Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կլինի՞ նոր պատերազմ, դա է 2025 թվականի Հայաստանի հիմնական հարցն ու գլխավոր մտահոգությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կլինի՞ նոր պատերազմ։ Սա այն հիմնական հարցն է, որ հիմա հնչում է թվացյալ անվտանգ և ժպտացող Երևանի փողոցներում, գրում է novayagazeta.ru–ն։ Հյուրերը, խորասուզված իրենց մտահոգությունների մեջ, երբեմն միամտորեն զարմանում են. «Մի թե՞ ամեն ինչ չի ավարտվել»:

1988 թվականի սկզբի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը ստվեր գցեց Գորբաչովյան պերեստրոյկայի ակնկալիքների վրա և ի վերջո խափանեց այն: Հետո հարյուր հազարավոր հայեր արտաքսվեցին Ադրբեջանից, ինչպես նաև էթնիկ ադրբեջանցիներ Հայաստանից: 1994 թվականի սկզբին, երբ Ռուսաստանին արդեն չէր հետաքրքրում այդ ամենը, հայկական զորքերը գրավեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ ամայի բուֆերային գոտին, և սկսվեցին «կարգավորման շուրջ միջազգային միջնորդությամբ» անվերջ բանակցությունները։ Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։

Մեկ սերունդ անց՝ 2016 թվականի ապրիլին, Ադրբեջանն իրականացրեց հետախուզություն գրոհով։ 2020 թվականի աշնանը, երբ «միջազգային հանրության» ուշադրությունը շեղված էր կովիդով, բրեքսիտով և Թրամփի առաջին ընտրությամբ, Ադրբեջանը կարողացավ 44-օրյա արյունալի պատերազմի ընթացքում ճեղքել Ղարաբաղում հայկական պաշտպանությունը։ Անօդաչու թռչող սարքերը, այդ թվոում թուրքական «Բայրաքթարները», առաջին աղմուկը բարձրացրեցին ամբողջ աշխարհում: Թուրքական և իսրայելական ռազմական զարգացումների օգտագործմամբ ցավալի «սրացումների» հաջորդ շարքը ցույց տվեց, թե որքան է հնացած  տիպիկ խորհրդային-ռուսական մոդելի հայկական բանակը։ 2023 թվականի սկզբին Բաքուն փոխեց իր մարտավարությունը՝ սահմանելով Ղարաբաղի շրջափակում բողոքող «բնապահպանների» պիկետներով, որոնց աջակցում էին Ադրբեջանի հատուկ ջոկատայինները։ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղն ընկավ, և ողջ հայ բնակչությունը լքեց այն։ Ռուսական «խաղաղապահ զորախումբը» ապշեցուցիչ պասիվություն դրսևորեց, նույնիսկ երբ նրա ներկայացուցիչները սպանվեցին թվացյալ պատահական միջադեպում (անգամ վիրավորներ չկային): Հասնելով բուն Հայաստանի սահմաններին և գրավելով մի քանի ռազմավարական բարձունքներ Ադրբեջանը սկսեց առաջ քաշել «խաղաղության հաստատման» բազմաթիվ պահանջներ, որի գագաթնակետը 2025 թվականին հնչեցրած Հայաստանի «ապառազմականացման ու ապաազգայնացման» պահանջն է։ Ծանո՞թ է հնչում, չէ: Ուրեմն նորից պատերազմ կլինի:

Իրականում ամեն ինչ ավելի պարզ է, քան թվում է։ Ադրբեջանն ամենևին էլ «արևելյան դեսպոտիզմի» հրեշ չէ, ինչպես և հայերն օժտված չեն «դարերի իմաստությամբ»։ Հելլենիստական ​​կամ բյուզանդական դարաշրջանում հայերի հնագույն նախնիները եղել են կռվարար ֆեոդալներ, ինչպես բոլոր լեռնաշխարհի բնակիչները: Բայց հետո դարերի ընթացքում կռվարարները զոհվեցին արաբական և թուրք-մոնղոլական նվաճումների ժամանակ: Մնացին գյուղացիները, որոնք ստիպված էին գնալ քաղաքներ փող աշխատելու համար, իսկ այնտեղից էլ այլ երկրներ՝ Վենետիկից և Յարոսլավլից մինչև Մանիլա, դարաշրջանի շուկայական ուղիներով: Դրան գումարվեց հնագույն հայկական եկեղեցու գործոնը՝ իր այբուբենով և վանքերով, որտեղ գրվել են ձեռագրեր ու մանրանկարներ։ 19-րդ դարում, կրթության ձգտման արդյունքում հայտնվեց ժամանակակից մտավորականությունը, որը բացահայտեց, որ իրենց նախնիներն ինչ որ բան էին ներկայացնում, գրեթե հելլեններ, թեև, ավելի ճիշտ կլիներ ասել կելտեր։

Հայկական ազգայնականությունը կառուցվածքային առումով նման է իռլանդական ազգայնականությանը, նույն ժողովրդագրական աղետը պատմական հայրենիքում և ազգի մեծամասնության վտարումը սփյուռք, քրիստոնեության հալածված տարբերակի համադրումն ազգային գաղափարին: Ի դեպ, հայտնի «Դաշնակցություն» կուսակցությունը (բառացի՝ «Հեղափոխական Դաշնակցություն») արմատներով ռուսական «Ժողովրդական կամք»–ից է և դեռ գործում է կարմիր դրոշի ներքո և այսօր իրեն Ռուսաստանի Կոմունիստական ​​կուսակցության պես է պահում։

Ադրբեջանը կարող է հպարտանալ իր նույնքան կենսունակ թյուրքա-պարսկական ժառանգությամբ և իր մտավորականության տպավորիչ մոդեռնիզմով: Եթե ​​Սերգո Փարաջանովը (ո՞ւմն է այդ մեծ կոսմոպոլիտը) ավելի երկար ապրեր, ապա կնկարահաներ «Աշիկ Քերիբան» և կդառնար ադրբեջանական ժառանգության վիզուալ բանաստեղծ այնպես, ինչպես որ մնում է ուկրաինական, վրացական և հայկական կինոյի լեգենդներում։ 20-րդ դարի սկզբին ադրբեջանական մտավորականությունը ցարական Ռուսաստանի, շահական Պարսկաստանի և անկում ապրող օսմանցիների հանգույցում ստեղծեց ժողովրդավարական շարժում։ Այսինքն «Ադրբեջանի ժողովրդական ճակատ»–ը զրոյից չէր առաջացել պերեստրոյկայի տարիներին: Նրանք զավթեցին իշխանությունը, թեև չկարողացան պահել այն 1990-ականների սկզբին հայկական հարձակման ավերածությունների և սարսափի պայմաններում: Եվ հետո Հեյդար Ալիևը վերադարձավ խավարով պատված Բաքու։ Ալիև Ավագը Բրեժնևի օրոք հիշվում է որպես շողոքորթ։ Բայց նա կարող էր դառնալ «սիրելի Լեոնիդ Իլյիչի» ժառանգը։ Բայց Մոսկվայում հասկացան, որ 1940-ական թվականներին ԿԳԲ-ում ծառայության անցած ադրբեջանցին կարող է Լավրենտի Բերիա դառնալ։ Եվ 1969 թվականին նա նշանակվեց կոռուպցիայի և խնդիրների մեջ թաղված Ադրբեջանի առաջին քարտուղար։ Ինչպես Բերիան, այնպես էլ Հեյդար Ալիևիչն ուներ բիզնես հոտառություն, բայց կարող էր նաև հմայել իր զրուցակցին, ինչպես հետագայում դա եղավ Մարգարետ Թետչերի հետ, ով 1990-ականներին կարիք ուներ ապահովելու British Petroleum-ի ապագան Կասպից ծովի նավթահանքերում: Հասկանալով, որ, եթե նավթ լինի, փող կլինի, Ալիև ավագը Ղարաբաղը մղեց ռազմավարական ակնկալիքների կատեգորիա։ Բացի դա Ադրբեջանը, որտեղ խորհրդային զինվորականները ժամանակին իրանական սահմանին կառուցել էին օդանավակայաններ և հսկողության կայաններ,  դարձավ Իսրայելի լուռ գործընկերը: Մնացին նաև Ֆինանսական և «բարեկամական» շահերը Ռուսաստանի հետ: Պուտինի պատկերով միակ փոստային նամականիշը թողարկվել է Ադրբեջանում, որտեղ նա նրբանկատորեն նույն  հասակն ունի ինչ Հեյդար Ալիևը։ Հենց այդ ժառանգությամբ էլ վերջինս իշխանությունը փոխանցվեց կրտսեր Ալիևին։

