Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել․ պատմության այս օրը (17 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ Հեմոֆիլիայի  համաշխարհային օր, Ամերիկյան Սամոա՝ Դրոշի օր, Գաբոն՝ Կանանց օր, Ճապոնիա՝ Երեխաների պաշտպանության օր, Սիրիա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերն առանց կռվի գրավել են Բայազետը:

1915-ծնվել է հայ նկարչուհի Ռեգինա Ղազարյանը։

1922 – Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են Տրապիզոնի նահանգի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (ով հրամայել էր Տրապիզոնում 15000 հայ երեխաների ծովում խեղդել) և «Թեշքիլաթն մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին:

1932-ծնվել է հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը։

1968-ԽՍՀՄ-ում առաջին անգամ եթեր է հեռարձակվել «Կենդանիների աշխարհում»  հաղորդումը , որի առաջին վարողը եղել է Ալեքսանդր Զգուրիդին։

1975-վախճանվել է արձակագիր Վիգեն Խեչումյանը։

2006-Իրաքում գրոհայինների կողմից շուրջ 130 օր պատանդ պահված կիպրոսահայ Կարապետ Ջեքերջյանը վերադարձել է Նիկոսիա:

2008-Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» միջազգային չորրորդ փառատոնը։

2009-Բագրատաշենի շուկայի փակումից երկու տարի հետո կրկին փորձ է արվել հայ-վրացական սահմանում վերականգնել առևտուրը և նման տիպի  շուկա է բացվել: 

2014-պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթների առողջապահության մասն ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

2015-«Նաիրիտ» գործարանի աշխատողների խումբը հանդիպել է վարչապետի հետ: Հանդիպումից հետո նրանք լրագրողներին փոխանցել են, որ քննարկվել են և՛ աշխատավարձերի, և՛ գործարանի վերագործարկման հարցերը, սակայն հանդիպման արդյունքից դժգոհել են նշելով, որ ակնկալում էին ոչ թե մեկ այլ մի քանի ամիսների վարձատրություն։

2017-Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել, որոնք անց են կացվել  բարդ ռելիեֆային պայմաններում մարտ մղելու սցենարով:

2018-Ոստիկանական ուժերի լրակատար շրջափակման պայմաններում Ազգային ժողովը վարչապետ է ընտրել Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  հայտարարել է, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխությունը:

2019-«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դա պատիվ չի բերում,- նման խոսքերով  Մարուքյանն Ազգային ժողովի ամբիոնից դիմել է  կառավարությանը,– դա Սերժ Սարգսյանի կոստյումն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք թե բան եք փոխել»։

2022-ընդդիմադիր խորհրդարանական դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը հանուն Արցախի բողոքի ակցիա է սկսել Ազատության հրապարակում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1492- Քրիստոֆոր Կոլոմբոսը պայմանագիր է կնքել Իսպանիայի հետ առ այն, որ պարտավորվում է հայտնագործել նոր ուղի դեպի Հնդկաստան։

1607-21-ամյա Արման Ժան Դյու Պլեսսի Դե Ռիշելյեն՝ Ֆրանսիայի ապագա հզոր կարդինալը,  ձեռնադրվել է եպիսկոպոս։

1722- Ռուսաստանում Պետրոս 1-ինը 50 ռուբլու չափով հարկ է դրել մորուք պահելու համար։

1745-ծնվել է ռուս պեյզաժիստ-բնանկարիչ Սեմյոն Շեդրինը։

1790-վախճանվել է ամերիկացի լուսավորող, գիտնական և քաղաքական գործիչ Բենջամին Ֆրանկլինը։

1837-վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկս» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։

1839- Կենտրոնական Ամերիկայի հանրապետությունների ֆեդերացիայի փլուզումից հետո առաջացել է Գվատեմալա պետությունը։

1856-Կանադայի մայրաքաղաք է դարձել Քվեբեկ քաղաքը։

1875-Հնդկաստանում բրիտանական զորքերի գնդապետ Նեվիլլ Չեմբերլենը մտածել և ստեղծել է «Սնուկեր» բիլիարդային խաղը։

1891-ռուսական ցար Ալեքսանդր Երրորդը հրապարակել է հրաման Տարնսսիբի՝ Մեծ սիբիրյան ճանապարհի,  կառուցման մասին։

1919-Ֆրանսիայում սահմանվել է 8 ժամյա աշխատանքային օր։

1946-ֆրանսիան ճանաչել է Սիրիայի անկախությունը։

1968-ծնվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, էստրադային երգչուհի Վալերիան։

1975-Կամբոջայում ընթացող քաղաքացիական պատերազմում Կարմիր կխմերներին հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Պնոմպենը։

1980-Հարավային Ռոդեզիան վերանվանվել է Մոզամբիկ։

1982-Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը Կանադան հայտարարել է լրիվ  անկախ երկիր և ճանաչել է Կանադայի նոր սահմանադրությունը։

2011-«NVO» հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին սերիան։

2014-վախճանվել է կոլումբիացի գրող, նոբելյան մրցանակակիր  Գաբրիել Գարսիա Մարկեսը։

2022 —Հարավային Աֆրիկայում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, զոհվել է մոտ 400 մարդ:

Կ․ Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված