Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելոք, ընկերասեր երեխա էր: Փոքրուց ժպտերես էր, որքան նկարներ ունի, բոլորում ժպտում է թե՛ փոքր, թե՛ հասուն տարիքում: Կենսուրախ էր, ցանկացած ուրախ առիթի դեպքում Ահարոնն առաջինն էր դուրս գալիս պարելու: Հարազատություն, բարեկամություն անել շատ էր սիրում: Ծառայության ժամանակ էլ անընդհատ զանգահարում էր, իր բարեկամների հետ շփվում, միշտ պատրաստ էր օգնել, եթե դրա կարիքը լիներ: Առհասարակ, որտեղ էլ լիներ Ահարոնը, վայելում էր իրեն շրջապատող մարդկանց հարգանքը: Ընտանիքում, աշխատավայրում, ընկերական շրջապատում Ահարոնս աչքի էր ընկնում ազնիվ ու պարզ բնավորությամբ, բարությամբ: Հարգանք էր վայելում ամենուր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նուշիկը՝ Ահարոնի մայրիկը:

Ահարոնը ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից է: Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում: Մայրիկն ասում է՝ օրինակելի և կարգապահ աշակերտ էր, առաջադիմությունը միջին է գնահատում: «Խելացի էր, բայց, կարծես, չէր ուզում սովորել: Ֆիզկուլտուրան էր սիրում, բայց չէի ասի, թե կար դպրոցական մի առարկա, որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ուներ: Ակտիվ մասնակցում էր շախմատային բոլոր միջոցառում-խաղերին: Բազմաթիվ պատվոգրեր ունի»:

Մայրիկն ասում է՝ որդին ձկնորսության սիրահար էր: «Դպրոցական տարիներին դա իր սիրելի զբաղմունքներից մեկն էր: Անգամ պայմանագրային զինծառայող լինելու ժամանակ, երբ տանն էր լինում, անընդհատ ձգտում էր գնալ ձկնորսության: Միշտ ասում էր՝ թեկուզ ձուկ չբռնեմ էլ, այդ ընթացքը, գետի ափին նստելը շատ հաճելի է»:

2015 թվականին դպրոցն ավարտելուց հետո Ահարոնը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Քարվաճառում: Մայրիկն ասում է՝ մեծ էր որդու սերը զենքի հանդեպ, ուրիշ ձգտում, կարծես, չունենար, քան լավ դիպուկահար լինելը: Ծառայության տարիներին պարգևատրվել է կրծքանշաններով։ 2017 թվականին ավարտել է ժամկետային ծառայությունը և անմիջապես անցել ծառայության ԱԱԾ սահմանապահ զորքերում։ Տիկին Նուշիկն ասում է՝ որդին սիրով էր ծառայում Սահմանապահ զորքերում:

Բայց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը փոխեց շատերի, այդ թվում՝ Ահարոնի կյանքի ընթացքը: «Առաջին օրվանից իրենք Երևանում էին: Սեպտեմբերի 29-30-ին, երբ զրուցում էինք, ասում էր՝ երևի հետ կգանք: Հավանաբար ենթադրում էին, որ պատերազմը կդադարի: Ինքը եղել է պատերազմի դաշտում, բայց ես այդ օրերից շատ բան չեմ իմացել: Հորադիզում թեժ մարտերի մեջ է եղել, իսկ մեր հարցերին արձագանքել է՝ մեզ մոտ հանգիստ է, նորմալ, մի անհանգստացեք: Ինձ ասում էր, որ սահմանային հատվածում են, և իրենք ներգրավված չեն պատերազմում: Մինչև վերջ էլ չեմ իմացել, որ թեժ կռվի մեջ է եղել»:

Տղաներից շատերը չեն կարողացել հաճախակի տուն զանգահարել, մյուսներն էլ ամենօրյա կապի մեջ են եղել ընտանիքի հետ: Ահարոնի պարագայում մայրիկը հիշում է՝ երբ մյուս որդուն հարցնում էր՝ եղբայրը զանգահարե՞լ է, դրական պատասխան էր ստանում: «Շատ հետո ինձ ասացին՝ օրեր են եղել, որ Ահարոնը չի զանգահարել, բայց ինձ այդ մասին չեն ասել, որ չանհանգստանամ: Ինչպես պատմում են զինակից ընկերները, լավատես է եղել, միշտ իրենց հորդորել է չկոտրվել ու գնալ առաջ, մեծ հավատ է ունեցել, որ պատերազմում հաղթելու են»։

Հիմա էլ զինակից ընկերները, հրամանատարը հաճախ են այցելում Ահարոնին, և նրանց հետ զրույցների, պատմությունների ընթացքում է Ահարոնի ընտանիքն իմանում, որ, օրինակ՝ թեժ մարտերի ժամանակ Ահարոնն օգնել է վիրավոր ընկերներին, փրկել հրամանատարին՝ տեղափոխելով նրան ապահով տեղ։

Հոկտեմբերի 12-ին է եղել ընտանիքի վերջին զրույցն Ահարոնի հետ: «Ասաց. «Մեզ մոտ լույս չկա, հեռախոսը չեմ կարող լիցքավորել: Երևի թե մի երկու օր չկարողանամ զանգահարել, չանհանգստանաք»: Հիմա ենք հասկանում, թե որքան ծանր մարտերի մեջ են եղել այդ ժամանակ: Դեպքը եղել է հոկտեմբերի 14–ին, չնայած փաստաթղթերում նշված է հոկտեմբերի 15-ը»: Ծնողներն այդպես էլ չեն կարողանում արտաբերել «զոհվել» բառը: «Այդ օրն արդեն ամբողջ Մարալիկը գիտեր, թե ինչ է պատահել, երևի բացի մեզանից: Հոկտեմբերի 15-ին տղայիս բերեցին: Հեռախոսը գրպանում է եղել, դա է երևի նպաստել, որ իրեն շուտ ենք գտել: Զանգահարել էին հարազատներին, հարց ու փորձ արել, դրա համար էլ Ահարոնս շուտ տուն հասավ»:

Հիմա ընտանիքը փորձում է ուժեղ լինել: Ահարոնի զոհվելուց չորս ամիս անց ծնվել է նրա եղբոր որդին, որին անվանակոչել են ի պատիվ հորեղբոր: «Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս, մեր կյանքը լույսով են լցրել, իրենցով ենք ապրում: Ահարոնս սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր ամուսնանալ, բայց չստացվեց… Իր ճակատագիրն էլ այսպես եղավ»:

Հ. Գ. - Ահարոն Ասատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և ԱԱԾ-ի «Արաքսի պահապան» կրծքանշանով: Հուղարկավորված է Մարալիկի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ. լրատվամիջոցներՎրացի մենամարտիկը հաղթանակից հետո ծնկի է իջել Թրամփի առաջ «Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը ՌԴ-ն 1,212 ուկրաինացի զինվորի մարմինների առաջին խմբաքանակը հասցվել է փոխանակման գոտիԹրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2,000 զինվոր՝ կարգուկանոնը վերականգնելու համարԱշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը
Ամենադիտված