Հետխորհրդային Հայաստանն ուներ իր հզոր հարևանին՝ Ռուսաստանին ընդօրինակելու սեփական, բավականին գավառական փորձերը։ Բայց ինչպե՞ս կարելի է անհատի պաշտամունք սերմանել մի ժողովրդի մեջ, որն ունի Շառլ Ազնավուր: 2018 թվականի գարնանն ընդօրինակողների երևանյան ռեժիմն ընկավ ապշեցուցիչ հեշտությամբ։ Ավելին, իշխանությունը բաժին հասավ ընդդիմադիր լրագրող և ազդարար Փաշինյանին։ Անմիջապես պարզ դարձավ, որ Պուտինը (և հատկապես Լուկաշենկոն) չեն ընդունելու «Նիկոլ Վովաևիչին»։ Ի՞նչ են անելու նրա հետ։

Ադրբեջանական հարձակումը Ղարաբաղում կանխորոշված ​​էր, ինչպես ասում են ամերիկացի քաղաքագետները։ Կանխորոշված ​​էր գործոնների համակցությամբ: Բայց Փաշինյանը զարմանալիորեն համառ էր: Չնայած պատերազմում կրած ջախջախիչ պարտությանը, 2021 թվականին տեղի ունեցան ընտրություններ, որոնց ժամանակ նախկին իշխող կուսակցությունները մեծ աղմուկ բարձրացրին, բայց չկարողացան համոզել ընտրողներին։ Տնտեսական աճ կար, ոնց էլ նայես։ Թե ինչո՞ւ էր դա այդպես, առանձին հարց է: ՏՏ ոլորտն իր գլոբալ կապերով և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կողմնակի ազդեցություններով (ինչպես մաքսանենգությունից, այնպես էլ վերաբնակիչների ժամանումից) համարվում են տնտեսության շարժիչ ուժերը:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ 2025 թվականի սկզբի իրավիճակի մասին: Ներքին և արտաքին քաղաքականության մանրամասները թողնենք փորձագետներին։ Տարին վտանգավոր է լինելու: Բաքվում, Մոսկվայում, Անկարայում և շատ այլ վայրերում մեզնից վատ չեն հասկանում, որ Հայաստանն անցել է ամենացածր կետը և գնում է, եթե ոչ հավասարակշռության, ապա գոնե դիմադրության բավարար աստիճանի։ Ինչպե՞ս կանգնեցնել դա: Այդտեղից էլ Բաքվի «դիսկուրսիվ» ճնշումը, այսինքն սպառնալիքների հոսքը, Ղարաբաղի ղեկավարների դատավարությունը, պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունն ու զինանշանը, կես միլիոն էթնիկ ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու պահանջը (բայց, իհարկե, ոչ հայերին Ադրբեջան), հայհոյանքները Ֆրանսիայի նկատմամբ և այլն։ Հնարավոր են հետագա սրացումներ սահմաններին և նույնիսկ  ճակատային բախումներ։ Շատ բան կախված կլինի Ռուսաստանում, Ուկրաինայում, Իրանում, Եվրոպայում և հատկապես Վաշինգտոնում իրավիճակի փոփոխությունից։ Ահա թե ինչու են Երևանի փողոցներում պատասխանում. «Մեր հույսը Աստվածն է, բայց ինքներս էլ քնած չենք»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված