Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

gazeta.ru-ն ««Երևանին ու Մոսկվային կռվեցնել». Արևմուտքը կկարողանա՞ Հայաստանի համար փոխարինել Ռուսաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ հունվարի 14-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Դրան հաջորդող օրը Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է կանչվել Հայաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ կապված ԶԼՄ-ներում «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված պատմությունների» հայտնվելու հետ։ Մինչ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է, որ նոր համաձայնագրի շրջանակներում համագործակցության սկզբունքները հիմնված են լինելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի փոխգործակցության օրինակի վրա։ Դա նշանակում է, որ Երևանը պարտավորվում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի ժողովրդավարական սկզբունքներին։ Բացի այդ, համագործակցության այդ ձևաչափը ենթադրում է, որ Երևանը Վաշինգտոնից օգնություն կստանա ռազմական և տնտեսական ոլորտների զարգացման համար։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները պարտավորություն չի ստանձնում ուղղակիորեն միջամտել Հայաստանի կողմից որևէ հակամարտության։

Փորձագետները նշում են, որ այդ փաստաթուղթն իր բնույթով զուտ դեկլարատիվ է և չի նշանակում, որ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի Հայաստանին որևէ օգնություն ցուցաբերել։

«Արդյո՞ք Վաշինգտոնն ու Երևանը կլրացնեն ստորագրված համաձայնագիրը իմաստալից բաներով, դա հարց է, որը կորոշվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք»,- gazeta.ru-ին տված հարցազրույցում նշել է քաղաքական դիտորդ և Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Նա բացատրել է, որ ավանդաբար ամերիկյան իշխանությունները մշակում և իրականացնում են տարածաշրջանային ռազմավարություն՝ չառանձնացնելով առանձին երկրներ։ Այնպես որ, Արեշևի խոսքով, դժվար թե Թրամփի օրոք որևէ ծայրահեղ կարևոր քայլ արվի հատուկ Հայաստանում ամերիկյան ազդեցությունը մեծացնելու համար։

«Թրամփը իշխանության գալուց անմիջապես հետո չի իրականացնի Ռուսաստանի հետ էլ ավելի մեծ առճակատման նախագիծ և չի փորձի ինչ-որ կերպ հակադրել Երևանին ու Մոսկվային։ Կարծում եմ, որ Սպիտակ տունը կշարունակի պահպանել Հայաստանի իշխանության հետ կապի այն ուղիները, որոնք արդեն իսկ հաստատվել էին Բայդենի օրոք, բայց ոչ մի ավելորդ բան չի անի»,- նշել է քաղաքագետը։

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը gazeta.ru-ի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ղեկավարության՝ դեպի Արևմուտք թեքվելու գործընթացը բավականին վաղուց է ընթանում, սակայն հատկապես նկատելի է դարձել վերջին մեկ-երկու տարում։

Հայաստանի ներկայիս իշխանությունն իր շրջադարձը դեպի Արևմուտք մոտիվացնում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում սեփական պարտությամբ։ Փաշինյանը մեղադրում է Ռուսաստանի ղեկավարությանը այն ժամանակ Երևանին համարժեք աջակցություն չցուցաբերելու մեջ, ինչի պատճառով էլ Հայաստանը վերջնականապես կորցրեց Ղարաբաղը։ «Այդ հռետորաբանությունը, ըստ էության, պատասխանատվությունն անձամբ վարչապետից տեղափոխում է երրորդ կողմի վրա»,- ասել է պատգամավորը։

Զատուլինը հիշեցրել է, որ նման իրավիճակ Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերություններում արդեն եղել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ փլուզվեցին օսմանյան և ռուսական կայսրությունները։ Հայաստանի իշխանությունները շատ էին ցանկանում անկախություն ձեռք բերել և այդ նպատակով պաշտպանության խնդրանքով դիմեցին Անտանտի երկրներին և ԱՄՆ-ին։ Սակայն այն ժամանակ էլ օգնություն չեղավ։

Ռուսաստանի իշխանություններն արդեն արձագանքել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման լուրերին։ Այսպես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս որոշումը երկրի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։

Քաղաքագետ Արեշևը կարծում է, որ Հայաստանն իր ողջ ուժով փորձում է ցույց տալ, որ միայնակ չէ և իր թիկունքում ամուր գործընկերներ ունի, հետևաբար «շտապում է նոր ընկերներ գտնել»։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փորձում է գտնել որքան հնարավոր է շատ հովանավորներ, որոնք լրացուցիչ պաշտպանություն կապահովեն Երևանին Ադրբեջանի հետ հակամարտությունում, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում սեփական շահերով»,- նշել է նա։

Դա, ըստ փորձագետի, Հայաստանի ներկայիս ղեկավարության տիպիկ ռազմավարությունն է՝ փորձել ոչ թե աջակցություն գտնել սեփական երկրի ներսում, այլ պատասխանատվությունը գցել ավելի ուժեղի վրա։ Դժվար թե նման գործողությունները իրական քաղաքական արդյունքներ ունենան, բայց դրանք, իհարկե, «մեծ անուն» են ստեղծում հենց Փաշինյանի համար, որն «իրոք սիրում է քաղաքական PR-ով զբաղվել», կարծում է Արեշևը։ «Ռուսական ղեկավարությունը վաղուց գիտակցել է Փաշինյանի բոլոր ջանքերը և հասկանում է, որ խոսքերին այժմ դժվար թե գործողություններ հաջորդեն։ Մոսկվայի համար կարևոր է պահպանել Հայաստանը որպես տնտեսական գործընկեր, և Երևանը դժվար թե հրաժարվի համագործակցությունից։ Միակ բանը, որ դեռևս հարցեր է առաջացնում, համագործակցությունն է անվտանգության ոլորտում։ Այստեղ Մոսկվան կհետևի իրավիճակին և որոշ որոշումներ կկայացնի, որպեսզի ամրապնդի սեփական դիրքերը Կովկասում»,- եզրափակել է Արեշևը։

Իր հերթին Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Հայաստանը ԱՄՆ-ից ոչ մի գործողություն կամ աջակցություն չի ստանա։ Այս պարագայում Փաշինյանի ներկայիս իշխանությունը փորձում է բնակչությանը նախապատրաստել դեպի Արևմուտք շրջադարձին, որն ամեն տարի ավելի ակնհայտ է դառնալու։ «Սակայն Հայաստանի ղեկավարությունը համառորեն հրաժարվում է ընդունել այն փաստը, որ արևմտյան երկրները թքած ունեն Հայաստանի ապագայի վրա և տեղի ունեցող ամեն ինչում փնտրելու են բացառապես իրենց շահը, որը կարող է չհամընկնել Երևանի շահի հետ»,- հավելել է պատգամավորը։ Նա եզրակացրել է, որ դեռևս չկա որևէ լուծում, որը կօգնի «Հայաստանի կյանքում Ռուսաստանին փոխարինել»։ Եվ դա «հասկանում է» անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում կայացել է Բագրատ Սրբազանի «Ինքներս մեզ հաղթելով» գրքի շնորհանդեսը. Տեսանյութ 3 վիրավորներից մեկը մահացավՄինչ +33 շոգ․ առաջիկա օրերի եղանակըՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին ՌԴ ՊՆ-ն՝ գիշերը խոցված անօդաչուների մասին «Լույսերի մեջ մնաս մեր շնորհալի, բարի ու համեստ Լուիզա»․ ավտովթարի հետևանքով մահացել է Լուիզա Ա․-նԿրկին աճ՝ տարադրամի շուկայումԻրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում
Ամենադիտված