Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բառի իսկական ու փոխաբերական իմաստով աղմուկի տողատակերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանում Փաշինյանի վերջին «բռնկումը» մի շարք պատճառներ ու ենթատեքստեր ունի, որոնք անտեսելը հազիվ թե ճիշտ է:

Նախ՝ արձանագրենք, որ ՀՀ նախկին նախագահների հասցեին Փաշինյանի խայտառակ արտահայտությունները, այն էլ՝ ԱԺ ամբիոնից (ծեփել պատին, ոտի տակ գցել և այլն), ամենից առաջ ու ամենից շատ բնութագրում են հենց նման արտահայտություններ անողին: Անկախ այն բանից, թե մեզանից ով ինչպես է վերաբերվում երկրի նախկին ղեկավարներին, խոսքը պետական գործիչների մասին է, որոնք երկրի ու ժողովրդի համար արած գործեր ունեն: Ի վերջո, կրկնենք, խոսքը մեր երկրի նախկին նախագահների մասին է, ու դրանով ամեն ինչ ասված է: Նրանց, իհարկե, կարել ի է և պետք է քննադատել, բարձրաձայնել այն սխալներն ու թերությունները, որ ունեցել են: Սակայն խնդիրն այն է, թե ինչ մակարդակով, ինչ լեքսիկոնով, ինչ բառապաշարով ու տոնայնությամբ: Առավել ևս, ո՞վ է խոսում նրանց մասին. Նիկոլ Փաշինյանը, որ իր իշխանավարման այս 7 տարվա ընթացքում երեք նախագահների գոնե մեկ տոկոսի չափ օգուտ չի տվել երկրին, փոխարենը հնարավորինս քանդել ու փլուզել է նախորդ 28 տարիներին ստեղծվածը, իսկ երկրին ու ժողովրդին բերել է շարունակական աղետներ, կորուստներ, պարտություններ: Միանգամայն բնական է, որ ի պատասխան՝ ՀՀ երեք նախկին նախագահների պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ անգամ Փաշինյանի «բանավիճելու» բացականչություններին արձագանքեցին, մեղմ ասած, արհամարհանքով ու ծաղրական ակնարկներով:

Երկրորդ՝ չնայած շատ են խոսակցություններն այն մասին, որ Փաշինյանը հիստերիայի մեջ ընկավ, անհավասարակշիռ վարքով ու շարժուձևով հերթական անգամ աչքի ընկավ, բայց եկեք չմոռանանք, որ նրա այդ դրսևորումները տեղի ունեցան իր թիմակցի հարցին պատասխանելիս: Այսինքն, հարցն անակնկալ չէր, նա նախապես պատրաստվել էր այդ հարցին (բնականաբար՝ նաև պատասխանին): Թույլ տանք մեզ ենթադրել, որ դա Փաշինյանի «տնային աշխատանքն» էր: Երևի հենց նման պահվածքը նկատի ուներ, երբ վստահ հայտարարում էր, թե բանավիճելու ժամանակ «կոչնչացնի» երեք նախագահներին: Բնական է, պոպուլիզմով, մանիպուլ յացիայով, գոռգոռոցներով, փաստարկների բացակայությունն այդ ամենով «լցնելով» նրա հետ քչերը կարող են մրցել:

Երրորդը. իսկ ո՞րն էր այդ բռնկման բուն խնդիրը կամ շարժառիթը: Այստեղ վարկածներ ու տարբերակներ շատ կարող են լինել, այդ թվում՝ խորհրդարանում արծարծված պատճառների առումով, սկսած ներքին խնդիրներից, վերջացրած արտաքինով: Եթե հակիրճ, ապա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Փաշինյանը տեսնում է, որ չնայած իր բոլոր՝ Հայաստանը էլ ավելի նվաստացուցիչ վիճակի մեջ դնող ջանքերին, Ադրբեջանը, Ալիևը չեն պատրաստվում ոչ մի «խաղաղության» թուղթ ստորագրել: Ի լրումն, աշխարհում ոչ միայն «իրավիճակ է փոխվել» (այն արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է), այլև այդ փոփոխության ալիքները դանդաղ, բայց հաստատուն ընթացքով մոտենում են անմիջականորեն մեր տարածաշրջանին: Փաշինյանի համար մոտենում է նաև «պատմական պահը», այն է՝ պատասխան տալու ժամանակը: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է մի գործչի կամ անձնավորության համար, որի կրեդոն անպատասխանատվության X աստիճանն է, երբ X-ը ձգտում է անսահմանության:

Այստեղից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը նման «ցուցադրությունների», աղաղակումների ու նյարդային շարժումների, մի խոսքով՝ «տեսարանների» հետևում ցանկանում է թաքցնել բուն խնդիրը, այս դեպքում՝ խնդիրները:

Իսկ որո՞նք են այդ խնդիրները: Թեթևակի հիշատակենք մի քանիսը:

Առաջին. հայտարարվել է, թե «խաղաղության համաձայնագիրը» լրիվ համաձայնեցված է, իսկ Փաշինյանն էլ «նոն ստոպ» տարբերակով ազդարարում է, թե պատրաստ է այն ստորագրել: Սակայն Փաշինյանն ու նրա ՔՊ-ն կտրականապես հրաժարվում են հրապարակել, ժողովրդի դատին ներկայացնել թշնամու հետ իրենց համաձայնեցրած-ավարտած փաստաթղթի բովանդակությունը:

Երկրորդ. Փաշինյանն ու քպականները շարունակ հայտարարում են, թե «համաձայնագրում» բացառապես փոխադարձ զիջումներ են: Այնինչ, փորձագետները, հաշվի առնելով հընթացս այդ «համաձայնագրի» մասին եղած տեղեկությունները, նշում են, որ խոսքը բացառապես միակողմանի զիջումների մասին է:

Ընդդիմադիր պատգամավորները «հուշող» հարցեր են տալիս, թե՝ հրապարակեք, բարձրաձայնեք ադրբեջանական կողմն ինչ զիջումներ է արել, լավ, գոնե 1 զիջում նշեք: Փաշինյանն ու ՔՊ-ն խոսքները սարուձոր են գցում, ինչի մասին ասես՝ խոսում են, ինչ բացականչություններ ու ձայնարկություններ ասես՝ անում են, բայց այդ հասարակ հարցին ոչ մի կերպ չեն պատասխանում: Եթե լինեին նման «զիջումներ», ապա Փաշինյանն ու ՔՊ-ն նո՞ր էին դրա մասին հայտարարել: Եթե գոնե մի կես միլիմետր նման բան լիներ, ապա հիմա բոլոր իշխանական քարոզչամիջոցները հանրության ականջները կոշտուկած կլինեին՝ այնքան այդ մասին կխոսեին օրնիբուն:

Չորրորդ. Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր ու իր կառավարության դիրքորոշումը այն է, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակել»:

Նախ՝ այդ հայտարարությունն ինքնին սխալ ընկալման վրա է կառուցված: Արցախյան (Ղարաբաղյան) շարժումը պատմաքաղաքական իրողություն է: Շարժումը մեկնարկել է 1988 թ. փետրվարի 20-ին, իսկ ՀՀ և ԼՂՀ անկախության հռչակագրերով, անկախության հանրաքվեներով և պետականությունների ձևավորմամբ՝ հասել է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Փաշինյանն ու իր խումբը 34 տարի ուշացել են այդ առումով:

Բայց դա նաև չափազանց վտանգավոր հայտարարություն է: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախ պետականության վերականգնումը Արցախյան շարժման ուղղակի քաղաքական հետևանք է (կարելի է ասել՝ պատմաքաղաքական): Հիմա, եթե ՀՀ ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը հայտարարում է, թե ինքն ու իր գլխավորած կառավարությունը չեն շարունակելու Արցախյան շարժումը, դա նշանակում է, որ չեն շարունակելու Հայաստանի անկախ պետականության գոյությունը: Ու, ի դեպ, աստիճանաբար հասարակության ավելի շատ ներկայացուցիչներ են նման տպավորություններ արտահայտում, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հենց դրան էլ հետամուտ են:

Հարկավ, ԱԺ նիստերի դահլիճում ներկաների, նիստին հետևողների, ներառյալ՝ քպականների համար մի առանձնահատուկ նորություն չէ, որ Փաշինյանն ուրացել է Արցախը, որ նա Արցախը ճանաչել է ադրբեջանական, ինչպես նորություն չէ այն չարությունը, որ նա ցուցադրում է հատկապես Արցախի հայության նկատմամբ:

Ուստի, մնում է ենթադրել, որ վերը նշված հայտարարությունն ամե ն ի ց առաջ Ալիևին ուղղված ևս մի յուրօրինակ «խնդրագիր» էր՝ ստորագրելու համար մի թղթի կտոր, որի գլխամասում մի փոքր խոշոր տառերով գրված լինի «խաղաղություն»: Եվ որը, ինչպես Փաշինյանին է թվում, կդառնա իր քաղաքական «փրկօղակը», գլուխը՝ քարին, թե ինչ այն օղակ կլինի Հայաստանի ու հայության համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հայտարարել է, որ Մասկի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն չունիԻսրայելի պաշտպանության նախարարը զինվորականներին հրահանգել է Գրետա Թունբերգին թույլ չտալ հասնել Գազա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը հարվածել է Իլոն Մասկի աչքին Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին հորդորել է իրենց այցի շրջանակներում նաև հանդիպումներ ունենալ հայրենազրկված արցախցիների հետ Մեխիկոյում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի արձանը (տեսանյութ) Քաղաքացիները վիճել են, որի ավարտին նրանցից 2-ը մոտեցել են մյուսի տանը և դանակով հարվածել դարպասինԴավթաշենում թալանել են բարձրահարկ շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը Արարատի մարզում բախվել են Ford Transit-ը ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել հիվանդանոց Հայաստան ներթափանցած օդային հոսանքներն ակտիվ կլինեն նաև այսօր․ ինչ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայում 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածները խլել են ավելի քան 100 մարդու կյանք Իրանն արձագանքել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած նոր պատժամիջոցներինԳալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըՍմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում է Ուկրաինան սկսել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված 30 կիլոմետրանոց օպտիկամանրաթելային կոճերի արտադրությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հրդեհ` Կառնուտ գյուղի տներից մեկում Անբարեխիղճ մրցակցության հետևանքները շինարարական շուկայումՀայաստանը ընտրություն է կատարել. Խաղադրույքը կատարված է, դժգոհությունն աճում է ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆԱրտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով Իրանը չի պատրաստվում բավարարել Էրդողանի և Ալիևի պանթուրքական ծրագրերըԲաքվի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվելՇիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորՀայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսում
Ամենադիտված