ՌԴ-ն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։ Սա հինգերորդ փոխանակումն է: Մոսկվան 205 ռուս զինծառայող է վերադարձրել, Կիևին է փոխանցվել 205 զինվորական։ Այս մասին РБК-ին հայտնել Է ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևը:
Փոխանակման մասին հայտնել է նաև Պաշտպանության նախարարությունը։
«Փոխանակումը տեղի է ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ, ինչպես հստակեցրել է գերատեսչությունը ռուս զինծառայողներն արդեն գտնվում են Բելառուսի տարածքում, մոտ ժամանակներս նրանց կտեղափոխեն Ռուսաստան», - հայտնել է ՊՆ-ն։