Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարված՝ տնտեսական աճի թիկունքին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսությունը բախվում է մի շարք մարտահրավերների, որոնցից առաջնայինը ներկայում տնտեսական ակտիվության՝ արտաքին գործոններից ու աշխարհաքաղաքական գործընթացներից չափից ավելի մեծ կախվածությունն է։

2022 թվականին Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Հայաստանի համար վերարտահանման կազմակերպման ու աճ արձանագրելու ուղղությամբ։ Սակայն այդ կափույրները քիչ-քիչ փակվում են։ Եվ եթե 2022 թվականի տնտեսական տարին Հայաստանը փակեց 12,6 տոկոս տնտեսական աճով, ապա 2024 թվականին այդ տեմպն արդեն հասել է 5,9 տոկոսի։ Անցյալ տարվա կտրվածքով արտաքին գործոնների դրական ազդեցությունների չեզոքացման միտումն արդեն կտրուկ նկատելի դարձավ։ Օրինակ՝ եթե 2024 թվականի սկզբին տնտեսական աճն ավելի բարձր էր՝ առաջին եռամսյակին արձանագրելով 7,9 %, ապա արդեն չորրորդ եռամսյակում ցուցանիշն իջավ ընդամենը 3,7 %-ի։ Իսկ նոյեմբերին արձանագրեց վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2 %: Փորձագետների գնահատմամբ, կտրուկ անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների ու քարերի վերաարտահանման ծավալների նվազմամբ, որոնց մասնաբաժինն արտահանման կառուցվածքում 2024 թվականի տարեսկզբի 75 %-ից շեշտակի նվազել է:

Ինչ վերաբերում է արդեն 2025 թվականի տնտեսական ցուցանիշներին, ապա տնտեսական ակտիվության նվազման միտումն ավելի տեսանելի կդառնա։ Մյուս կողմից էլ՝ տարվա ընթացքում Հայաստանի համար կարող են ի հայտ գալ բացասական արտաքին գործոններ, քանի որ Հայաստանն այդպես էլ չի հենվում իր ներքին ներուժի վրա։ Սպասվում է, որ բանակցությունների արդյունքում առաջիկայում Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են դադարեցվել, ինչին էլ կարող է հետևել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցներն աստիճանաբար հանելը։ Այս պայմաններում Հայաստանի առաջ կփակվեն վերաարտահանման գրեթե բոլոր հնարավորությունները, երկրի տնտեսությունը կվերադառնա իր նախկին վիճակին, որ հազիվ էր սողում։ Չհաշված, որ հնարավոր է նաև Հայաստանից արտահանմանը խոչընդոտող նոր հանգամանքներ ևս ի հայտ գան։

2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախանշում էր, որ իրենց նպատակադրումը տարեկան միջինը 7 տոկոս տնտեսական աճ ապահովելն է։ Ճիշտ է, նա երեկ հերթական մանիպուլյացիան էր անում, թե 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7 % սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, սակայն հարցն այն է, որ նա խոսում է միջին արդյունքի մասին: Այնինչ, փաստը մնում է փաստ, որ անցյալ տարվանից սկսած այդ նպատակադրումն իրականություն չի դառնում: Եվ սա այն պայմաններում, երբ արտակարգ իրադրություն չկա, ինչպես, ասենք, կորոնավիրուսի համավարակի ժամանակ էր։

Ավելին՝ եթե անգամ հնարավոր լինի տարին փակել գոնե 5 տոկոսով, այն Հայաստանի համար կհամարվի բավական բարձր ցուցանիշ։ Բայց հատկանշական է, որ հունվարին արդեն իսկ մտահոգիչ միտումները նկատելի են։ «Լույս» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025 թվականի հունվարին։ Վերլուծության մեջ վեր են հանվում հիմնական բացասական միտումները։ Տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվարին 2024 թ. հունվարի համեմատ աճել է 7,1 %-ով, որը 3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա հունվարի աճից։ Ընդ որում, արձանագրվել են բացասական ցուցանիշներ արդյունաբերության և արտաքին առևտրի ծավալների մասով, ինչը բավական մտահոգիչ է։ Եթե այս երկու ոլորտներում նվազման միտումները սկսվել են անցյալ տարի, ապա այս տարի ավելի են խորանում։

2025 թվականի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1,377.3 մլն դոլար։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 40 %-ով: Ըստ հրապարակված տվյալների՝ հունվար ամսին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 412,9 մլն դոլարով, ինչը խոր միտում է, որը ցույց է տալիս մեր տնտեսության կախվածությունն արտաքին աշխարհից։

Միևնույն ժամանակ 2025 թվականի հունվարին ներմուծումը ևս նվազել է 33,5 %-ով՝ հատկապես պայմանավորված ոսկու վերաարտահանման նախորդ տարվա համեմատ ավելի փոքր ծավալներով։ Այսինքն, ոսկին ու թանկարժեք այլ մետաղները նախ պետք է ներմուծվեին, որ հետո վերաարտահանվեին։ Իսկ արտահանումը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 49,2 %-ով։

Արդյունաբերության ոլորտը, որը մի ժամանակ Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն էր, արդեն երեք ամիս է, ինչ անկում է արձանագրում։ Արդյունաբերության ծավալը նախորդ տարվա հունվարի համեմատ 2025 թվականի հունվարին նվազել է 10,4 %-ով: Կանխատեսվում է, որ արդյունաբերության ոլորտում նկատվող անկումային տրամադրությունները դեռ շարունակվելու են։ Իսկ անցյալ տարի ոսկու վերաարտահանմամբ պայմանավորված գործոնները հանգեցրել են արդյունաբերության ոլորտում որոշակի «դեֆորմացիոն» գործընթացների: Ստացվում է՝ ինչո՞ւ զարկ տալ արդյունաբերությանը, եթե կարելի է շատ հեշտ կերպով հումքը բերել, ապա վերաարտահանել։ Բայց միայն այսպիսի բացասական միտումները բավական են, որ Հայաստանի տնտեսական աճը թիկունքից հարված ստանա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քիմ Քարդաշյանը՝ դստեր հետ Մալիբուում ընթրիքի ժամանակ. 11-ամյա Նորթը զարմացրել է մազերի նոր գույնովՖրանսիական ընկերությունները Ուկրաինայում կզբաղվեն անօդաչու սարքերի արտադրությամբԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն Ծեծկռտnւքի ընթացքում մեկ հոգի վայր է ընկել նկուղային հատված և մահացելՌոնալդուն ասել է՝ ով է արժանի «Ոսկե գնդակի» մրցանակին Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 8-ին նշում է Հոգեգալուստյան տոնըԹրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա»
Ամենադիտված