Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին շատ աշխույժ էր, հետաքրքրասեր: Սկեսրայրս՝ Լևոն Մելքոնյանը, քանդակագործ էր, նրա ջիղը փոխանցվել էր Արսենին: Նա միշտ ասում էր, որ Արսենը կդառնա քանդակագործ: Երկու տարեկան էր, մուրճը ձեռքում պահել չէր կարողանում, անունն էլ «չըխկ» էր դրել, խնդրում էր իր համար փայտից մուրճ պատրաստել: Արսենս Գողթում է ծնվել, շատ կապված էր բնությանը: Ամբողջ օրը սարերում էր, բնության մեջ: Թռչուններ, ձկներ էր բերում, պահում: Լավատես էր, կենսուրախ, աշխատասեր, նպատակասլաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սեդան՝ Արսենի մայրիկը: Նշում է՝ որդին դպրոցում շատ լավ է սովորել, խելացի էր: «Երկրաչափություն առարկան էր շատ սիրում:

Դպրոցին զուգահեռ նաև ըմբշամարտի էր հաճախում Գառնիում: Մեդալներ ունի: Պարապմունքներն ուշ ժամի էին վերջանում, սեփական մեքենա չունեինք, տրանսպորտ չկար, երբեմն ոտքով էր տուն վերադառնում, ինչը վտանգավոր էր, այդ պատճառով սպորտը թողեց: Բայց կարծում եմ՝ եթե շարունակեր պարապել, մեծ հաջողությունների կհասներ»: Մինչ բանակ գնալը Արսենը կահույքագործության գաղտնիքներն է սովորում: «Կահույք է պատրաստել մի քանի տան համար: Բանակից վերադառնալուց հետո կահույքագործությունը թողեց: Սկսեց շինարարությամբ զբաղվել»: Դպրոցն ավարտելուց հետո 2004 թվականին Արսենը զորակոչվում է պարտադիր ժամկետային զինծառայության Արցախ: Ծառայել է Ստեփանակերտում՝ Հայկազով զորամասում, Դ 20 դիվիզիոնում, եղել է հրանոթի հրամանատար: Մայրիկը պատմում է՝ համաբանակային զորավարժությունների ժամանակ որդին ճանաչվել է հրանոթի լավագույն հրամանատար և պարգևատրվել ՊՆ հրամանատարի կողմից: Ունի նաև շատ շնորհակալագրեր և պատվոգրեր:

Քանդակագործությունն Արսենի արյան մեջ էր: Տիկին Սեդան լավ է հիշում այն օրը, երբ որդին մի հսկա քար բերեց տուն: «Այդ քարի չափերը չեմ կարող նկարագրել: Երբ հարցրեցի, թե ինչու է այն բերել տուն, ասաց՝ խաչքար եմ քանդակելու: Իր խոսքի տերը եղավ: Արդյունքը մի քանի խաչքարերն են, որոնցից մեկն, օրինակ՝ հիմա մեր տան բակում է: Մեկը նվիրեց իր վարպետին, որի մոտ կահույքագործություն էր սովորել: Իր ըմբշամարտի մարզչի տղան հանկարծամահ էր եղել, իմացել էր, որ տղայի համար ուզում են հուշաղբյուր կառուցել: Իր քանդակած խաչքարերից մեկն էլ նվիրեց իր մարզչի ընտանիքին: Խաչքարերից մեկն իր չափերով բավականին մեծ էր ստացվել: Մեր գյուղապետարանից եկան, իրեն ասացին, որ գյուղում ուզում են խաչքար տեղադրել Եղեռնի տարելիցին: Արսենը չմերժեց, հետո այնպես ստացվեց, որ չեկան այդ խաչքարը տանելու: Արսենն ասաց՝ իմ ուժերով այդ խաչքարը կտեղադրեմ, բայց սկսվեց պատերազմը»: Մայրիկն ասում է՝ որդին երբեք չի համաձայնել խաչքարը վաճառելու առաջարկությունների հետ, մշտապես հակադարձել է՝ խաչքարը չեն վաճառում: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը: Արսենը կամավորագրվեց և հաջորդ օրը մեկնեց մարտադաշտ: «Գյուղից մի քանի հոգով գնացին: Արսենս ու ընկերը՝ Դավիթը, չվերադարձան: Երկուսն էլ հրետանավոր էին: Իրենք եղել են Մարտակերտ-Մատաղիս հատվածում»:

Պատերազմի ծանր օրերին, երբ քիչ թե շատ հանդարտ պահեր են եղել, Արսենը տուն է զանգահարել, զրուցել ընտանիքի անդամների հետ: «Զրույցների ժամանակ իրեն ասում էի՝ Արսե՛ն ջան, հետ արի, թող գոնե հերթափոխ լինի: Արսենն ինձ մշտապես ասել է, թե երրորդ գծում է, և ես հավատում էի իրեն: Ավելին, ես չէի պատկերացնում, թե ինչ ասել է պատերազմ: Արսենն ինձ միշտ ասում էր՝ այստեղ շատ հանգիստ է: Երբ հարցնում էի, թե այդ ինչ ձայներ են լսվում, ընդամենն արձագանքում էր՝ խզարում ենք»: Արսենն այդպես էլ մայրիկին չի պատմել, որ պատերազմի ընթացքում վիրավորվել է ոտքի շրջանում. «Ընկերը՝ Դավիթն իրեն ասել է՝ գնա, վիրավոր ես, բայց Արսենն արձագանքել է՝ քեզ մենակ չեմ թողնի»: Արսենն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում: «Ասել էր, որ իրենց մոտ մի քիչ ավելի հանգիստ է, իրենց ուզում են տեղափոխել ավելի թեժ կետ: Առավոտ շուտ մեքենա է եկել, որ նաև հրետանին տեղափոխեն: Վեց հոգով են եղել, իրար կողքի են հավաքվել, որ հրետանին տեղավորեն, անօդաչուն ֆիքսել է ու հարվածել:

Այդ օրն աշխատավայրում ինձ վատ զգացի, կարծես ոտքերս թուլացան, տուն եկա: Տանն արդեն լսեցի բոթը, բայց մինչև իրեն տուն բերելը չեմ հավատացել: Երազ էի տեսել, այդ երազով էի ապրում, հավատում էի այն մտքին, որ նա հրետանավոր է ու երրորդ գծում է: Մեկ ուրիշն էլ ասում էր՝ տղաներն անտառներում են: Վստահ էի, որ չի փախչի, չի թաքնվի: Բայց ամեն հավաստիացում, որ նա կարող է ողջ լիներ, ինձ ապրեցնում էր: Հույսով եմ ապրել: Բակում ծառեր ու ծաղիկներ էր սիրում տնկել, խնամել: Այդ վատ հոգեվիճակում շարունակում էի հոգ տանել դրանց մասին, որ հանկարծ չգա տուն և տեսնի, որ չեմ խնամել դրանք: Երբ հիմա էլ ինչ-որ նոր լուսանկար եմ գտնում, կարծես ինձ թվա, որ Արսենս գալու է»:

Դեկտեմբերի 4-ին է եղել Արսենի «վերադարձը» տուն: «Ես արդեն արյուն էի հանձնել: Այդ ընթացքում ամուսնուս առողջական վիճակը վատթարացավ: Մինչև նոյեմբերի 9-ը հույսներս չէինք կտրում, կարծում էինք, որ կզանգի, երևի կապ չկա, հնարավորություն չկա զանգահարելու: Բայց, ավաղ…»: Հիմա գյուղում՝ Արսենի նախանշած վայրում տեղադրվել է Արսենի քանդակած խաչքարը՝ այն մեկը, որ նա սեփական ուժերով պետք է տեղադրեր՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի: Հիմա այդ խաչքարը հավերժացնում է պատերազմում անմահացած տղաների հիշատակը: «Չցանկացա, որ մեր զոհված տղաներն առանձնանան: Խաչքարի մոտ կառուցված պատին Արսենի և գյուղի անմահացած հինգ տղաների նկարներն են: Բոլորը նույն գաղափարի համար են պայքարել ու անմահացել: Արսենի նկարի ներքևի հատվածում գրել ենք. «Իմ իսկ ձեռքով կերտած խաչքարը դարձավ ինձ հուշաքար»»:

Ապրելու ուժի մասին: «Տղաս ու աղջիկս են ուժ տալիս, հինգ թոռնիկ ունեմ, նրանք են ապրեցնում: Իր համար անընդհատ թարմ ծաղիկներ եմ տանում: Գնում եմ իր մոտ, տնկածս ծաղիկները խնամում, դրանք սկսում են ծաղկել, զգացողություն եմ ունենում կարծես իր համար ինչ-որ բան արեցի: Ասում են՝ մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են: Ես հավատում եմ, որ Արսենն էլ, մեր մյուս տղաներն էլ անմահ են: Եվ ամենակարևորը՝ իր քանդակած խաչքարերն են հիշեցնում բոլորին Արսենի մասին»:

Հ. Գ. - Հրետանավոր Արսեն Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է հայրենի Գողթի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված