Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկայի միջամտությունը Կովկասում. Հայաստանը գնում է ուկրաինացիների հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն շրջադարձ են կատարել դեպի Հայաստան, և դա հենց այնպես չէ, նշված է Al Mayadeen պարբերականում հրատարակված հոդվածում, գրում է inosmi.ru–ն։

Հունվարի կեսերին ամերիկացիները Հայաստանի հետ համաձայնագիր են ստորագրել տնտեսության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ռազմավարական համագործակցության մասին։ Համաձայնագրին նախորդել էր հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն՝ 50 տոկոսով ավելի, քան երկու տարի առաջ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես հայտարարել էր, որ ԵՄ-ն առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ։ ԱՄՆ-ի և Եվրամիության նման արագ շրջադարձը դեպի Հայաստան պատճառներ ունի: Չի կարելի նաև հերքել, որ պատմությունը, աշխարհագրությունը և նույնիսկ կրոնն են ակնհայտորեն ազդում ամերիկացիների և եվրոպացիների հայացքների վրա։

Վերջին շրջանում ԱՄՆ-ն աջակցում էր Թուրքիային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Արաբական Արևելքում, նպատակն էր Ռուսաստանի ազդեցության նվազեցումը, Իրանի շրջափակմանը և Հնդկաստանի հետ համագործակցությամբ Չինաստանին շրջափակելը Հարավային Ասիայում և Հնդկական օվկիանոսի ավազանում: Կովկասը (հատկապես Ադրբեջանը) իրենից ներկայացնում է թուրքական նկրտումների հիմնաքարը, այդ նկրտումները ձգվում են Չինաստանի արևելքից մինչև Կարմիր ծով։ ԱՄՆ–ի այս նոր շրջադարձը դեպի Հայաստան ամենևին էլ ձեռնտու չէ թուրքերին, հատկապես Սիրիայում և Ադրբեջանում Թուրքիայի ձեռք բերած հաջողություններից հետո, ինչը ստիպում է մտածել, թե ի՞նչ նպատակներ են հետապնդվում։

Ամերիկյան քաղաքականությունը 2018 թվականից ի վեր հաջողություններ է գրանցել Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում։ Սակայն 2024 թվականի վերջին տեղի ունեցան անսպասելի փոփոխություններ՝ Վրաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթեց «Վրացական երազանք» կուսակցությունը։ Դրանից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը դադարեցնելու մասին։ Դա առաջացրեց ԱՄՆ-ի և Եվրամիության բուռն արձագանքը։ Վաշինգտոնը հայտարարեց Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերության դադարեցման մասին, իսկ ԵՄ-ն, որ Վրաստանի վարչապետի գործողությունները բացասական հետևանքներ կունենան եվրոպական երկրների հետ հարաբերությունների վրա։

Թբիլիսիի գործողությունները ստիպեցին ամերիկացիներին և եվրոպացիներին արագացնել համագործակցությունը Հայաստանի հետ։ Աշխարհագրական տեսակետից Հայաստանն առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում, քանի որ խրված է Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի միջև։ Բայց ԱՄՆ-ի և ԵՄ-ի գործողությունները չեն ողջունվի Թուրքիայում, որը ՆԱՏՕ-ի հենակետն է տարածաշրջանում։ Ամերիկացիները հաշվի չեն առել ադրբեջանցիների և հայերի պատմական թշնամությունը: Ադրբեջանցիները ցարական Ռուսաստանին են մեղադրում Լեռնային Ղարաբաղում հայերին իրենց հողերը բերելու և Զանգեզուրը Հայաստանին տալու մեջ։ Դա էլ վերջին պատերազմի պատճառն էր, որում ադրբեջանցիները պատմական հաղթանակ տարան։ ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ Հայաստանի հարաբերությունների ջերմացման պատճառներից մեկն էլ այն է, որ Ռուսաստանը և Իրանը լքեցին հայերին այդ պատերազմում։ Արևմուտքի և Հայաստանի միջև ներկայիս համագործակցության ամրապնդումը, անշուշտ, կստիպի ադրբեջանցիներին փոխել իրենց քաղաքականությունը և մերձենալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ։ Այս մասին է վկայում Իրանի Իսլամական Խորհրդի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ փետրվարի 20-ին Ասիական խորհրդարանական վեհաժողովի 15-րդ լիագումար նիստի շրջանակներում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը: Պակաս ուշագրավ չէր նաև Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի արձագանքը, ով ընդգծել էր, որ Հարավային Կովկասում նոր հանգամանքների առաջացման պատճառով ինքը համաձայն է Ղալիբաֆի հետ։

Այս ամենը բացատրում է վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասշտաբները, մասնավորապես 2021 թվականից հետո, երբ ադրբեջանցիները սկսեցին ավելի ու ավելի մոտենալ իրենց հավատացյալ եղբայրներին։ Այդ միտումներն արտացոլվել են Ադրբեջանի (շիա) մուֆթի Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններում, ով նշել է, որ իր երկիրը հաղթել է Հայաստանի հետ պատերազմում Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից Ադրբեջանին աջակցող ֆեթվայի շնորհիվ: Փաշազադեի հայտարարությունները հակասություններ առաջացրեցին թուրքական ազգայնականության և ադրբեջանական պարտիկուլյարիզմի կողմնակիցների միջև, դրանք աննկատ չմնացին նաև Թուրքիայում, հատկապես, որ դրանք չէին կարող արվել առանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավանության: Ադրբեջանը միշտ հավասարակշռություն է ձգտել Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններում։ Չնայած ազգային տեսակետից իրենց աշխարհիկությանը և Թուրքիային մոտիկությանը, ադրբեջանցիներն ունեն իրենց առանձնահատկությունները և չեն ցանկանում ենթարկվել ո՛չ Իրանին, ո՛չ Թուրքիային։ Անկարայի հետ փոխգործակցությունը միայն քայլ է դեպի սեփական ինքնություն և ադրբեջանական ազգայնականության նոր գաղափարախոսություն, որը քարոզում է Ադրբեջանի ներկայիս իշխող վերնախավը։

Ադրբեջանցիներն ընդունում են, որ Թեհրանի հետ իրենց կապերը միշտ ամուր են եղել, որոնք սկիզբ են առել նախաիսլամական ժամանակներից: Որպես ազգ նրանց պատմությունը տանում է դեպի Իրան, որը ղեկավարում էր ադրբեջանական Քաջարների դինաստիան: Մյուս կողմից, Անատոլիայի թուրքերի հետ նրանց անցյալը հեռու է վարդագույն լինելուց՝ սկսած օսմանյան սուլթան Սելիմ 1–ինի կողմից շիա ադրբեջանցիների կոտորածից, որի հետևանքով զոհվեց 40,000 մարդ: Չի կարելի մոռանալ Թուրքիայի չմիջամտությունը, երբ 1990 թվականի հունվարի 20-ի գիշերը խորհրդային տանկերը ներխուժեցին Բաքու։ Թուրքիայի վարչապետն այն ժամանակ հայտարարեց, որ իրենք (թուրքերը) սուննիներ են, իսկ ադրբեջանցիները շիաներ։ Այսինքն ադրբեջանցիներն ունեն իրենց հաշվարկները, որոնք կնվազեցնեն թուրքերի ու ԱՄՆ-ի հետ համագործակցելու ցանկությունը, կմոտեցնեն նրան Իրանին ու Ռուսաստանին։ Եվ այս հաշվարկներից, թերևս, ամենակարևորը Հայաստանի հետ վերջին պատերազմի ձեռքբերումների պահպանումն է։

