Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Բերդավանում․ ինչ է հայտնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բերդավան գյուղում բոլոր փողոցները ոստիկանությունը տրանսպորտային միջոցների համար փակել է, իսկ հետիոտների համար միայն կենտրոնական փողոցները։
Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից գյուղացիները զարմացած են ոստիկանների մեծ թվից։ Բերդավանցիներից շատերը զարմացած իրար հարցնում են՝ գյուղում ի՞նչ դեպք է եղել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այսօր, ժամը 13:00-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Բերդավանի մշակույթի կենտրոնում դասախոսելու են։