Քանաքեռավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ փետրվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղում կրպակ է այրվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քանաքեռավան գյուղում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տարածքում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Պարզվում է նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռկնվել: