Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարուժանը շատ աշխույժ, աչքի ընկնող երեխա էր, շատ բարի ու ընկերասեր, լուսավոր, հավասարակշռված, կշռադատող: Յուրահատուկ հումորի զգացում ուներ: Կարող էր չխոսել, մեկ էլ այնպիսի կատակ կաներ, որ ոչ ոք չէր կարողանա անտարբեր մնալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Վարուժանի մայրիկը: Վարուժանը ծնվել է Երևանում, հաճախել է Քաջունու անվան թիվ 54 դպրոցը: Զուգահեռ զբաղվել է նաև արևել յան մարտարվեստով, հինգ տարի կարատեի է հաճախել, մեծ սեր է ունեցել սպորտի հանդեպ: «Ֆիզիկապես ուժեղ էր, և դա իրեն ևս շատ էր օգնում ծառայության ժամանակ»: Դպրոցում Վարուժանի սիրելի առարկաները լեզուներն էին: Մայրիկը նշում է՝ ուսուցիչները նրան շատ էին սիրում, բոլորին գրավում էր իր ազնվությամբ:

Դպրոցն ավարտելուց հետո Վարուժանն ընդունվել է Մանկավարժական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը: «Ցանկանում էր Բրյուսովի անվան համալսարան ընդունվել, բալերը չհերիքեցին: Մանկավարժականում հասցրեց մեկ կիսամյակ ուսանող լինել: Ասում էր՝ բանակից վերադառնալուց հետո կա՛մ կտեղափոխվեմ, կա՛մ... կյանքը ցույց կտա»:

Երազանքների մասին խոսելիս տիկին Լուսինեն նշում է՝ որդին մտածում էր ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելու մասին, կինոարվեստը հետաքրքիր էր նրան: «Բանակում պլանները փոխվեցին, ասում էր՝ մա՛մ, ուզում եմ բիզնես հիմնել: Ուզում էր ամեն ինչ փորձել, իր համար ճանապարհ հարթել, շատ նպատակներ ու երազանքներ ուներ: Դպրոցական տարիքից բանաստեղծություններ էր գրում: Երբ իրեն «գտանք», գրպանում երկու հատ A4 ֆորմատի թուղթ կար, բանաստեղծություններ էին գրված, հիմա դրանք աչքի լույսի պես պահում եմ: Նաև աֆորիզմներ էր սիրում»:

Ու... Վարուժանի բանաստեղծությունից երկու տող, որոնք այդպես էլ ինձ հանգիստ չեն տա. «Դե կռվե՛ք, տղե՛րք, գոռում եմ, դողում, ոտքս սեղմել եմ հայրենի հողում»։

2019 թ. հունվարի 23-ին Վարուժանը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Առաջին վեց ամիսը ծառայում է Արմավիրի ուսումնական զորամասում: Այնուհետև հետևակի մարտական մեքենայի նշանառու-օպերատորի որակավորմամբ տեղափոխվում է Արցախ՝ Մատաղիս: «Ծառայեմ, վերադառնամ ու անցնեմ իմ նպատակներին: Այսպես էր մտածում Վարուժանս: Երբեք չի տրտնջացել, միշտ առաջ էր նայում՝ լավ կլինի, մամա՛, լավ կլինի»:

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: «Նույն տարեսկզբին՝ մինչև համավարակի տարածվելն, արձակուրդ եկավ: Դա մի ուրիշ տեսակի ուրախություն էր: Ստացվում է, որ մեր վերջին հանդիպումն էր: Ինձ չէր ասել, որ գալիս է, որոշել էր անակնկալ անել: Ասում էր՝ մա՛մ, կանգառից վազելով եմ տուն եկել: Մեր տան դուռը ցերեկները բաց է լինում, այն բացեց, ներս մտավ, ուրախությունից կարծես ոտքերս թուլացան: Վարուժանս միշտ մեծարել է ծնողին, գնահատել, բայց այդ պահն այնքան էր տպավորել իրեն, որ մաման իրեն այդ կերպ է դիմավորել: Չէի հասցրել Արցախ մեկնել՝ իրեն տեսնելու, կարոտիս այդպիսի դրսևորումը բնական էր: Արձակուրդն ավարտվեց, ճանապարհեցինք, ու սկսվեց համավարակը: Շատ էինք զրուցում հեռախոսով, ասում էր. «Առանձնապես խոսելու բան չկա, բայց չեմ ուզում հեռախոսն անջատել»: Ինձ թվում է, որ ներքին զգացողություն ուներ: Զրույցներից մեկի ժամանակ ասաց՝ որ ամեն ինչ լավ լինի, տուն գամ, մի տեսակ սարսռացի՝ այդ ի՞նչ ես ասում, Վարուժ ջան, բայց էլ ոչինչ չպատասխանեց: Այդ ժամանակ դեռ պատերազմի մասին խոսք էլ չկար: Պատերազմի առաջին օրը լուր չունեի, խենթանում էի: Սեպտեմբերի 29-ին զանգեց՝ մա՛մ, լավ ենք, շատ խոսել չեմ կարող: Համարյա ամեն օր զանգում էր, ասում, թե ինչ դժվարությամբ, վտանգների միջով են կարողանում զանգել և թեկուզ այդ մեկ բառն ասել, որ իրենք ողջ են: Իսկ ծնողները որքան անհամբերությամբ էին սպասում այդ մեկ բառին»:

Մինչև հոկտեմբերի 13-ը Վարուժանը զանգահարել է մայրիկին, անգամ օր է եղել, երբ երկու անգամ է զանգահարել: «Ասում էի՝ Վարո՛ւժ ջան, այդքան վտանգավոր է, ո՞նց կարողացար հեռախոս գտնել, զանգել: «Չգիտեմ, թե որքան եմ քայլել, որ հասնեմ հարմար տեղ, կապ լինի, կարողանամ զանգել»: Մի օր ասաց՝ մա՛մ, կարող է էլ չկարողանամ զանգել»:

Հոկտեմբերի 13-ը Վարուժանի վերջին զանգի օրն է: «Այդ օրը շատ տխուր էր։ Աղմուկ էր, անգամ տղաներին ասաց, որ մի պահ լռեն, որ կարողանա լսել ինձ: Հետո իմացա, որ առաջադրանք կատարելու էին գնում: Պատերազմի սկզբում հարձակումը եղել է Մատաղիսի ուղղությամբ, իրենք հետ են քաշվել: Յոթ-ութ օր եղել են անտառներում, շատ դժվար օրեր անցկացրել: Դա էլ եմ հետո իմացել: Ընթացքում ամեն ինչ թաքցնում էր՝ մենք լավ ենք, ամեն ինչ կարգին է: Ծանր էր տանում ընկերների մահը: Մանկավարժականի իր ընկերներից Արամն էլ զոհվեց, այդ լուրը Վարուժանն իմացավ, տեղը չէր գտնում: Այդ օրերին երբեք չդժգոհեց, երբեմն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում: Իրեն փոխանցում էի այն, ինչ բոլորիս ասում էին՝ հաղթում ենք: Զարմանում էր՝ հա՞, մամ, հաստատ այդպես են ասո՞ւմ»:

Օրերն անցնում էին, բայց Վարուժանը չէր զանգում: «Փորձում էի ինչ-որ տեղեկություն ստանալ, ասում էին՝ կապ չկա: Հավատում էի դրան, քանի որ փաստացի դժվարություններ հաղթահարելով է ամեն անգամ զանգահարել: Բայց ամեն անցնող օրվա հետ մայրական զգացողությունս այլ բան էր հուշում՝ այս լռությունն իրեն բնորոշ չէ, հեռախոս կգտներ ու կզանգահարեր: Ինձ մի հեռախոսահամար էր փոխանցել, խնդրել, որ զանգահարեմ Հակոբի ընտանիքին ու ասեմ, որ իրենց տղան լավ է: Որոշեցի այդ համարով զանգահարել: Պատասխանեց Հակոբի եղբայրը, այդ պահին Հակոբի հուղարկավորությունն էր, Եռաբլուրում էին: Հետո եղբայրը զանգահարեց ինձ, փորձեց օգտակար լինել, բայց որևէ տեղեկություն չկարողացանք գտնել Վարուժանի մասին»:

Հոկտեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 5-ը անհայտություն էր: «Իր գրպանում զինգրքույկն էր եղել, դրանում նշված հասցեով մեզ հետ կապ էին հաստատել, որ գուցե մեր որդին է»: Փաստաթղթերում Վարուժանի զոհվելու օրը նշված է հոկտեմբերի 15-ը, բայց հետո տղաները տիկին Լուսինեին պատմել են, որ դեպքը եղել է հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ Մատաղիսի և Մարտակերտի միջանկյալ հատվածում: «Տղաներն ութ հոգով մենակ են մնացել՝ առանց հրամանատարի: Չեն իմացել, թե ուր գնան, ինչ անեն: Անտառներում են եղել: Հետո նոր հրամանատար են նշանակել, հրաման են ստացել, որ պետք է գնան դեպի թիվ 530 մարտական դիրքը: Այդ ճանապարհին՝ ինչ-որ կամուրջի մոտ, վիրավոր զինվորների են հանդիպել, սկսել են նրանց օգնել: ԱԹՍ-ն նրանց ֆիքսել է: Այդ ժամանակ Վարուժանն ու Հակոբը ևս զոհվել են»:

Ապրելու ուժի մասին։ «Վարուժանիս չեմ տեսել, ոչ մի կերպ չեմ ուզում հավատալ այս իրականությանը։ Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել: Ապրելու ուժ, իհարկե, աղջիկս է տալիս: Քույրիկի հանդեպ շատ ուշադիր էր, մանկուց իրեն պաշտպանում էր: Նա էլ շատ ծանր տարավ այս ամենը, մինչև հիմա էլ չի հավատում, որ իր եղբայրը չկա»:

Հ. Գ. - Վարուժան Սարգսյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով, «Մանկավարժական համալսարան» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի տնտեսական շրջադարձը. թանկարժեք քարերից մինչև դիվերսիֆիկացումԵրևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել Վթարային ջրանջատումներ հունիսի 8-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ծնվել է քանդակագործ Արա Շիրազը. պատմության այս օրը (08 հունիս)Սննդի անվտանգության պատրանք. երբ ՍԱՏՄ-ն հիշեցնում է միայն մամուլովԼուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Հրդեհի ահազանգ՝ Երևանի Չեխովի փողոցում Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու
Ամենադիտված