Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Գյումրիում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «Գյումրիի ավագանու հետ խնդիր առաջացավ, երբ ՀՀ վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների և նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրու կարևոր սիմվոլներից մեկը՝ «Սև բերդը», ապօրինի սեփականաշնորհվել է և պետք է վերադարձվի համայնքին»:

Այս հայտարարությանն արձագանքել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ առողջության հետ կապված և իր ընտանիքին բաժին հասած փորձությունների բերումով՝ երկար ժամանակ չի անդրադարձել տվյալ անձի հայտարարություններին, սակայն իր համբերության բաժակը լցվել է:

«Այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ նա նույնիսկ տեղյակ չէ, որ շինծու քրեական գործը վերաբերում Է ոչ թե «Սև բերդ» ամրոցին, այլ դրան հարակից հողերին: Կարծում եմ, քեզ զեկուցող տգետներ շատ կան: Բոլոր գյումրեցիները գիտեն, թե ինչ վիճակում է գտնվել «Սև բերդ» ամրոցը մասնավոր անձից իմ գնելուց առաջ, նորից եմ կրկնում՝ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՆՁԻՑ, և ինչ է դարձել հիմա: Մշակութային, մարզական, պետական (որոնց մասնակցել ես ինքդ) մակարդակի ինչ միջոցառումներ են տեղի ունեցել «Սև բերդում»՝ բացարձակապես անվճար, մինչ օրս քաղաքի տուրիստական զարդն է՝ նորից անվճար: Ձեր խղճուկ խմբակը Գյումրիի զբոսաշրջային զարգացման համար չի արել 10 տոկոսն այն ամենի, ինչ արել է «Սև բերդ» ամրոցը՝ մեր քաղաք հարյուր հազարավոր այցելուներ բերելով ու դառնալով թիվ մեկ այցեքարտը»,-հայտարարել է Բալասանյանը և հավելել, որ ինչ վերաբերում է «Սև բերդի» ապօրինի լինելուն, խորհուրդ է տալիս նախքան մեղադրելը,անմեղության կանխավարկած խախտելը, «քո ելույթով պետական ողջ գործիքակազմը իմ ընտանիքի դեմ տրամադրելը»՝ ստանալ ճիշտ տեղեկություններ:

Բալասանյանը նաև նշել է, որ «Սև բերդ» ամրոցն իր ընտանիքը ձեռք է բերել նախկին սեփականատիրոջից, այլ ոչ թե համայնքից. «Այնպես որ, «Սև բերդ» ամրոցը չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին: Մարդկային, բարոյական բոլոր սահմանները անցած անձին, խորհուրդ եմ տալիս հեռու մնալ ինձանից և իմ ընտանիքից»:

Գյումրու նախկին քաղաքապետը նշել է, որ առողջական խնդիրները կարգավորվելուն պես վերադառնալու է Գյումրի, և իր հետ կապված բոլոր շինծու մեղադրանքներին իրավական և քաղաքական պատասխանը տալու է. «Իսկ որդուս՝ Խաչատուր Բալասանյանի գործով «իրավական գործընթացը»՝ դատաքննությունը, մտել է բաց փուլ, իրավական ֆարսը բոլորի համար ակնհայտ է լինելու, չնայած այս խմբակի գործողություններում իրավական հետք փնտրելը անիմաստ է»:

Ի հավելում՝ Բալասանյանը նշել է. «Այդ անձը խոսեց «վերջին բոյի» մասին, ասեմ, որ վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա վիրավոր. կասկածյալների մեջ են «Սաշան» և «Ճուտոն»Թրամփը զանգահարել է Սի Ծինփինին Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կա 5 զոհ, 17 վիրավոր Կքվեարկեմ Յամալի համար, որպեսզի նա ստանա «Ոսկե գնդակը». Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչՌուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում. դեսպան «Դիմեցի հոգեբանի, բայց հոգեբանն ինձ ավելի խճճեց ու հետո դժվար իրավիճակում հայտնվեցի». Արփի ԳաբրիելյանԽաղաղ օվկիանոսում 3,000 ավտոմեքենա տեղափոխող նավի վրա հրդեհ է բռնկվել Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կինը․ խափանման միջոցը՝ կալանքԻրանը ձգձգում է շատ լուրջ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը. մեզ հստակ պատասխան է պետք՝ շատ շուտ. ԹրամփՃապոնացի գիտնականները ստեղծել են պլաստիկ, որը կարող է լուծվել ծովի ջրումՀայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը Թրամփն արգելել է 12 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ․ Արդյոք Հայաստանը ցանկում է Պուտինը շուտով կարող է այցելել Թեհրան Ձայնային հաղորդագրությունների կրճատում. նոր ֆունկցիա Telegram-ում (տեսանյութ) Գազ չի լինիԵկեղեցին բազմաթիվ գործիքներ ունի Փաշինյանի դեմ«Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» պաղպաղակի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ ԱՄՆ-ը քիթը խոթում է ատոմակայանի գործերումՌուսաստանը պատասխան հարված է պատրաստում Ուկրաինային Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան Փաշինյանը կողմնակիցների բարգավաճումը տարածում է ողջ հանրության վրաՁերբակալվել են Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու ևս 3 անձ ՔԿԾ պետն ընդունել է ցմահ դատապարտյալներին Սևանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի. պարզաբանում Խաղաղ օվկիանոսում այրվել է մոտ 3000 մեքենա տեղափոխող նավ (տեսանյութ) Ոստիկանները «մահվան դեսպանին» թույլ չտվեցին մոտենալ կառավարության դռանը Հնարավոր է կարճատև անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինիՍևանա լճից 131.8 մլն մ3 ջրառ կիրականացվի ոռոգման նպատակով Հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող կին․ խափանման միջոցը՝ կալանք«Մայր Հայաստան» պատմության թանգարանը դառնում է մասնաճյուղ Առեղծվածային դեպք Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմին «Ռուսաստանը ձեզ հետ է»–ն մանկապարտեզ կկառուցի Հայաստանի մոլոկանների Ֆիոլետովո գյուղումԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանին աքցանել թե՛ Բալթիկ ծովում, թե՛ Սև ծովում«Փաշինյանը հարձակում է սկսել հոգևորականների վրա»Փաշինյանի «աբսոլյուտիզմը» երկրի ներսում և գլխիկոր վիճակը՝ դրսում. «Փաստ»ԽՍՀՄ ճակատագիրը. իրավունք, քաղաքականություն, պատմություն Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել են ադրբեջանցի հինգ զինծառայողներ․ պատմության այս օրը (05 հունիս)Դեռևս «ուկրաինական» սցենար չկա, բայց առկա են զգալի նրբերանգներ. «Փաստ»Ողբերգական դեպք․ 2-ամյա երեխա է մաhացել Գործել շահերի, այլ ոչ թե հույզերի հիման վրա. «Փաստ»Ավարտվեց Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը․ ինչ արդյունքներ ունեն հայ մասնակիցները «Եղբայրս բարի էր, լավատես, կամեցող, հայրենասեր». Հրաչյա Գաբրիելյանի երազանքն օլիմպիական ոսկի նվաճելն էր. «Փաստ»Իշխանությունն ինքն է կռիվ անում, որպեսզի իր դիրքը, պաշտոնը, փողը պաշտպանի. Բագրատ Սրբազան Ozon Հայաստանը կմասնակցի «Երևանի գինու օրեր» փառատոնին՝ հատուկ ծրագրով. «Փաստ»Վթար է․ 36 ժամ ջուր չի լինելու Ինչպե՞ս հաղթահարել միջազգային «աչքկապոցին». «Փաստ»Պլանային անջատումների մասինԿտրուկ անկում՝ տարադրամի շուկայում«Հայաստանում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվի անկում ունենք». հարկային քաղաքականությունը հարվածում է փոքր ու միջին ձեռնարկություններին. «Փաստ»
Ամենադիտված