Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար․ պատմության այս օրը (02 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թյուննոսի համաշխարհային օր, Իրան՝ Ուսուցչի օր, Լեհաստան՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1219 –վախճանվել է  Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն Բ-ն:

1900 —Վախճանվել է հայազգի ռուս նկարիչ Իվան Այվազովսկին (Հովհաննես Այվազյան):

1905 –ծնվել է  աշխարհագրագետ և մանկավարժ Կամսար Ավետիսյանը:

1916 –ծնվել է խորհրդահայ կինոռեժիսոր և օպերատոր Գավրիիլ Եգիազարովը (Եղիազարյան):

1949 –ծնվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը:

1965 – վախճանվել է գրող Հրաչյա Քոչարը:

2003-կառավարության որոշմամբ 5 միլիարդ դրամ է հատկացվել նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի պարտքերը մարելու նպատակով:

2005- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը  դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով Հայաստանում ամերիկյան դոլարի արժեզրկումը:

2007- մի քանի հազար մարդ մասնակցել է ընդդիմադիր երեք ուժերի` «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունների հանրահավաքին, որի բանախոսները պնդել են, որ «2003-ը չի կրկնվելու»:

2008- վերաբացվել է վերանորոգված հանրապետության հրապարակի Յոթնաղբյուր ցայտաղբյուրը: Ցայտաղբյուրի կենտրոնական մասում տեղադրվել է կողմնացույց և արևի ժամացույց:

2013- Ազատություն հրապարակում «Բարգավաճ Հայաստան»-ը անց է կացրել բազմամարդ հանրահավաք:

2016- պատգամավոր  Տիգրան Ուրիխանյանից գումար շորթելու կասկածանքով ձերբակալվել են «Անալիտիկ» լրատվական կայքի և լրատվական ակումբի տնօրենն ու նրա օգնականը։

2017- Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:

2018-«թավշյա հեղափոխության» ժամանակ վաղ առավոտից փակվել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները:

2022-Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ, բերման և ծեծի են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը Տամպելիերների օրդենի ունեցվածքը փոխանցել է Գոսպիտալիերների օրդենին:

1509 —իսպանացիները հիմնադրել են Սան-Խուան քաղաքը, որը ներկայումս Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքն է:

1668 —Ֆրանսիայի և Իսպանիայի միջև կնքվել է առաջին Աախենյան հաշտության պայմանագիրը:

1703 —Մոսկվայում լյութերանցի պաստոր Էրիստ Գլյուկը հիմնադրել է Ռուսաստանում առաջին գիմնազիան:

1729 —ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը:

1808 —Պիրինեյան թերակղզու պատերազմի ժամանակ Մադրիդի բնակիչներն ապստամբություն են բարձրացրել ֆրանսիական օկուպացիայի դեմ:

1834 —ծնվել է գերմանացի կոնստրուկտոր և հրաձգային զենքի ստեղծող Վիլհելմ Մաուզերը:

1857 —Ֆելիքս դյու Տամպլն արտոնագիր է ստացել շասսի, պտուտակ և շոգեշարժիչ ունեցող իր ստեղծած ինքնաթիռի համար:

1919 —ԱՄՆ-ում բացվել է առաջին ուղևորատար ավիագիծը:  «Mercury Air Service» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս-Անջելոսից Սանտա-Կալինա կղզու Սան-Դիեգո քաղաք Junkers-Larsen JL-6 ինքնաթիռով:

1922 —ռուս բանաստեղծ Սերգեյ Եսենինն ամուսնացել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանի հետ:

1930 —դրվել է Գորկու ավտոմոբիլային գործարանի հիմնաքարը, որը հետագայում շահագործման է հանձնվել 1932 թվականի առաջին օրը:

1933 —Գերմանիայում արգելվել են բոլոր տեսակի արհմիությունները, ձերբակալվել են դրանց ղեկավարները, ստեղծվել է Գերմանիայի աշխատանքային ճակատ կազմակերպությունը:

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Բրիտանական զինված ուժերի ստրատեգիական օպերացիան Իրաքի բանակի նկատմամբ:

1955 —Հնդկաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, ըստ որի արգելվել է դիսկրիմինացին ըստ կաստային պատկանելիության:

1984 —այն բանից հետո երբ խորհրդային իշխանությունն արգելել է Անդրեյ Սախարվի կնոջը՝ Ելենա Բոներին բուժման նպատակով մեկնել արտասահման՝ Սախարովը հացադուլ է սկսել, որը շարունակել է մինչև օգոստոսի 6-ը:

1989 —հունգարացի զինվորականները սկսել են ապամոնտաժել Ավստրիայի հետ սահմանին ստեղծված փշալարե պատնեշը:

1995 —բոսնիացի սերբերը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի վրա:

2011 —ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչնչացրել են թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենին:

2015 —վախճանվել է խորհրդային և ռուսական բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան:

2020- Վենեսուելական մի գաղութում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 40 բանտարկյալ է գնդակահարվել:

2023– վախճանվել է խորհրդային և ռուս մոդելյեր, ժողովրդական նկարիչ Վալենտին Յուդաշկինը:

Կ. Խաչիկյան

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված