Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում իրավիճակը ամբողջովին զուրկ է թափանցիկությունից․ Ռուբեն Վարդանյանի որդի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական LE SPECTACLE DU MONDE պարբերականին:

Հարցազրույցը որոշ կրճատումներով՝

 -Ի՞նչ պայմաններում է պահվում Ձեր հայրը Ադրբեջանում։

Դա հարց է, որը միաժամանակ և՛ պարզ է, և՛ բարդ։ Բաքվում իրավիճակը ամբողջովին զուրկ է թափանցիկությունից: Մենք իրականում հստակ չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ: Մեկ տարի առաջ՝ 2024 թվականի ապրիլին, երբ  հայրս հացադուլի մեջ  էր՝ ի նշան բողոքի կալանքի դեմ, երկու շաբաթ լուր չունեինք նրանից։ Եթե ​​ինձ հարցնեք երեկվա կամ այսօրվա մասին, մենք տեղեկություն չունենք։ Տեսականորեն մենք ամեն շաբաթ հեռախոսով առնվազն մեկ անգամ հաղորդակցվելու հնարավորություն ենք ստանում։ Ակնհայտ է նաև, որ ամեն անգամ, երբ նորություն չկա, մենք սկսում ենք անհանգստանալ:

-Ինչպե՞ս եք հաղորդակցվում նրա հետ՝ փոստով, հեռախոսով, փաստաբանի միջոցով։ 

-Առաջին միջոցը Կարմիր Խաչն է: Բայց դա ամենահեշտ բանը չէ: Կազմակերպության սահմանած կանոնները շատ են: Շփումների թիվը սահմանափակ է, բայց ակնհայտ է, որ դա ավելի լավ է, քան ընդհանրապես ոչինչ չունենալը:  Մյուս հնարավորությունը հեռախոսային մի քանի րոպեներն են, որոնցից կարող ենք օգտվել ամեն շաբաթ: Բայց մենք երբեք չգիտենք՝ արդյոք հաջորդ շաբաթ հեռախոսազանգ կլինի, թե ոչ: Դա թողնված է Ադրբեջանի կամքին։ Կարող ենք նաև նամակներ փոխանակել, բայց դա իրականում ավելի դժվար է։ Մի անգամ ինն ամիս ուշացումով նամակ ստացա... Ամեն դեպքում, այս հարցն արդեն օրակարգից դուրս է, քանի որ Բաքուն պատրաստվում է արգելել Կարմիր Խաչի գործունեությունը։ 

Տեղում կա փաստաբան, բայց նրա վրա զգալի ճնշում է գործադրվում: Մենք ունենք նաև միջազգային իրավապաշտպան, որը գործին հետևում է ԱՄՆ-ից։ Ինչ վերաբերում է մեզ, ապա մեզ համար անհնար է այցելել հորս։

-Ի՞նչ եք կարծում, ինչ ծրագիր է իրականացնում Բաքուն՝ ձերբակալելով Ձեր հորը։ Արդյո՞ք այդ ծրագրի հիմքում ընկած է նրա խիզախությունը, նրա վճռականությունը կոտրելու ցանկությունը: Եվ այդպիսով, փորձել հոգեբանորեն կոտրել համայն հայությանը… 

-Դուք իրավացի եք: Պատահական չէ, որ հորս ձերբակալությունը 2023 թվականի սեպտեմբերին հատուկ տեսանկարահանվել է. դա նրանց ռազմավարության մի մասն է։ Նրանք ցանկանում են աշխարհասփյուռ հայերին ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Բաքուն օգտագործում է հորս կերպարն ու հեղինակությունը՝ համայն աշխարհին ուղերձ հղելու համար: Դժբախտաբար, կարելի է ասել, որ դա նրանց ինչ-որ առումով հաջողվում է։ Ադրբեջանը հայերին դիմում է ահաբեկման, նվաստացման տրամաբանությամբ և էլ ավելի հեռուն գնալու ցանկությամբ։ Վաղը նրանք կարող են Երևանի բնակիչներին ասել՝ «Ուզո՞ւմ եք անվտանգ ապրել: Դե ուրեմն, հիմա, երբ Արցախն արդեն մերն է, մենք Սյունիքի մարզն ենք ուզում, հետո միգուցե խաղաղություն հաստատվի»։ Ադրբեջանը չի թաքցնում այդ փաստը, քանի որ ներկայում ամբողջ Հայաստանի տարածքը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս հռետորաբանությունը, ըստ իս, շատ մտահոգիչ է Հայաստանի համար։

-Ի՞նչ կարելի է ասել բուն դատավարության, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի ոչ թափանցիկ լինելու մասին, որոնք հասանելի չեն պաշտպանական կողմին։ 

-Սա աբսուրդի թատրոն է։ Հորս առաջադրված է 44 մեղադրանք, որոնք բոլորն էլ ակնհայտորեն անհիմն են։ Մինչ օրս մեղադրող կողմը իրեղեն որևէ ապացույց չի ներկայացրել։ Մեր փաստաբանը չի կարողացել ձեռք բերել վարույթում գտնվող փաստաթղթերը։ Խոսքն ավելի քան 25000 էջանոց գործի մասին է, որն ամբողջությամբ ներկայացված է ադրբեջաներենով։ Հետևաբար, առանց գործին մանրամասներին ծանոթանալու, մեր փաստաբանների համար անհնար է դառնում պատրաստել հորս պաշտպանությունը։ Ադրբեջանի կառավարությունն անընդհատ կրկնում է, որ դատավարությունը բաց է լրագրողների և հասարակական կազմակերպությունների համար։ Սակայն դատական վերջին լսումների ժամանակ Reuters-ի և այլ գործակալությունների լրագրողներին արգելվել է մուտք գործել դատարան: Amnesty International-ը արդեն իսկ դատապարտել է այս դատավարության  աչառու ընթացքը։

-Ի՞նչը կարող է նպաստել Ձեր հոր և նրա քսաներկու բախտակիցների ազատ արձակմանը:

-Շատ կարևոր է նշել, որ մենք հորս գործը չենք առանձնացնում մյուս հայ բանտարկյալներից: Նրանցից յոթը Արցախի առաջնորդներ են։ Որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին, Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել: Ուստի ամենակարևոր բանը դրա մասին խոսելն է, գրելը։ Սոցիալական ցանցերում, ռադիոյով, ամենուր: Ես գիտեմ, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ բաներ է ասում հայերին աջակցելու համար։ Պետք է խոսել Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների հետ։ Եվ բնականաբար, պետք է հարցնել եվրոպացիներին գազի մասին։

-Նույնիսկ հաշվի առնելով, որ տիկին ֆոն դեր Լայենը պնդում էր, որ Ադրբեջանը վստահելի գործընկե՞ր է։

-Անհավատալի է, այնպես չէ՞: Ինչպե՞ս կարելի է վստահելի լինել, երբ անընդհատ խոսում են մարդու իրավունքների մասին և միաժամանակ գործ են բռնում Ալիևի հետ։ Խոսքը վերաբերում է նաև Մեծ Բրիտանիային: Ալիևների ընտանիքը մեծաթիվ սեփականություն ունի Լոնդոնում։ Ինչո՞ւ ճնշում չգործադրել նրա վրա: Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչ է ռեալ պոլիտիկը, սակայն կան նաև կարմիր գծեր։

-Իսկ դատավարության այս ծաղրը գրավե՞լ է արդյոք ամերիկյան նոր վարչակազմի ուշադրությունը: Դոնալդ Թրամփի շրջապատի կողմից Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում կլինի՞։ 

-Սա կարևորագույն կետերից մեկն է: Շատ հայեր բավականին հոռետեսորեն են տրամադրված Հանրապետականների նոր վարչակազմի նկատմամբ։ Բայց եթե անկեղծ խոսենք, ի՞նչ է արել Բայդենի վարչակազմը մեզ համար: Պարզապես խոսքեր:  Իրականում, ես հիշում եմ, որ Դոնալդ Թրամփը քրիստոնյաների ինքնությունն ու իրավունքները պաշտպանելու հաստատակամություն էր հայտնել։ Կարծում եմ՝ դա նրա համար իսկապես կարևոր թեմա է: Բացի դրանից, դա մի հարց է, որը բարձրացվում է նաև նրա թիմի ներսում: Այնպիսի անհատների մակարդակով, ինչպիսիք են նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ Մայքլ Ուոլցը: Առաջնային է, որ Հայաստանի կառավարությունը նոր վարչակազմին ցույց տա, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք՝ մեր մշակույթով և իրավունքներով։ Սա պատմական հնարավորություն է՝ փոխելու ամերիկյան կառավարության դիրքորոշումը։

-ԱՄՆ-ում, մասնավորապես, Կալիֆորնիայում գործում է հայկական ազդեցիկ լոբբի։ Արդյո՞ք այն բավականաչափ մոբիլիզացված է: 

-Իհարկե, Սփյուռքը մեզ շատ է աջակցում։ Բայց խնդիրը Սփյուռքի և Հայաստանի իշխանությունների միջև տարբերություններն են։ Համակարգված քաղաքական գործողություններ դժվար է իրականացնել: Հասկանալի է, որ երբ ռազմագերիներ ունես, իշխանությունն է, որ պետք է կարգավորի իրավիճակը։

-Դա հարցեր է առաջացնում Փաշինյանի կառավարության հաստատակամության մասին, որն առաջ էր տանում այն թեզը, որ Արցախը պետք է հանձնվի։ Դա մի դիրքորոշում է, որը Ռուբեն Վարդանյանը միշտ դատապարտել է՝ համարելով, որ Արցախի զիջումը վտանգի տակ կդնի ամբողջ Հայաստանը։ 

-Գերիների հարցը կենսական նշանակություն ունի։ Փաշինյանն ասում է, որ խնդիրը կարևոր է: Կան բաներ, որ փոքր երկիրը կարող է անել իրեն պաշտպանելու համար, օրինակ՝ ապահովել իր գերիների ազատ արձակումը: Այս պահին հույս ունենք, որ իրավիճակը կփոխվի: Պետք է խոսել այս իրավիճակի մասին, և դուք՝ լրագրողներդ, կարող եք լուսաբանել այս իրավիճակը, որպեսզի մեր գերիները մոռացության չմատնվեն։

Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված