Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … բուլղարական գինի

ՖՈՏՈ

Ներկայումս Բուլղարիայում խաղողի այգիները զբաղեցնում են մոտ 100 000 հեկտար, և թեև թանկարժեք գինիների գիտակներն ինչքան էլ փորձեն, բայց չեն կարող հիշել այդ տարածաշրջանի գինու ոչ մի անուն, տեղական խմիչքները վստահորեն պահպանում են իրենց դիրքերն էժան գինիների շարքում և չեն պատրաստվում զիջել դիրքերը:

Բուլղարական գինիների պատմությունն աշխարհում ամենահներից մեկն է, քանի որ խաղողն այնտեղ աճել է դեռ քարե դարում, և հաստատապես նաև հայտնի է, որ այնտեղ գինեգործությունը սկսել են թրակացիները, ապա շարունակել հույները, իսկ ավելի ուշ հռոմեացիները: Այդ մասին են վկայում բազմաթիվ ամֆորաները, գինեգործական գործարանների մնացորդները և այլ հնագիտական ​​գտածոները: Երբ սլավոններն ու նախաբուլղարացիները սկսեցին բնակություն հաստատել Բալկանյան թերակղզում, այնտեղ ամենուր արդեն խաղողի այգիներն էին, և կային նաև գինեգործներ։ Նրանք արագ որդեգրեցին գինու արհեստի գաղտնիքները, և գինեգործությունը դարձավ նրանց առօրյայի կարևոր բաղադրիչներից մեկը:

Երբ այդ հողերը պատկանում էին Բյուզանդական կայսրությանը, գինին, իր որակը բարելավելու նպատակով, սկսեց պահեստավորվել և շշալցվել ընդարձակ նկուղներում, որպեսզի լինի խմորման ավելի ցածր և կայուն ջերմաստիճան։ Այդ ժամանակներից ի վեր ստեղծվել են ամֆորաները՝ արտադրողների «ապրանքանիշերով», արտադրության վայրով և բերքահավաքի տարով։

Հետաքրքիր է այն, որ բուլղարական գինեգործությունը ստիպված է եղել երկու լուրջ այնպիսի ժամանակաշրջաններում գոյատևել, երբ այն արգելվել է և համարյա արմատախիլ արվել: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 9-րդ դարում խան Կրումի օրոք: Նա ծայրահեղ բացասական վերաբերմունք ուներ ոգելից խմիչքների օգտագործման նկատմամբ, վստահ էր, որ բնակչության հարբեցողությունը կհանգեցնի պետության կործանմանը, ուստի պատժում էր ոգելից խմիչքներ խմելու համար և նաև հրամայել էր հատել խաղողի այգիների մեծ մասը։ Ճիշտ է, նրա մահից հետո ամեն ինչ վերադարձավ իր բնականոն հուն։

Բուլղարիայի գինեգործության համար երկրորդ տխուր շրջանն այն ժամանակն էր, երբ երկիրը գտնվում էր Օսմանյան կայսրության կրնկի տակ: Ինչպես հայտնի է, իսլամն արգելում է ալկոհոլը, իսկ խաղողը սննդի համար օգտագործվում է միայն թարմ կամ չորացրած վիճակում։ Ուստի երկար տարիներ բուլղար գյուղացիները գինի էին պատրաստում միայն իրենց համար և քիչ քանակությամբ։ Անկախություն ձեռք բերելով երկիրը սկսեց զարգացնել արդյունաբերության լայն տեսականի, նաև գինեգործությունը զարգանալու նոր հնարավորություններ ստացավ։ Բիզնեսը վեր ու վար էր անում, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բուլղարիան սկսեց ամբողջ Եվրոպային մատակարարել լավ ու էժան գինիներով: Երբ 1990-ականներին Բուլղարիան բռնեց զարգացման կապիտալիստական ​​ուղին, գինեգործական գործարանները դարձան մասնավոր և զգալիորեն արդիականացվեցին: Այժմ բուլղարական գինիները կարելի է գտնել աշխարհի ցանկացած խանութում, իսկ դրանցից մի քանիսը շատ տարածված են, օրինակ Debut Fume-ը և Magorud-ը:

Կ. Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված