Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց. 2018 թվականի «հեղափոխությունը» ֆարս անվանող մարդը կարող է Գյումրիի քաղաքապետ դառնալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոմունիստական խմբակցությունից Գյումրիի քաղաքապետ կարող է դառնալ Վարդան Ղուկասյանը: Eadaily.com–ի թղթակիցը զրուցել է տեղի ընդդիմադիր գործիչ Արթուր Համբարձումյանի հետ Գյումրի (նախկին Լենինական) քաղաքում վերջերս ավարտված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ մարտի 30-ի ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը ցույց տվեցին բարձր արդյունքներ և համախմբվեցին Հայաստանի այդ մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետի պաշտոնում միասնական թեկնածու առաջադրելու համար։ Թեկնածուն, ամենայն հավանականությամբ, կլինի Վարդան Ղուկասյանը, ով առաջադրվել է Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակներով և ստացել ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ ձայները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն հավաքել է ձայների 36,2 տոկոսը, ինչը բավարար չէ ավագանու մանդատների մեծամասնություն ստանալու համար։

-Արթուր Համլետովիչ, ասում են, որ Գյումրիի ընտրությունները պարտություն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության համար։ Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ։

-Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման ինստիտուտ գործնականում գոյություն չունի։ Այն գոյություն ունի միայն թղթի վրա: Օրինակ Գյումրի քաղաքի բյուջեն կազմում է 14 մլն դոլար, ինչը պակաս է անգամ Երևանի պետական համալսարանի և Երևանի բժշկական համալսարանի բյուջեներից։ Գյումրիի բյուջեն ավելի քիչ է, քան վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի տարեկան աշխատավարձը։ Այս իրավիճակը հատուկ ստեղծվել է կենտրոնական իշխանությունների կողմից երկրի քաղաքական համակարգի նկատմամբ առավելագույն վերահսկողություն ունենալու համար։

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, իհարկե համաձայն եմ ձեր գնահատականի հետ։ Ընտրություններից առաջ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ իրենք ձգտում են ավագանու մանդատների մեծամասնությանը, և չնայած գործադրած ահռելի վարչական ռեսուրսներին, չնայած Հանրային հեռուստաընկերության կողմից օրենքների կոպիտ խախտումներին, նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին։ Փաստեր կան, որ Ախալքալաքի (Վրաստանի Հայաստանին սահմանակից շրջան, հիմնականում հայերով բնակեցված) բնակիչներ են գրանցել Գյումրիի ընտրություններին մասնակցելու համար։ Արդեն կան գյումրեցիների ցուցմունքներ, ովքեր հայտնաբերել են, որ իրենց հասցեներում անծանոթների անուն-ազգանուններ են գրված։ Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն գաղտնալսվում էին ընդդիմադիր թեկնածուների խոսակցությունները, այնուհետև դրանք արտահոսում սոցիալական ցանցերում: Շիրակի մարզի գաղտնի ծառայության պետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի հորեղբոր որդին է՝ Կամո Ներսիսյանը։ Ահա այդպիսի կեղտոտ քարոզարշավ է իրականացվել։

Անձամբ ինձ համար ընտրությունների արդյունքները կարևոր են, քանի որ այն մարդը, ով հրապարակավ հայտարարեց, որ 2018 թվականի հեղափոխությունը ֆարս էր, որ դա նախկին իշխող ՀՀԿ-ի կողմից կազմակերպված կեղծիք էր, ամենայն հավանականությամբ կդառնա իմ հայրենի քաղաքի քաղաքապետը։

-Գյումրեցիներն ակտիվ քվեարկել են Հայաստանի կոմունիստական կուսակցությա՞ն օգտին, թե՞ Վարդան Ղուկասյանի բարձր արդյունքը պայմանավորված է անձնական գործոնով և հեղինակությամբ։

–Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը նաև մասնակցել էր 2021 թվականի Գյումրու ավագանու ընտրություններին, սակայն չէր կարողացել հաղթահարել նվազագույն չորս տոկոսի շեմը։ Հայաստանում, ցավոք, կուսակցական համակարգը չի աշխատում, և հատկապես ավագանու ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տալիս, թե որքան կարևոր են ցուցակների առաջին համարների անունները։

-Ինչպե՞ս կզարգանան Գյումրիի և Երևանի հարաբերություններն ընդդիմադիր քաղաքապետի օրոք։

-Նայեք, գործող իշխանությունները, սկսած 2018 թվականից, տանուլ են տվել կամ գոնե չեն կարողացել հաղթել ՏԻՄ և ավագանու տասնյակ ընտրություններում սկսած Սյունիքի քաղաքներից, և վերջացրած Ալավերդի քաղաքով։ Օրինակ, 2021 թվականի Գյումրու ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները ձերբակալեցին առաջին տեղը զբաղեցրած թիմի երկու ներկայացուցչի և այդ փաստի ճնշման տակ ստիպեցին նրանց ստորագրել քաղաքի համատեղ կառավարման մասին հուշագիր։ Գյումրու, այսպես կոչված, ընդդիմադիր քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սկսեց քաղաքի դարպասների մոտ վարդերի փնջով ողջունել վարչապետի կնոջը։

Ինչպես տեսնում եք, նրանք կորցնում են գրեթե ամենուր, բայց պահպանում են տեղական ինքնակառավարման վերահսկողությունը։ Այդ նպատակով նրանք օգտագործում են հանցավոր, գանգստերական մեթոդներ։ Հենց դրանից ելնելով եմ մարտի 30-ից առաջ կարծիք հայտնել, որ Գյումրիի ընտրություններում իշխանությունները պարտվելու են, բայց շարունակելու են կառավարել քաղաքը։ Այդ միտումը փոխելու համար Վարդան Ղուկասյանի թիմը և առաջին հերթին հենց ինքը պետք է հսկայական ջանքեր գործադրեն։ Քաղաքապետ դառնալը հեշտ է, բայց քաղաքապետ մնալը շատ դժվար:

-Կարո՞ղ է արդյոք տապալվել Վարդան Ղուկասյանի քաղաքապետի ընտրությունը։ Որո՞նք են այլընտրանքային սցենարները:

-Ես ոչինչ չեմ բացառում։ Իշխանությունների ձեռքի տակ կան գործիքների լայն շրջանակ՝ թեկնածուի ձերբակալությունից մինչև ավագանիներին կաշառելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված