Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում նախատեսվում է հասարակականքաղաքական նոր միավորի ստեղծում: «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը կհայտարարեն «Համահայկական միասնության խորհուրդ» ստեղծելու մասին։
Առաջիկա օրերին կլինի համապատասխան հայտարարություն, որտեղ կնշվեն նման միավորի ստեղծման դրդապատճառները: Ի մասնավորի, հիմնական մոտիվացիան անվտանգային ռիսկերին դիմակայելու, Հայաստանի պետականությունը փրկելու, պահպանելու շուրջ ջանքերի համախմբման անհրաժեշտությունն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, «Համահայկական միասնության խորհուրդը» շեշտադրելու է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության գաղափարը: Ըստ թերթի տեղեկությունների, տարբեր հասարակականքաղաքական ուժեր, անհատ գործիչներ ևս միանալու են այդ «Խորհրդին», սակայն մեզ հայտնի են միայն նախաձեռնողների՝ Արշակ Կարապետյանի, Միքայել արքեպիսկոպոսի ու Ալբերտ Բազեյանի անունները: Մյուսների մասին տեղեկություն ունենալու դեպքում առաջիկայում կհրապարակենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում