Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանում կրկին արծածվել է Ղարաբաղի հարցը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում փորձել է 1999 թվականին հայկական Մեղրին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և Լաչինի միջանցքի հետ փոխանակելու փորձի առաջադրված մեղադրանքներից արդարանալ, գրում է ng.ru–ն։ Մեղրու տարբերակ կոչվածը առաջին անգամ հայտնի է դարձել 2008 թվականին, սակայն այն ժամանակ ընդդիմության կողմից նման լուրերի տարածումը համարվում էր գործող  իշխանությունների հեղինակությունը խարխլելու փորձ։ Սակայն 2025 թվականի հունվարին լրատվամիջոցները կրկին հիշել են այդ պատմությունն այս անգամ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծված փաստաթղթերը։ Տեսականորեն նման գործարքը կարող էր հանգեցնել հայ-ադրբեջանական տարածքային հակամարտության ավարտին, Միացյալ Նահանգները պատրաստ էր հանդես գալ որպես միջնորդ, սակայն Հայաստանն ամբողջությամբ կկտրվեր Իրանից, իսկ ադրբեջանա-թուրքական տանդեմը, ընդհակառակը, կամրապնդվեր։ Ինչևէ, գործարքը Երևանի նախաձեռնությամբ չի եղել, բայց այսօր Ադրբեջանը պահանջում է իր համար բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը պետք է անցնի Մեղրիով: «Այո, բանակցություններ են վարվել։ Ալիևն առաջարկեց այդ տարբերակը, բայց ես անմիջապես ասացի, որ Հայաստանը չի կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Ամբողջ գործընթացը մեզ ձեռնտու էր, և ես հենց առաջին իսկ օրերից հասկացա, որ այդ քննարկումները թույլ կտան մեզ համար ընդունելի լուծման գալ։ Ինչո՞ւ էի համոզված այս հարցում: Որովհետև Ալիևը ստանալու էր վեց շրջան, ինչը նշանակում էր, որ կար մոտիվացիա»,- ասել է Քոչարյանը։ ՀՀ նախկին նախագահն ընդգծել է, որ ակնկալում էր, որ Հեյդար Ալիևն ինքը կմերժի առաջարկվող սխեման։ «Դիվանագիտությունը բանակցային գործընթացը քեզ համար ձեռնտու կետի տանելն էր»,- հավելել է Քոչարյանը։ Միաժամանակ նա հերքել է այն պնդումները, թե ահաբեկիչների կողմից սպանված Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը չգիտեր բանակցային գործընթացի որոշ նրբերանգների մասին։ Նրա խոսքով Սարգսյանը տեղյակ է եղել Բաքվի առաջարկի բոլոր մանրամասներին։ «Ի վերջո, որպես կառավարության ղեկավար և խորհրդարանական մեծամասնության ղեկավար, նա չէր կարող անմասն մնալ նման քննարկումներից»,- նշել է նախկին նախագահը։ Մինչդեռ Քոչարյանի հակառակորդները չեն բացառում, որ նա կարող էր կազմակերպել Սարգսյանի սպանությունը։

Ինչևէ, Քոչարյանը պնդում է, որ այդ ամբողջ պատմությունը կրկին հայտնվել է տեղեկատվական տարածքում միայն այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Այսինքն վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է արդարացնել իր զիջումը Բաքվին նրանով, որ դա այնքան էլ սարսափելի չէ, որքան կարող էր լինել 25 տարի առաջ։ Այդ առնչությամբ Քոչարյանը հիշեցրել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն իրենք են տապալել բանակցային գործընթացը, ինչի արդյունքում էլ սկսվել է երկրորդ պատերազմը Ղարաբաղի համար, ԼՂՀ-ն ընկել է, հազարավոր մարդիկ փախստական են դարձել։ Մասնավորապես, ըստ նրա, 2019 թվականին Փաշինյանը հրաժարվեց «Լավրովի պլանից», որի շրջանակներում Հայաստանն Ադրբեջանին կտրամադրեր հինգ շրջանների «անվտանգության գոտին», բայց կկարողանար ԼՂՀ–ն ներառել իր կազմում։ Ճիշտ է, Բաքուն չի համաձայնվել դրան, բայց Քոչարյանը պնդում է, որ հենց Երևանը մերժեց առաջարկը, բանակցությունները մտան փակուղի։ «Նա միջնորդներին ասել է «դուք ո՞վ էիք, ինչո՞վ եք զբաղվում 25 տարի, ես ինչ ուզեմ՝ կբանակցեմ» բանակցային գործընթացը մտել է փակուղի, հետո էլ նա ասել է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, և դա պատերազմի կոչ էր»,- ասել է Քոչարյանը։

Ավելին, Փաշինյանը դրանով չի սահմանափակվել, վստահ է ՀՀ երկրորդ նախագահը: Այսպիսով, նա որոշել է վերակողմնորոշել Երևանը դեպի ԵՄ, թեև, Քոչարյանի կարծիքով, Ռուսաստանը հզորանում է, իսկ Եվրոպան թուլանում։ Արդյունքում Քոչարյանը հույս ունի, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կպարտվի։ «Մարդիկ իսկապես զարմանում են, թե ինչո՞ւ է աղքատությունն իրենց գլխում, իսկ ՔՊ–ի հարստությունը չհրկիզվող պահարաններում: Այո, ընդդիմության վարկանիշը ցածր է, բայց չեմ կարծում, որ դա այդպես կմնա»,- եզրափակել է նա։

Մինչդեռ քաղաքագետ Միքայել Զոլյանը ng.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ Քոչարյանի ու նրա կողմնակիցների դիրքերը շատ ավելի են թուլացել, և 2026 թվականին նրանք դժվար թե կարողանան հավաքել 10 %-ից ավելի ձայն։ «Ընդհանուր առմամբ, հայ հասարակության համար բավականին ձանձրալի են դարձել պատմական վեճերն այն մասին, թե ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ է հանձնել և ինչո՞ւ։ Փաշինյանը մեղադրում է «նախկիններին», նրանք՝ Փաշինյանին, իհարկե, ոմանց դա դեռ հետաքրքրում է, բայց մեծամասնությունը երրորդ քաղաքական ուժ է փնտրում։ Այդ ֆոնին Քոչարյանը զգալով իր դիրքերի վատթարացումը փորձում է ինչ-որ կերպ մնալ քաղաքական դաշտում։ Նա չի կարող նոր գաղափարներ առաջարկել, բայց կա ղարաբաղյան հարցը: Այդ թեման է հասարակությանը կտրուկ բաժանում Փաշինյանի և «նախկինների» կողմնակիցների։ Միևնույն ժամանակ, Քոչարյանը Փաշինյանի համար ամենահարմար հակառակորդն է, քանի որ երկուսն էլ ունեն շատ բարձր հակառեյտինգներ»,- նշել է Զոլյանը։

Ընդ որում, Փաշինյանն ունի առավելություն, որը նրան տվել է ընդդիմությունը: 2021 թվականին Քոչարյանն ու նրա համախոհները պնդում էին, որ եթե իշխանությունը չփոխվի, երկիրը կվերանա, բայց այն կա։ «Հիմա Փաշինյանն այդ հարցում շատ ավելի ամուր դիրքորոշում ունի: Օրինակ 2024 թվականն առաջին տարին է, երբ ռազմական գործողություններ չեն եղել, և հայ-ադրբեջանական սահմանին գործնականում միջադեպեր չեն եղել։ Վարչապետը կարող է վստահորեն ասել, որ իր խաղաղության քաղաքականությունը տալիս է իր պտուղները, իսկ Քոչարյանի կանխատեսումը չի իրականացվել։ Արդյունքում, եթե 2021 թվականին Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ստացել էր ընտրողների ձայների մոտ 21 %-ը, ապա 2026 թվականին նա կարող է առավելագույնը 5-10 %-ի հույս ունենալ»,- կարծիք է հայտնել Զոլյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու
Ամենադիտված