Բայց հարցը մնում է, արդյո՞ք ամերիկացիները միտումնավոր են տապալում Թուրքիայի ծրագրերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Ամերիկացիները Թուրքիան չեն դիտարկում որպես անկախ պետություն, այլ դիտարկում են որպես միջոց (ի թիվս այլոց), որն օգտագործվում է ամբողջ Եվրասիայում ամերիկյան շահերն առաջ մղելու համար: Մյուս կողմից, Թուրքիան ծառայություններ է մատուցում ամերիկացիներին իր մանևրների համար։ Այնուամենայնիվ, Անկարայի էքսպանսիոնիստական ​​նկրտումները, հատկապես Սիրիայում և Իրաքում, հակասության մեջ են մտել ԱՄՆ-ի և Եվրոպայի ծրագրերի հետ։ Նրանք ցանկանում են քրդերին բաժին տալ «իրաքյան ու սիրիական կարկանդակից» և պաշտպանում են Իսրայելի մտադրությունը՝ բացել «Դավթի միջանցքը» Սիրիայի հարավից դեպի Սիրիայի և Իրաքի քրդական շրջաններ։ Դա սպառնում է Հալեպից մինչև Մոսուլ տարածքներ ձեռք բերելու Թուրքիայի պատմական նկրտումներին և, ավելի կարևորը, նրա փորձերին վերահսկել սիրիական ափը մաքրելով այն ալավիներից Արևելյան Միջերկրական ծովում սիրիական գազի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:

ԱՄՆ-ի և Արևմուտքի գործողությունները Հայաստանի նկատմամբ ուղղված են նաև Էրդողանի հավակնությունները զսպելուն և Թուրքիային ստիպելուն շարունակել սպասարկել ամերիկյան շահերը։ Մյուս կողմից, Անկարայի ազդեցության սահմանափակումը կծառայի Իսրայելի ծրագրերին։ Բայց հայերը չեն կարող սպասարկել արևմտյան շահերը տարածաշրջանում, եթե գնան նույն ճանապարհով, ինչ Ուկրաինան։ Ամենավատն այն է, որ Հայաստանը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, առաջին հերթին Ադրբեջանով և Թուրքիայով:

ԱՄՆ-ի և Եվրոպայի շրջադարձը դեպի Հայաստան չափազանց հապճեպ է: Արևմուտքը ձգտում է զսպել Անկարայի հավակնությունները, բայց, ամենայն հավանականությամբ, կկորցնի ազդեցությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում, որը նրան տվել է Թուրքիան: Ըստ ամերիկացիների Սիրիայում Ասադի վարչակարգը տապալելու հարցում հաջողություններից հետո Թուրքիայի կարիքն այլևս չկա: Միաժամանակ, Հնդկաստանն է հնարավորություն ստացել առավել նշանակալից դեր խաղալ Կենտրոնական Ասիայում և Հնդկական օվկիանոսի ավազանում, ինչը փոխհատուցում է թուրքական ազդեցության անկումը։ Բանն այն է, որ Հնդկաստանը դաշնակիցների կարիք ունի Չինաստանին դիմակայելու համար, որը նույնպես մեծացնում է իր ազդեցությունը Հնդկաստանի բոլոր հարևան երկրներում:

Առաջիկա ժամանակաշրջանում Թուրքիայի դերը լինելու է ստատիկ՝ լինի դա Կովկասում, Կենտրոնական Ասիայում, կամ նույնիսկ Սիրիայում։ Միաժամանակ Իրանի հետ առճակատման հարցում նա կպահպանի իր ազդեցիկ դերը և կփորձի ուժեղացնել իր ազդեցությունն իսլամական աշխարհում։ Հարկ է նշել, որ Սիրիայում Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​նկրտումները հակասում են ամերիկյան, եվրոպական և նույնիսկ իսրայելական ցանկություններին։ Մյուս կողմից էլ, պարզ է, որ Իսրայելին ու Հնդկաստանին ավելի նշանակալի դեր է տրվելու։ Եվ թեև Հնդկաստանն իր բոլոր հույսերը չի դնում միայն ամերիկացիների վրա և ցանկանում է զարգացնել հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ, նա ընդհանուր դիրքորոշում ունի ամերիկացիների հետ. նրանք երկուսն էլ կարծում են, որ Չինաստանին պետք է «շղթայել»: Հարկ է նշել, որ Սպիտակ տան պաշտոնյաները ներկայումս հետաքրքրված չեն Մոսկվայի և Թեհրանի հետ Հնդկաստանի հարաբերությունների զարգացման հարցով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված