Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի». ենթասպա Գարեգին Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր, աշխատասեր, հետաքրքրասեր»,- որդու՝ Գարեգինի մասին խոսելիս «Փաստի» հետ զրույցում ասում է հայրը՝ պարոն Արտուշը: Գարեգինը ծնվել է Շիրակի մարզի Երազգավորս գյուղում: «Այստեղ դպրոց է հաճախել, որն ավարտել է Արցախում»:

Հայրիկը հիշում է՝ որդուն հետաքրքրում էին տեխնիկական միջոցները, քանդում էր, հավաքում: «Դպրոցում իր հետաքրքրության կենտրոնում էր Հայոց պատմությունը: Մայրը Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր, նաև այդ առարկաներն էին իր ուշադրության ու հետաքրքրության կենտրոնում: Պատահական չէր, որ պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ընդունվեց Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան համալսարան: Պատմության ֆակուլտետի ուսանող էր»:

Երանոսյանների ընտանիքը դեռ տարիներ առաջ որոշում է տեղափոխվել ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջան, հաստատվում Բերձորից հարավ՝ Արծվաշեն գյուղում: «Փոքր տղաս սովորում էր Մոնթեի անվան վարժարանում, մեծ տղաս մեզ հետ էր: Այնտեղից 2000 թ. դեկտեմբերին Գարեգինը զորակոչվեց բանակ։ Զինվորական ծառայությունը սկզբում անցկացրել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև՝ Վանաձորի ԴՈւՑ զորամասում: Հայրիկի խոսքով, ժամկետային ծառայությունից հետո որդին նպատակադրվեց Որոտանի հովտում ստեղծել տնտեսություն, հիմնել սեփական այգի: «Զբաղվել է երկրագործությամբ, անասնապահությամբ: Զուգահեռ Գարեգինը ծառայության անցավ ԱԱԾ սահմանապահ զորքերի 2-րդ ջոկատում: Բոլորս աշխատում էինք, կինս ուսուցիչ էր, հետո դարձավ ուսմասվար, ապա՝ դպրոցի տնօրեն, իսկ ես Մխանց համայնքի ղեկավարն էի, որը հետագայում միավորվեց Արծվաշենի հետ»:

Գարեգինը մասնակցել է Քառօրյա պատերազմին։ Ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, որպես կամավորական, ծառայություն է իրականացրել Արցախի առաջնագծի տարբեր դիրքերում՝ Ջրականից մինչև Ասկերան։ Այդ ընթացքում պարգևատրվել է ԵԿՄ պատվոգրով և շքանշանով։ «Ես էլ էի այդ ժամանակ մեկնել առաջնագիծ: Գարեգինս զոհվել է նույն այն դիրքերում, որտեղ մենք միասին ենք եղել 2016 թվականին»:

ԱԱԾ սահմանապահ զորքերում մի քանի տարի ծառայելուց հետո Գարեգինը տեղափոխվում է ՊՆ Գորիսի զորամիավորում: «2019 թ. օգոստոսին Գարեգինը, որպես ենթասպա, ծառայության անցավ Իշխանաձորում՝ նոր բացված զորամասում: Այնտեղ աշխատում էր նաև փոքր եղբայրը՝ ենթասպա Գրիգոր Երանոսյանը՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ»:

Հայրիկը հիշում է՝ ժամկետային ծառայությունից վերադառնալուց, պատմության ֆակուլտետ ընդունվելուց հետո է որդին իրեն հայտնել զինվորական դառնալու որոշման մասին: «Զուգահեռ մեզ էր օգնում ամեն հարցում, գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանքից երբեք չի խուսափել: Նույն կերպ՝ նաև եղբայրը: Ծառայությանը զուգահեռ աշխատել ենք միասին, այգի հիմնել, երկու որդիներս իմ թևերն էին»:

Սկսվում է պատերազմը: «Առաջին օրվանից երկու եղբայրով եղել են պատերազմի դաշտում: Տագնապ էր հայտարարվել, իրենց զորամասը մեկնեց առաջնագիծ։ Նույն կերպ՝ նաև ես: Որպես ազատամարտիկ՝ ջոկատի հետ կամավոր մեկնել էի մարտի դաշտ: Բայց մենք տարբեր հատվածներում ենք եղել: Ինձանից 800 մետր հեռավորության վրա էին գտնվում տղաներս: Չկարողացա վերջին պահին Գարեգինին հասնել, եթե իր կողքին լինեի, չէր զոհվի»:

Հոկտեմբերի 3-ի կեսգիշերն անց Գարեգինն ընկերների հետ ընկնում է շրջափակման մեջ, մարտի բռնվում հակառակորդի հետ։ Եղբայրը հրամանատարի հատուկ հանձնարարությամբ մի քանի հոգով եղել է այլ հատվածում: Մինչև նա վերադառնում է, Գարեգինն արդեն դիրքերում վիրավոր է եղել. գնդացիրը՝ ձեռքում, ավտոմատը՝ կողքին: Գնդացիրով է կռվել մինչև վերջ: Միայն Գարեգինս է այդ հատվածում զոհվել»:

Վիրավոր Գարեգինին եղբայրն ու զինակից ընկերները տեղափոխում են այլ հատված: Նա անմահանում է եղբոր գրկում: «Եղբայրը ծածկում է Գարեգինին իր բուշլատով: Մյուս տղաս մի կերպ է փրկվում այդ օրը»: Գարեգինը զոհվել է հոկտեմբերի 4-ին Լելե Թեփե բարձունքի ներքևի հատվածում դիպուկահարի կրակոցից:

Պարոն Արտուշը պատմում է՝ հետո իրենք արդեն Ստեփանակերտում էին: Եվ միայն 75 օր հետո եղբայրը վաշտի հրամանատարի հետո կարողանում է դուրս բերել Գարեգինի մարմինն արդեն թշնամու տիրապետության տակ հայտնված տարածքներից: «Ինքնաձիգի վերջին փամփուշտն իր մոտ է եղել, որ եթե հանկարծ ընկներ շրջափակման մեջ, ապա թույլ չտար, որ իրեն գերեվարեին»:

Երբ հարցնում եմ, թե որտեղ է հիմա Գարեգինը, հայրիկն արձագանքում է՝ նրան տուն եմ բերել: Գարեգինը, ցավոք, չի հասցրել ընտանիք կազմել: «Ամուսնանալու հարցն այսօր-վաղ էր անում, ինձ էլ, մայրիկին էլ ասում էր՝ կամուսնանամ: Բայց չհասցրեց:

Իսկ հիմա պետք է ապրենք, որ Գարեգինս էլ մեզ հետ ապրի: Ես ու կինս պետք է ապրենք, որ մեր թոռներին հասցնենք իրենց նպատակներին: Պետք է ձգտենք հաղթահարել դժվարությունները, ինչպես Գարեգինս կանգնեց ոսոխի դեմ և ամբողջ մի գումարտակ փրկեց: Այստեղից է գալիս մեր ապրելու ուժը»:

Այսօր դպրոցում սովորող աշակերտներին Գարեգինի հիշատակի անկյունն է պատմում նրա մասին, գրքերը, որոնք պատմում են պատերազմում անմահացած մեր բոլոր տղաների մասին, թերթերում տպագրված հոդվածները: Եվ, իհարկե, Գարեգինի տանն էլ իր անկյունը կա, որտեղ նրա լուսանկարներն են, մեդալները, նրա իրերը:

Հ. Գ. - Ենթասպա Գարեգին Երանոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Երազգավորս գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աշոցքի շենքերից մեկում տղամարդը նետվել է 4-րդ հարկից Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին
Ամենադիտված