Մոսկվա-Բեռլին հարաբերությունները գրեթե ամբողջությամբ փլուզված են․ Զախարովա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայի և Բեռլինի երկկողմ հարաբերությունները գրեթե ամբողջությամբ փլուզվել են։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
«Գերմանացի քաղաքական գործիչների բազմաթիվ ռազմատենչ ռուսաֆոբ հայտարարությունների ֆոնին մեր երկրների միջև հարաբերությունների բարելավում ակնկալելու հիմքեր չկան»,- ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ ռուս-գերմանական հարաբերությունների քայքայման գործընթացը սկսվել է Օլաֆ Շոլցի օրոք, ով հրաժարական է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնից։ Զախարովան կարծում է, որ Գերմանիայի նոր կառավարությունը միայն կվատթարացնի այս իրավիճակը։