Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն ինչի դեմ պայքարեցինք, ամեն ինչին հաղթեցինք, բայց պատերազմի դեմ անզոր եղանք». սերժանտ Հայկ Մուրադյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքերում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դպրոցում էի սովորում, ծանոթացանք մեր ընկերների միջոցով: Իմ նկարն ուղարկել էին իրեն, տեսել էր, եկել դպրոց: Սկսեցինք բոլորից գաղտնի շփվել, մեր շփումը տևեց մեկ տարի մեկ ամիս: Այդ ընթացքում ընդունվեցի Մանկավարժական համալսարան: Նա այդքան էլ համաձայն չէր դրան»,-«Փաստի» հետ զրույցում իր ու Հայկի սիրո պատմությունն է վերհիշում Արմինեն: Պատմում է՝ երբ Հայկն ընտանիքի հետ եկել է իրենց տուն՝ իր ձեռքը խնդրելու, հայրիկը կտրականապես դեմ է եղել: «Բայց խնդիրը ոչ թե Հայկն էր, այլ հայրիկս չէր կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ իր աղջիկները պետք է ամուսնանան»: Հայկն էլ որոշում է փախցնել Արմինեին: Ֆիլմի կադրի պես աչքիս առաջ է հայտնվում Հայկի ու Արմինեի փախուստը: 2021 թ. փետրվարի 6-ին նրանք ընտանիք են կազմում: «Ամուսին, հայր, ընկեր, եղբայր, ամեն ինչ էր ինձ համար:

Հայկը յուրահատուկ, այնքան լավ հատկանիշներով օժտված մարդ էր, բարի էր, լավ ամուսին, լավ զավակ իր ծնողների համար: Ես իր հետ ապրել եմ մեկ տարի և ութ ամիս: Երբևէ ինձ չի նեղացրել: Եթե նեղանայինք էլ իրարից, ապա դա հինգ րոպե էր տևում: Երբ դիրքեր էր բարձրանում, անընդհատ զանգում էր, գրում: Տուն մտնելիս, երբ աչքին չէի երևում, անմիջապես ասում էր՝ ո՞ւր է Արմինեն: Սիրով ամուսիններ ենք եղել: Իր սերն անկեղծ էր: Միշտ ասում էր՝ ես քեզ իմ կյանքից շատ եմ սիրում»: Հայկը ծառայել է Հայկական բանակում, մասնավորապես՝ Արարատում՝ Զոդում: Մասնակցել է նաև Քառօրյա պատերազմին: Արմինեն նշում է՝ ժամկետային զինծառայությունից վերադառնալուց հետո ամեն տարի մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն: «2021 թվականին էլ պետք է գնար, բայց մեր ամուսնությունից հետո որոշեց էլ չմեկնել:

Հայկի եղբայրը պայմանագրային զինծառայող էր, 44-օրյա պատերազմի մասնակից: Նա, կարծես, դուրս եկավ ծառայությունից, իր փոխարեն Հայկը գնաց»: 2021 թ. մարտի 25-ից Հայկն անցնում է պայմանագրային զինծառայության: Ծառայում էր Կուտականի դիրքերում: «Հաճախ էի ասում, որ անհանգստանում եմ իր համար, վախենում, խնդրում էի, որ դուրս գա ծառայությունից: Բայց Հայկը բացասական պատասխան էր տալիս՝ որ ես դուրս գամ, մյուսը դուրս գա, ո՞վ պաշտպանի մեր հայրենիքը: Երբ հետո արդեն մեր տղան էր ծնվել, ասաց՝ ես որ չգնամ, իմ ճուտիկին ու կյանքին ո՞վ պետք է պաշտպանի»:

Հիմա Արմինեն հաճախ է հիշում իրենց համատեղ կյանքի վերջին ամիսը: «Վերջին մեկ ամսում բավականին փոխվել էր, գուցե դա կոպտություն անվանեմ, բայց իրեն բացարձակ բնորոշ բան չէր: Օգոստոսի 31-ի գիշերը՝ դիրքեր բարձրանալու նախորդ օրը, հարցրեցի իրեն՝ Հա՛յկ, փոխվել ես, էլ ինձ չե՞ս սիրում: Պատասխանեց. «Ինչո՞ւ ես նման հարցեր տալիս, դու այդ հարցի պատասխանը գիտես: Ա՛մ, կգա ժամանակ, կասես՝ երանի ամեն օր այսպես լիներ»: Հարցրեցի իրեն՝ ե՞րբ է գալու այդ ժամանակը: «Երբ եկավ, դու կիմանաս»: Հետո արդեն հասկացա իր խոսքերը: Երբեմն մտածում եմ, որ իր այդ կոպտությամբ ուզում էր ինձ իրենից հեռացնել, որ հետո ինձ համար դժվար չլինի, բայց նման բան չէր կարող ու չի կարող լինել»:

2022 թ. սեպտեմբերի 1-ին Հայկը բարձրանում է դիրքեր՝ 15 օր անց տուն վերադառնալու ակնկալիքով: «Այդ օրերին հայրիկս, որ նույնպես զինվորական է, շարային մասի պետ, Հայկին ասել էր՝ քեզ ուղարկեմ դասերի: Բայց Հայկը հրաժարվել էր, ես էլ իրեն հարցրեցի՝ ինչո՞ւ չես գալիս, քեզ կարոտել ենք, դու մեզ չե՞ս կարոտել: Արձագանքեց. «Երկու օր է մնացել դիրքերից իջնելուն, կգամ, կարոտս կառնեմ»: Սեպտեմբերի 12-ին անընդհատ զանգում էր, երկար զրուցում էինք: Հենց այդ գիշեր էլ պատերազմը սկսվեց: Պատերազմը գիշերը տասներկուսն անց հինգ րոպե է սկսվել: Հայկն ինձ զանգահարել էր, տղաս փոքր էր, ես էլ այդ ժամանակ քնով էի անցել: Արթնացա ժամը մեկին: Հայկից և մեր հարևանից՝ Անուշիկից, որի ամուսինը ևս զինվորական էր, բաց թողնված զանգեր ունեի: Անուշիկին զանգեցի և իրենից իմացա պատերազմի լուրը: Զանգն անջատեցի և զանգեցի Հայկին: Նա պատասխանեց՝ հանգստացի, արևս, ամեն ինչ լավ է»:

Պատերազմի լուրից ընտանիքում բոլորն իրար են անցնում: «Նորից Հայկի հետ խոսեցի՝ դու խոստացել էիր, որ կգաս: «Ա՛մ, սենց ստացվեց, ես էլ չէի ուզի»: Գիշերը ժամը երեքից հետո իր հետ այլևս կապ չենք ունեցել»: Այդ ընթացքում Հայկը հասցնում է Ախպրաձորում բնակվող քրոջը զանգահարել, հորդորել, որ երեխաներին վերցնի և դուրս գա գյուղից, քանի որ առաջին հարվածները այդտեղի դիրքերի ուղղությամբ էին»:

Սկսվում է մղձավանջը նաև այն պատճառով, որ այն ընթացքում, երբ Հայկից ընտանիքը լուր չի ունենում, նրա հեռախոսը հասանելի է լինում: «Դեպքից երևի թե երկու օր հետո մեր հարևանը զանգահարեց, թե հավելվածներից մեկով նկատելի է, որ Հայկն օնլայն է: Իրեն ուղարկված իմ բոլոր հաղորդագրությունները տեղ էին հասել: Հետո զանգեց ինձ, բայց զանգն անմիջապես անջատվեց: Սկեսուրիս քույրն էլ ասաց՝ դա նշան է, որ Հայկն ինչ-որ տեղ պատսպարվել է: Հաջորդ առավոտյան իր համարից ինձ թուրքերենով նամակներ էին գրում, հետո նկար ուղարկեցին: Հայկի նկարն էր: Սեպտեմբերի 21-ին է իմ ծննդյան օրը: Այդ օրն արգելել էի որևէ մեկին ինձ շնորհավորել, ասում էի՝ եթե Հայկն ինձ չի շնորհավորում, ինձ ոչինչ հետաքրքիր չէ: Երկու օր անց Հայկին գտանք: Ծնողները գնացին արյուն հանձնելու, բայց հայրիկս արդեն գիտեր, որ իրեն Մարտունի են բերել»:

Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Կուտականի դիրքում: Շատ մեծ դժվարությամբ են հարազատները Արմինեին հայտնել նրա զոհվելու լուրը: «Տղաս այդ ժամանակ ընդամենը երկու ամսական էր: Հայկն այնքան շատ էր երազում «պապա» բառը լսելու մասին: Ասում էր՝ բա որ գնամ դիրքեր, ու իմ տղեն «պապա» ասի, ես ի՞նչ եմ անելու: Հիմա ես եմ իրեն այդ հարցը տալիս՝ հիմա նայում ես մեր տղային, ի՞նչ ես անում: Երբ ծաղիկներ ենք գնում, տղաս հարցում է՝ մա՛մ, պապայի համա՞ր է: Երբ գնում ենք Հայկի մոտ, վազում և փաթաթվում է քարին»:

Ապրելու ուժի մասին: «Միշտ ասում եմ՝ ամեն ինչի դեմ պայքարեցինք, ամեն ինչին հաղթեցինք, բայց պատերազմի դեմ անզոր եղանք: Մտածում եմ՝ երանի իր փոխարեն ես լինեի, Հայկն ինձ կորցներ, բայց ես իրեն չկորցնեի: Իր սերն ու ջերմությունն ինձ համար անփոխարինելի են: Ինձ հիմա միայն մեր տղան է ուժ տալիս, ուրիշ ոչ մի բան»:

Արմինեն սկեսրոջ խորհրդով շարունակում է ուսումը Վարդենիսի Վ. Համբարձումյանի անվան ինստիտուտում: «Իմ Հայկի ծնողները ընտանիքը սիրող, կարեկցող ու հոգատար մարդիկ են, միշտ ինձ ասում են՝ դու մեր Հայկն ես, դու մեր Հայկի փոխարեն ես»:

Հ. Գ. -Սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Մուրադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզի հայրենի Ծովակ գյուղի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված