Մինչև 22։00-ն ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Մեղրի քաղաքի և Վարդանիձոր բնակավայրի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: