Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2017թ. զոհվել է 26 զինծառայող. նրանց կեսից ավելին՝ ոչ հակառակորդի կրակոցից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tert.am-ը գրում է.

2017 թվականի ընթացքում (հունվարի 1-ից մինչև մայիսի 28-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ 

Նշված ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ զինված ուժերում եղել է 26 զոհ։ Հակառակորդի կրակոցից զոհվել է 12 զինծառայող կամ ընդհանուր զոհերի 46%-ը։

Մյուս 14 զինծառայողները (ընդհանուր զոհերի 54%-ը) մահացել են տարբեր պատճառներով։ Ըստ հարուցված քրեական գործերի՝ 4 զինծառայողի հասցրել են ինքնասպանության, 4 զինծառայող մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, 3 զինծառայող մահացել է մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու հետևանքով, 2 զինծառայող մահացել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով, մեկ զինծառայող մահացել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով:

2017թ. ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի թիվը



Արցախի և ՀՀ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, 2017 թվականին մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Արցախի Հանրապետությունում՝ 19 զոհ, ՀՀ զինված ուժերում գրանցվել է 7 զոհ։



Արցախի Հանրապետությունում զոհված 19 զինծառայողից 11-ը (կամ 58%–ը) զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մնացած 8-ը (42%-ը) մահացել է տարբեր պատճառներով. 3-ը ջրահեղձ է եղել, մեկը ինքն իրեն մահացու հրազենային վնասվածք է հասցրել իր զենքից, 2–ը զոհվել է չպարզված հանգամանքներում, 1-ը թունավորվել է շմոլ գազից, մեկը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով։

2017թ. Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհերի թիվը



Տվյալների ուսումնասիրությունից մեկ այլ ուշագրավ հանգամանք է պարզ դառնում. ՀՀ զինված ուժերում 2017թ. զինծառայողների մահվան 7 դեպքերից միայն մեկի պարագայում է զինծառայողը զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից։ Մյուս վեցի դեպքում պատճառներն այլ են. մեկ զինծառայող ինքնասպան է եղել, մեկը մահացել է ավտոպատահարից (ՊՆ-ին պատկանող բուլդոզերը ձորն էր գլորվել), մեկ զինծառայող մահացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մեկը սպանվել է ծառայակցի կողմից, մեկ զինծառայող մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումից, հանգամանքները դեռ հայտնի չեն, մեկն էլ, ըստ նախնական տվյալների, ինքնասպան է եղել։ 

2017թ. ՀՀ զինված ուժերում զոհերի թիվը



2017թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում զոհված 26 զինծառայողների մեծամասնությունը ժամկետային զինծառայողներ են՝ 16–ը (64%), մնացած 10-ը պայմանագրայիններ են (36%)։    



Զինծառայողներ Լեռնիկ ՕսյանիԱրշակ Արշակյանի և Գոռ Խուդինյանի մահվան հանգամանքների մասին տեղեկություն ստանալու համար Tert.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե, սակայն Քննչական կոմիտեն մերժել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով «Կոնկրետ զինծառայողների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը կարող է տրամադրվել տուժողի կամ տուժողի իրավահաջորդի գիտությամբ՝ տեղեկատվություն տրամադրելու մասին նրա դիմումը կամ դրա պատճեն ներկայացնելու դեպքում»:

Չնայած տվյալ պատասխանին, այնուհանդերձ Քննչական կոմիտեն մյուս   զինծառայողների մահվան հանգամանքների, ստացած վիրավորումների և հարուցված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել: 

2017 թվականին զոհված կամ մահացած զինծառայողներն են.

Գարիկ Վարդանյան

1996թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայողը մահացել է հունվարի 15-ին հոսպիտալում:

Առաջին կայազորային քննչական բաժնում ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ 31.12.2016թ. հարուցվել էր քրեական գործ:

Արայիկ Սարգսյան

1995 թ., պայմանագրային զինծառայող: Հունվարի 16-ին զորամասերից մեկի պահպանության տեղամասում, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել: Ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ զինծառայողը մահացել էր ծառայակցի կողմից արձակված կրակոցից: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ծառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Անդրանիկ Մուսիկյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 18-ին, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից է զոհվել: Հունվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը տեղեկացրեց, որ զինծառայողը զոհվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Կարեն Ուլուբաբյան

1995թ., պայմանագրային զինծառայող, հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի կողմից:

Շավարշ Գալստյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայողի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն:

Գոռ Գարեգինյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 6-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով  մահացու վիրավորում էր ստացել:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Գեղամ Մանուկյան

1979թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 8-ին  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացու վիրավորում է ստացել: Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել են քրեական գործեր՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ: 


Գարեգին Մինասյան

Պայմանագրային զինծառայող: Մահացել է փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերի շրջվելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով(Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ: 

Գարեգին Արգամանյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 17-ին, ՊԲ զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից է մահացել:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Լեռնիկ Օսյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Փետրվարի 18-ին, չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել:

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

Գոռ Խուդինյան

1991թ., պայմանագրային զինծառայող: Փետրվարի 23-ին, զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տվյալ պահին չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել:

ՔԿ-ի երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նվեր Բաբաջանյան

1980թ.,պայմանագրային զինծառայող, մարտի 1-ին շփման գծի բեկորային մահացու վիրավորում է ստացել: Ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետևանքով բեկորային մահացու վիրավորում է ստացել:

Արտակ Ռաֆայելյան

1997թ.,պարտադիր ժամկետային զինծառայող: Մարտի 28-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Գոռ Հովհաննիսյան

1993թ., պայմանագրային զինծառայող: Ըստ ՊԲ հաղորդագրության՝ զինծառայողը զոհվել է մարտի 31-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով:

Նարեկ Հակոբյան

1986թ., պայմանագրային զինծառայող: Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ Վայքի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից ստանալու հետևանքով է զոհվել: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով`  զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Նարեկ Հարությունյան

1997թ. ծնված ժամկետային զինծառայող, ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստանալու հետևանքով է զոհվել: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Կարեն Ավետիսյան

1998թ., ժամկետային զինծառայող: Ապրիլի 25-ին մահացու հրազենային վնասվածք ստանալու հետևանքով է զոհվել: Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով, ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների:

Մհեր Արզումանյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Ապրիլի 28-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Ռուբեն Բարսեղյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռաֆայել Բիշարյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող: Մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Ռուբեն Մնացականյան  

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող,  մայիսի 8-ին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, զորամասին հարակից ջրամբարում ջրահեղձ է եղել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ:

Գագիկ Մեսրոպյան

1997թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 10-ի առավոտյան ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել և զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Արշակ Արշակյան

1998թ., պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է  Արշակ Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Գրիշա Կարապետյան

1997թ.,պայմանագրային զինծառայող: Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանը:  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Կարեն Դանիելյան

1996թ., պարտադիր ժամկետային  զինծառայող, մայիսի 20-ին  ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել :

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Արմեն Հարությունյան

1996թ., պայմանագրային զինծառայող: Մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել:

Սա հարաբերություններ հաստատելու օրակարգ է, որը բխում է երկու երկրների շահերից. Նիկոլ Փաշինյանը՝ թրքահայությանըԻրանն Իսրայելի ուղղությամբ 30 hրթիռ է արձակելՀայտնի խաղալիքների արտադրողը 4 մլրդ դոլար է կորցրել Չինաստանի Կոմկուսի թերթի քննադատությունից հետոՍուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքՆեթանյահուն վաղուց է ցանկացել կռվել Իրանի դեմ, քանի որ այդպիսով կարող է պաշտոնավարել հավերժ. Բիլ ՔլինթոնՄենչի դուստրը հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ԱՄՆ-ում հավանություն է տրվել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար նորարարական դեղամիջոցինԻնչ-որ բան սխալ է ընթանում. տարեվերջի դրությամբ կարող ենք կորցնել շուրջ 6 մլրդ դոլար. Օվերչուկը՝ ՌԴ-ՀՀ առևտրային հարաբերություննների մասին«Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի Խամենեիի վերացnւմն օգտակար կլիներ Իրանի ժողովրդի համար. Իսրայելի նախագահ Բագրատ Սրբազանը՝ Սրբազան պայքարի աջակիցների ձերբակալությունների մասին Զելենսկին ցամաքային զորքերի նոր հրամանատար է նշանակել Վահագն Խաչատուրյանը դատավոր է նշանակել Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել Այս պահին «Սրբազան պայքարի» կողմնակիցների լայնամասշտաբ ձերբակալություններ են իրականացվում Իրանի հետախուզությունը 16 մարդու է ձերբակալել․ հայտնի է պատճառը Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Դավթյանն ու Պետրոսյանը Մումբայի շախմատային մրցաշարի առաջատարներից են Արտակարգ դրություն է հայտարարվել՝ ինքնաթիռում հայտնաբերված գրության պատճառով Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արխի օղի ««Դիմակները հանվել են». Փաշինյանը վճռականորեն ընտրել է Ուկրաինայի և Մոլդովայի ճանապարհը» «Ալաշկերտ»-ը նոր համասեփականատեր ունի «Խաչակրաց արշավանք. Հայաստանում կարող են բողոքի ցույցեր սկսվել Կարապետյանի ձերբակալությունից հետո» 50 տարի հետո ի՞նչ են գրելու մեր մասին, ես պատմության հեռավորությունից եմ նայում մեր այսօրվան. Բագրատ Սրբազան Կրկին հաղորդվում է անձրևի և կարկուտի մասինՆԳՆ-ն՝ ID քարտերի տրամադրման մասինՀայտնի է կոնկրետ վայրը՝ որտեղից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Պեսկովն ափսոսանք է հայտնել Փաշինյանի որոշման կապակցությամբ Իրանը կլինի այն երկիրը, որը կորոշի պատերազմի ավարտը․ Իրանի նախկին ԱԳ նախարար Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 1-ամյա տղայի մարմինՓաշինյանը հրահանգել է հետևել բոլոր խոշոր գործարարներինՏարկետումներ են դադարեցվել. մանրամասներ Փաշինյանի ամենասարսափելի վախերը Ակումբային ԱԱ․ «Պալմեյրասը» հաղթեց «Ալ-Ահլիին» Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին Իրանի վրա իսրայելական հարձակման նպատակներից առնվազն երկուսը չեն իրագործվել. իրանագետ Սիգի ձկնկիթի արտահանումը 6 ամսով կարգելվի Հարված կհասցնենք Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին․ Նեթանյահու ԵՄ դեսպանը Սյունիքում է Իրանի ԱԳ նախարարի դեմ մահափորձ է Թեհրանում խափանվել Վթար է․ ո՞ր հասցեներում ջուր չի լինիԲաքվում բացվել է Հայկական պետական թատրոնը․ պատմության այս օրը (20 հունիս)Րոպեներ անց գազ չի լինելուԹանկացումներ՝ տարադրամի շուկայումՊլանային անջատումներ՝ նշված հասցեներումԻնչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը․ «Հրապարակ» Խոշոր ու ողբերգական վթար․ կա 1 զոհ 2 վիրավորՔՊ-ականները Փաշինյանի պահվածքը չեն հասկացել․ «Հրապարակ» Փաշինյանը թիմին արգելել է իջնել Բաղրամյան պողոտա` անհետ կորածների ծնողների մոտ․ «Ժողովուրդ» Փնտրվում է նախագիծ․ «Հրապարակ»
Ամենադիտված