Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլուխս բարձր եմ քայլում, գիտեմ, թե իմ տղան ինչպիսի հերոսություններ է կատարել մարտի դաշտում». մայոր Հարություն Մանուչարյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարությունս շատ կայացած էր, խելացի, իր տեսակով՝ հարմարվող: Սիրում էր մաքրություն, կարգապահություն: Չէր սիրում գոռոզություն, իր զինվորներն էին ասում՝ նա մեզ համար ոչ թե հրամանատար, այլ մեծ եղբայր է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Հարությունի մայրիկը: Նա ծնվել է 1988 թվականին Դաշքեսանի շրջանի Շարուքար գյուղում: Ընտանիքը Սումգայիթի ջարդերի ժամանակ է Հայաստան տեղափոխվել: Այդ ժամանակ Հարությունը 7-8 ամսական էր: «Իրեն կարպետի մեջ էի փաթաթել, հասանք Ծովագյուղ, այնտեղ նոր իրեն հանեցի կարպետի միջից: Ծանր օրեր ենք ապրել: Մի քանի տարի վարձով ապրեցինք Աշտարակում, հետո տեղափոխվեցինք Արտաշավան»: Նա միջնակարգ կրթությունը ստացել է Արտաշավանի Գ. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցում: «Շատ լավ էր սովորում: Շատ գեղեցիկ էր նկարում: «Պատմությունն» ու «Աշխարհագրությունն» են եղել իր սիրելի առարկաները, բայց բոլոր առարկաներն էր լավ սովորում»:

2005-2009 թթ. Հարությունն ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: «Իր ուժերով ընդունվեց, աչքի ընկնող ուսանող էր: Սովորելու տարիներին եղել է ինստիտուտի թերթի խմբագիրը: Լավ գծագրություն էր անում: Իրեն բոլորը շատ էին հարգում: Իր հրամանատարը միշտ ասում էր՝ հպարտանում ենք, որ հետագայում նման սպա ենք ունենալու»: Մայրիկը նշում է՝ փախստականի կարգավիճակով որդին կարող էր արտերկիր մեկնել, չծառայել: «Բայց ինձանից թաքուն քաղաքացիություն ստացավ՝ էլ ինչ տղա, որ բանակում չծառայի: Հարությունը հայրենասիրության ոգով էր մեծանում: Դեռ փոքր տարիքից ասում էր՝ մեծանամ, բանակ գնամ, որ թուրքերին սպանեմ: Ալ յումինի լարերից զենքեր էր պատրաստում»:

Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո 2009 թվականին նշանակվել է Արցախի ՊԲ զորամասերից մեկի հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնում: 2013 թվականին նշանակվել է նույն զորամասի հետախուզական վաշտի հրամանատարի պաշտոնում: «Վիճակահանության արդյունքում հինգ տարի ծառայությունն անցկացրեց Ջրականում: Այդ ընթացքում անցել է Ղարաբաղի բոլոր կետերով, տեղ չկար, որ նա եղած չլիներ»:

2014 թվականին Հարությունը կապիտանի կոչմամբ վերադառնում է Ջրականից և նշանակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի սպայական ջոկատում՝ որպես 2-րդ ՀՆ խմբի հրամանատար: Նշանակումից երկու ամիս անց ստացել է մայորի կոչում: Մասնակցել է օպերատիվ ուղղությունների ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և կատարել հատուկ առաջադրանքներ: 2016 թվականին մասնակցել է Քառօրյա պատերազմին, եղել է Թալիշ գյուղում: «Նա դուրս է բերել զոհերին, իր ջոկատն այդտեղ ևս հատուկ գործողություններ է իրականացրել, երկու զոհ են տվել: Այդ ժամանակ փամփուշտը բառացիորեն անցել է իր գլխի կողքով: Այդ փամփուշտը հիմա մեր տանն է, պահում եմ այն»: Պատերազմից հետո նա շարունակում է ծառայությունը ՊՆ զորամասում, մեկնում Ռուսաստան, Իսպանիա վերապատրաստումների: «2020 թ. փետրվարին գնաց Մոսկվա, հինգ ամիս դասընթացների պետք է մասնակցեր, վերադառնալուց հետո պետք է փոխգնդապետի կոչում ստանար: Բայց երբ կորոնավիրուսը տարածվեց, դասերը կիսատ թողեցին, նա վերադարձավ: Որոշ ժամանակ հետո իր ջոկատի հետ ուղարկեցին Փամբակ, ենթադրում եմ՝ զորավարժությունների»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: Հատուկ նշանակության ջոկատի կազմում Հարությունը մասնակցել է Թալիշի, Մատաղիսի, Հաթերքի, Ջրականի և Հադրութի համար մղվող մարտերին: «Վերջին անգամ զրուցել ենք հոկտեմբերի 9-ին: Զանգեց. «Մա՛մ ջան, լավ եմ, ով ինչ ասի, չհավատաս, մեր մոտ ամեն ինչ լավ է, դու քո տղու ուժը գիտես, հաղթանակած տուն ենք գալու»: Ասաց, որ իրենք իջել են դիրքերից հանգստանալու, մյուս ջոկատն է գնալու»: Հարությունը հասցնում է զրուցել իր բոլոր հարազատների հետ, ասել, որ ամեն ինչ լավ է, իր մասին չմտածեն:

Հարությունն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութի մոտակա «Շիշդագ» բարձունքի համար ընթացող կատաղի մարտերի ընթացքում հատուկ առաջադրանք կատարելիս: Տղաները եղել են ութ հոգով՝ ընդդեմ թշնամու մի քանի տասնյակ հատուկ ջոկատայինների: Այդ ընթացքում նրանք մեկ զոհ են ունեցել: Բայց հետո արդեն Հարությունը հայտնվում է թշնամու նշանառության ներքո: Մայրիկին հարազատները սկզբում ասում են, թե որդին վիրավոր է, բայց իրականությունն այլ էր: Չնայած մայրիկը կարողացել է հրաժեշտ տալ որդուն, բայց սպասումը ոչ մի տեղ չի անհետացել: «Հարությունիս զոհվելուց երկու օր հետո զոհվել է նրա հրամանատարը՝ Վահագն Ասատրյանը: Նա միշտ ասում էր՝ Հարությունն իմ աջ թևն է: Ջրականից Հարությունիս զինվորները եկան իրեն այցի, ոչ ոք չէր հավատում, որ տղաս էլ չկա, ասում էին՝ ո՞վ կարող էր Մանուչարյանին խփել»:

Հարությունը չէր հասցրել ընտանիք կազմել, իսկ մայրիկի հորդորներին արձագանքել էր՝ ես դեռ շատ գործեր ունեմ անելու, ամուսնանալու ժամանակ չունեմ:

Ապրելու ուժ մայրիկին միակ որդին՝ Հարությունն է տալիս: «Գլուխս բարձր եմ քայլում, գիտեմ, թե իմ տղան ինչպիսի հերոսություններ է կատարել մարտի դաշտում: Իմ տղային իր ընկերները չեն մոռանում, միշտ զանգահարում են ինձ, հարցնում, թե ինչի կարիք ունեմ, նշանակում է, որ նա էլ է լավ ընկեր եղել: Ես զգում եմ իր ներկայությունն իմ կողքին: Իր տեսանյութերն եմ դիտում, բազմաթիվ հարցազրույցներ կան, որոնք նա ծառայության ընթացքում տվել է Զինուժին: Ասացի, որ փոքր տարիքից նկարում էր, այդ նկարները հավաքել եմ մեկ ալբոմի մեջ, պահում եմ աչքիս լույսի պես: Այս ամենն է ինձ ապրեցնում»:

Հ. Գ. - Մայոր Հարություն Մանուչարյանը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, ՀՀ զինված ուժերի «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբել յանական, «Մարտական ծառայություն», «Մարշալ Բաղրամյան» և այլ մեդալներով ու պատվոգրերով, ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշանով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով։ Նրա տան բակում մայրիկը սեփական ուժերով խաչքար և աղբյուր է տեղադրել: Հարությունը հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»
Ամենադիտված