, որ միացել էին «Հայաքվեի» ստորագրահավաքին:

Չնայած, տրամաբանորեն միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու է անտեղյակ ձևանում «Հայաքվեի» պահով: Նախ՝ «Հայաքվեն» Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ նախատեսված առաջին քաղաքացիական և օրենսդրական նախաձեռնություն-ստորագրահավաքն էր: Բայց, որ շատ ավելի էական է, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիները այդ օրենսդրական նախաձեռնությամբ նպատակ ունեին քրեականացնել (քրեական պատիժ սահմանել) Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը: Իսկ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած (նույնն է՝ Արցախն ուրացած) Նիկոլ Փաշինյանը, հասկանալի է, ոչ մի ցանկություն չունի դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվելու:

Ի դեպ, առանց սոցհարցման էլ կարող ենք ասել, որ ՀՀ մոտ 2 միլիոն քաղաքացի ցանկանում է, որ Փաշինյանն առնվազն հեռանա վարչապետի պաշտոնից: Ինչպե՞ս է որ երկու միլիոնի կարծիքը նա անտեսում է:

Վերադառնանք Եվրամիությանն անդամակցելու փաշինյանական թարմ, ի լրումն՝ արկածախնդրական ու մանիպուլ յատիվ դրսևորմանը: Ինչո՞ւ մանիպուլ յատիվ: Թեկուզ հետևյալ պարզ պատճառներով. ա) հանրաքվեով ԵՄ անդամ չեն դառնում, բ) Եվրամիությունում ոչ ոք Հայաստանին չի սպասում, գ) Հայաստանը ոչ մի պարամետրով (ժողովրդավարական, դատական, սոցիալական, տնտեսական, օրենսդրական, անվտանգային, կրթական և այլն) չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին, իսկ Փաշինյանի իշխանավարման շրջանում դրանցից մղոններով է հեռացել: Ու, ընդհանրապես, Եվրամիությանն անդամակցելու թեկնածու համարվելու (ընդգծում ենք՝ թեկնածու) համար Հայաստանը դեռ երկար ու երկար տարիներ պիտի փթերով «բագետ ու պարմեզան» ուտի:

Առհասարակ, եթե Փաշինյանն ու իր կառավարությունը, զուտ իրենց խմբային շահերից ելնելով, այնքան են տարվել հանրությանը ստերով կերակրելու և հերթական անգամ մոլորեցնելու «գործով», որ «շուստրավատներով» փորձում են համոզել, թե հանրաքվեով հնարավոր է ԵՄ անդամ դառնալ, ապա հանրությանը մնում է կամ ձերբազատվել ստախոս ու աղետաբեր իշխանությունից, կամ էլ... հերթական անգամ «կտցել» նետված «եվրակուտը» ու այդպես մոլորյալ ու հպարտ... գնալ նոր ընտրությունների, լավ՝ հանրաքվեի ու հերթական անգամ... երազախաբվել՝ ծանր հետևանքներով:

«Խաղաղության խաչմերուկը», բնականաբար, տապալվեց, ինչի վկայությունն են թեկուզ Ալիևի՝ Հայաստանն «արևմտյան Ադրբեջանի» վերածելու բացեիբաց սպառնալիքները: Ու Փաշինյանը գործարկեց նախապատրաստած «պլան Բ»-ն, այսինքն՝ «Եվրաքվեի» փուչիկը:

Ի լրումն ամենի, եթե Հայաստանը նույնիսկ անդամակցի Եվրոպական միությանը, իսկ ավելի ստույգ՝ եթե առանց անդամակցելու հեռանա ԵԱՏՄ-ից, ապա դա նշանակում է, որ բնական գազ, միջուկային վառելիք, ցորեն պետք է այդուհետ գնի «եվրոպական» գներով՝ մի քանի անգամ ավելի թանկ: Ըստ որում, շատ մեծ հարց է, թե որևէ մեկը Հայաստանին վաճառելու ցորեն կամ գազ կունենա՞:

Ամենի՛ց կարևորը:

Փաշինյանն, անկասկած, հրաշալի գիտակցում է, որ Հայաստանը ԵՄ անդամ չի դառնալու: Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման փուչ հայտարարություն անում: Ո՞րն է նրա բուն նպատակը: Ցավոք, դա նույնպես ակնհայտ է, եթե ոչ՝ ակնբախ. ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու մասին Փաշինյանի քաղաքական հայտարարության առանցքային նպատակը Ռուսաստանի ու նաև Իրանի հետ թշնամանալն է: Ըստ որում, գիտակցաբար դա արվում է նույն իշխանության կողմից թուրք-ադրբեջանական սպառնալիքների ուժգնացմանը նպաստելուն զուգահեռ:

Ու միանգամայն բնական էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանքները չուշացան: Այստեղ արդեն հանրության, երկրի ազգային ուժերի ու շրջանակների կողմնորոշվելու պահն է: Կա՛մ մենք բոլորս գիտակցում ենք պահի լրջությունն ու նաև մեր պատասխանատվությունը և ձերբազատվում ենք արկածախնդրական մարմնաշարժումներով Հայաստանի պետական նավն անընդմեջ ժայռերին հարվածելու տանող այդ աղետաբեր վարչախմբից, կա՛մ էլ «քաղաքականությամբ չզբաղվելով»՝ լայն փակված աչքերով գնում ենք հերթական ապառաժն առճակատ խոյահարելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում
Ամենադիտված