Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը. պատմության այս օրը (13 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռոքեն-ռոլլի համաշխարհային օր, Թաիլանդ և Նեպալ՝ Սանգկրան (Նոր տարի), Չադ՝ Ազգային օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1286- Կոնստանդին Բ Կատուկեցին ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս։

1889 –վախճանվել է  պատմաբան և հրապարակախոս Գաբրիել Պատկանյանը։

1904–Գելիգուզանի մարտերի ժամանակ զոհվել է նշանավոր ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ, Հրայր Դժոխքը` Արմենակ Մամբրեի Ղազարյանը։ 

1909 – ծնվել է խաղողագործ-սելեկցիոներ Սուսաննա Խաչատրյանը։

1919 – ծնվել է կոմպոզիտոր Հրանտ Գրիգորյանը։

1920 –հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ղարաբաղ է ժամանել Դրոն գլխավորելու ղարաբաղյան ուժերը և հայտարարել է դիրեկտորիատ ստեղծելու մասին, որը գլխավորել է Խաչիկ Մելքումյանը։

1926-Երևանում ցուցադրվել է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը»:

–ծնվել է նկարիչ Գրիգոր Աղասյանը։

1928 –ծնվել է  հաղորդավար, ասմունքող Վերա Հակոբյանը։

1963-ծնվել է շախմատիստ, աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը:

1966-վախճանվել է բանաստեղծ, քաղաքական գործիչ Գուրգեն Հայկունին:

1991-Երևանի գլխավոր հրապարակից ապամոնտաժվել է Լենինի արձանը:

2001-ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հարավային հարևան Մերիլենդ նահանգի սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել: 

2004-գիշերը Հայաստանի իշխանությունները աննախադեպ դաժանությամբ ճնշել են ընդդիմության կողմնակիցների խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում: Իրավապահները գործածել են  ջրցան մեքենաներ և պայթուցիկներ: Բազմաթիվ ցուցարարներ ստացել են վնասվածքներ: 

2006-ըստ Բուդապեշտի քաղաքային դատարանի դատավոր Անդրաշ Վաշկուտիի դատավճիռի  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվել է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության 30 տարով՝ առանց ներման իրավունքի

2007 -«Իմպիչմենտ» դաշինքի նախընտրական քարոզարշավը սկսվել է  Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքով, և ավարտվել  Բաղրամյան պողոտայում: 

2017-Հայաշատ Լոս Անջելեսում առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր:

2018- Փաշինյանի ղեկավարած քայլերթի մասնակիցները հասել են Երևան:

«Կլինենք 5 հոգով, կանենք այնպիսի գործողություն, որն ի վիճակի է անել 5 հոգին: Կլինենք 100 հոգով, կանենք գործողություն, որը կարող են անել 100 հոգին, 100 հազար կլինենք, կանենք իշխանափոխություն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

2021- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ֆոտոսեսիա է արել Բաքվում բացված ցուցահանդես–պուրակում, որտեղ ցուցադրված են Արցախի դեմ վերջին պատերազմում զոհված հայ զինվորների սաղավարտները, հայկական զրահատեխնիկան և ռազմավարի ավարի այլ նմուշներ, սպանված ու գերևարված հայ զինվորների տեսքով մանեկեններ։

2022- խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Միջազգային հանրությունն առաջարկում է «մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»:

2023-կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Գևորգի Դևրիկյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1111-Հենրիխ 5-րդը թագադրվել է Սրբազան հռոմեական կայսրության թագավոր:

1204-Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները գրավել և թալանել են Կոնստանտինապոլիսը:

1519-ծնվել է ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչին:

1605-վախճանվել է Համայն Ռուսիո ցար Բորիս Գոդունովը:

1743-ծնվել է ԱՄՆ-ի երրորդ նախագահ և  ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկը հանդիսացող Թոմաս Ջեֆֆերսոնը:

1759-Ֆրանսիացիները հաղթել են Բերգենի ճակատամարտում:

1808-ծնվել է իտալացի գյուտարար, հեռախոսի ստեղծող Անտոնիո Մեուչչին:

1918-Եկատերինգրադի գրոհի ժամանակ սպանվել է Սպիտակների շարժման առաջնորդներից մեկը հանդիսացող գեներալ Լավր Կոռնիլովը:

1919-ճնշվել է հակահեղափոխական բունտը Մյունխենում և ստեղծվել է Բավարիայի խորհրդային հանրապետությունը կոմունիստների գլխավորությամբ:

1934-ավարտվել է «Չելյուսկին» նավի անձնակազմին փրկելու օպերացիան: 

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 2-րդ և 3-րդ ուկրաինական ճակատի զորքերի կողմից գրավվել է Վիեննան:

1948-ծնվել է շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին:

1955-ծնվել է ռուս քաղաքական գործիչ Իրինա Խակամադան:

1970- Ապպոլոն-13 տիեզերակայանում վթար է տեղի ունեցել՝ պայթել է թթվածնի տարողությունը:

1975-տեղի է ունեցել իշխանափոխություն Չադում:

Կ.Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված