Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաքվում սկսվել են Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների դատավարությունները. ամբաստանյալների թվում է Ռուբեն Վարդանյանը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 17-ին Բաքվում սկսվել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախկին ղեկավարների դատավարությունները։ Մեղադրյալների թվում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը։ Նա ադրբեջանական հետաքննությանը մեղադրել է կեղծիքների մեջ, գրում է rfi.fr–ն։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը դատարանը երկու գործ է քննում, մեկով անցնում է ԼՂՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երկրորդով 15 հոգի են, այդ թվում ԼՂՀ երեք նախկին նախագահները։ Ինչպես գրում է ադրբեջանական News պորտալը 2024 թվականի մայիսին Ադրբեջանի գլխավոր դատախազը միավորել է նրանց դեմ 1389 քրեական գործեր, որոնք վերաբերում են 1987 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի ապրիլ իրադարձություններին։ Դրվագների թիվը կազմել է 2548: Նրանք մեղադրվում են ցեղասպանության, ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարելու, սպանությունների, տեղահանության, խոշտանգումների, ահաբեկչության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման և այլ մեղադրանքների մեջ։ Գործով ավելի քան կես միլիոն մարդ է նշվում որպես տուժող։

2022 թվականին Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և մեկնել Լեռնային Ղարաբաղ, որտեղ զբաղեցրել էր պետական ​​բարձր պաշտոն։ Նա ԼՂՀ պետնախարարի պաշտոնը զբաղեցրել էր չորս ամիս՝ մինչև 2023 թվականի փետրվարը, ապա շարունակել ապրել Ստեփանակերտում։

Վարդանյանը ձերբակալվել էր Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի վերջին, երբ նա փորձել էր լքել Լեռնային Ղարաբաղը, որն ամբողջությամբ անցել էր Բաքվի վերահսկողության տակ։

Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում մեղադրվում է արտաքսման, խոշտանգումների, Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու, միջազգային մարդասիրական իրավունքը խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և այլ գործողությունների մեջ, հայտնում է «Ռադիո «Ազադլըգ»-ը։ Դատավարությունը սկսելուց առաջ Ռուբեն Վարդանյանը հեռախոսով հայտարարություն է թելադրել իր ընտանիքին, որտեղ նշել է, որ չի մասնակցում հարցաքննություններին և քննիչներին իր անունից բացի այլ բան չի ասել։ Նա ասել է, որ իր և իր փաստաբանի վրա ճնշում են գործադրել ստորագրելու հարցաքննության կեղծված արձանագրությունները, որոնք երբեք չեն եղել:

«Ինձ ասացին, որ ինձ առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսը ենթադրում են մինչև ցմահ ազատազրկում։ Բայց մինչ այժմ ինձ հնարավորություն չի տրվել կարդալ պաշտոնական մեղադրական եզրակացությունը։ Իմ փաստաբանին և ինձ թույլ են տվել ադրբեջաներենով քրեական գործի միայն 422 հատորները թերթել, դա մի լեզվով է, որը ես չեմ տիրապետում»,- ասել է Վարդանյանը հավելելով, որ իրենց ընդամենը մեկ ամիս ժամանակ է տրվել 422 հատորը կարդալու համար։

Վարդանյանը հայտնել է նաև, որ ավելի քան 470 օր գտնվում է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության նախնական կալանքի կենտրոնում, որից 340-ը՝ մեկուսարանում, 23-ը՝ պատժախցում։ Նախկինում նա բազմիցս բողոքել է կալանքի, մեկուսացման պայմաններից, բացի դա նա 20 օր հացադուլ է հայտարարել։

Նա հերթական անգամ հայտարարել է իր անմեղության և իր հայրենակիցների անմեղության մասին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԼՂՀ նախկին ղեկավարների այն հետապնդումները, որոնք Վարդանյանն անվանել է քաղաքականացված։ Դատավարության դեպքում Վարդանյանը մեղադրողներից պահանջել է իրեն և իր պաշտպանին հնարավորություն տալ լիարժեք նախապատրաստվել դատավարությանը, վերացնել կեղծիքները, դատավարությունը հրապարակայնացնել, իր գործը համատեղել մյուս ամբաստանյալների գործերի հետ։

Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, դատավարությունը պաշտոնապես հայտարարվել էր բացված, սակայն հունվարի 17-ի նախապատրաստական ​​նիստն անցել էր գործնականում փակ միջավայրում, քանի որ թույլատրվել էր մասնակցել միայն պետական ​​լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Հունվարի 17-ի նիստում Վարդանյանի պաշտպանական կողմը երկու միջնորդություն է ներկայացրել, մեկը վերաբերում էր Վարդանյանի գործը մյուս ամբաստանյալների գործի հետ համատեղելուն, իսկ մյուսը գործի նյութերը ուսումնասիրելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելուն։ Դատարանը մերժել է առաջին միջնորդությունը, սակայն երկրորդը բավարարել ամբաստանյալին ևս տասը օր ժամանակ տալով։ Վարդանյանի գործով հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 27-ին։

Մինչ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելը Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանում հայտնի գործարար էր։ 1990-ականներին նա ստեղծել էր հետխորհրդային Ռուսաստանում առաջին ներդրումային բանկը՝ «Տրոյկա Դիալոգ»-ը և դարձել միլիարդատեր։ 2012 թվականին նա վաճառել էր «Տրոյկան» Սբերբանկին և բարեգործական աշխատանքով զբաղվել Ռուսաստանում և Հայաստանում։

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) քննիչները 2019 թվականին գրել են, որ «Տրոյկա Դիալոգ» բանկը ստեղծել է օֆշորային ընկերությունների ցանց, որոնց միջոցով միլիարդավոր դոլարներ են գաղտնի փոխանցվել Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց, օրինակ Վլադիմիր Պուտինի ընկերոջը՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինին։ Իր դեմ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ բանկիրը պնդել է, որ ինքը միշտ գործել է «օրինական և թափանցիկ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու
Ամենադիտված