Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հալվող վարկանիշ. Փաշինյանը կորցնում է հեղինակությունը, ընդդիմությունը ձեռք բերում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հրապարակվել են հանրապետության քաղաքացիների քաղաքական նախասիրությունների վերաբերյալ նոր տվյալներ։ Վերջին հասարակական կարծիքի հարցման արդյունքները մայիսի 6-ին, ներկայացրել է Gallup International Association հետազոտական ​​կազմակերպության հայկական բաժնի ղեկավար Արամ Նավասարդյանը, գրում է EAdaily.com–ը։

Եթե ​​խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանար ընդամենը 11.8 % ձայն։ Երկրորդ տեղում է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը, որի առաջնորդը երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ քաղաքական միավորումը, որն այժմ ունի երկրորդ ամենամեծ խմբակցությունը Հայաստանի Ազգային ժողովում, ստացել է հարցման մասնակիցների 8 %-ի աջակցությունը։

Ավելի հետ, երկու քաղաքական «ծանրքաշայիններից» նկատելի տարբերությամբ, գտնվում են Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությունը 3.7 %-ով, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (Գագիկ Ծառուկյանի) 3.2 %-ով։ Հարցման առաջին հնգյակը եզրափակում է Վարդան Ղուկասյանի Դեմոկրատական ​​կուսակցությունը (2.9 %), ով բավականին երկար ժամանակ է, ինչ գտնվում է Միացյալ Նահանգներում և ում հայրենիքում որոնում են իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ։

Հայկական ամենահին կուսակցության՝ Դաշնակցության և «Հանրապետություն» կուսակցության (Նիկոլ Փաշինյանի  դաշնակից) ներկայիս վարկանիշները տատանվում են 2 տոկոսի սահմաններում, համապատասխանաբար 2.2 % և 1.9 %։

Հարցվածների 23.7 %-ը մտադիր չէ մասնակցել ընտրություններին, 5.5 %-ը կքվեարկեր «ոչ մեկի» օգտին, ևս 6.4 %-ը հրաժարվել է պատասխանել, իսկ 18.5 %-ը դժվարացել է պատասխանել։

Անցյալ տարվա հուլիսին հարցման մասնակիցների 14.4 %-ն էր պատրաստ քվեարկել ՊՊ–ի օգտին, իսկ 3.7 %-ը՝ «Հայաստան» դաշինքի օգտին, հաջորդը «Ժողովրդավարություն, իրավունք և կարգապահություն» կուսակցությունն էր 3.5 %-ով, ապա ՀՀԿ-ն 2.3 %-ով։ Հարցվածների 8.6 %-ը հրաժարվել էր քվեարկել որևէ մեկի օգտին, 22.5 %-ը դժվարացել էր պատասխանել, իսկ 32.5 %-ը նշել էր, որ չի մասնակցելու ընտրություններին։

Gallup-ի հայկական ներկայացուցչության կողմից անցկացված նախորդ հարցման արդյունքների հետ ներկայիս հարցման արդյունքների համեմատությունը բացահայտում է մի շարք նշանակալի փոփոխություններ։

ՔՊ–ի վարկանիշի անկումը շարունակվել է, և Փաշինյանի կուսակցության համար այդ բացասական դինամիկան անակնկալ չէ։ Մեկ այլ հարց է այն, թե որքանո՞վ է 11.5 %-ը համապատասխանում վարչապետի կուսակցության իրական վստահության վարկանիշին այս փուլում։ ՔՊ–ի կողմնակիցները նախկինում արհամարհանքով են արտահայտվել հայկական Gallup-ի հարցումների մասին պնդելով, որ այդ կազմակերպությունը «հովանավորվում է» Ռոբերտ Քոչարյանների շրջապատի կողմից։ Նմանատիպ մեղադրանքներ էին հնչել նաև մայիսյան հարցման արդյունքների հրապարակումից հետո, քանի որ Ռոբերտ Քոչարյան «Հայաստանը» նախորդ հունվարյան հարցման համեմատ իր վարկանիշը բարձրացրել էր 3.3 %-ով, իսկ երկրի մեկ այլ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կուսակցությունը 1.5 %-ով։ Բայց այդ ֆոնին ՔՊ–ն կորցրել էր «աննշան» 0.3 %:

ՔՊ–ի վարկանիշը կայուն «մաշվածություն» է ապրում։

Այնուամենայնիվ, խոսքն այն մասին չէ, թե ով է կորցրել կամ ավելացրել, և նույնիսկ ավելին, վարկանիշում նման կորուստների և ավելացումների կոնկրետ թվերը շատ, շատ մոտավոր են։ Վերցնենք, օրինակ, այն փաստը, որ Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Շիրակում, վերջերս կայացած ընտրություններից հետո, ՔՊ–ն հավաքեց ձայների 36 %-ը և զգալի առաջ էր 16 %-ով երկրորդը դարձած  Հայաստանի կոմունիստական ​​կուսակցությանից: Միևնույն ժամանակ, Շիրակը միշտ էլ առանձնացել է իր «ընդդիմադիր հայացքներով»։ Հայաստանի բոլոր իշխող կուսակցությունները (անկախ նրանից նախկին են, թե՝ ներկա) ավանդաբար լուրջ խնդիրների են բախվել այդ քաղաքում ընտրարշավների ժամանակ։

Շիրակում ապրում է ընդամենը 111 հազար ընտրող, մինչդեռ Երևանում նրանց թիվը գրեթե մեկ միլիոն է, և իշխող կուսակցությունը «գրավեց» մայրաքաղաքը 2023 թվականի սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո։ Չնայած գրանցեց Շիրակում գրանցվածից ավելի ցածր ցուցանիշ (32.75 %): Եվ այդ 33 %-ը շատ ավելի կարևոր է, քան հանրապետության երկրորդ քաղաքում ստացված 36 %-ը շատ պարզ պատճառով. երկրի բոլոր ընտրողների մոտ 35 %-ը ապրում է Հայաստանի մայրաքաղաքում։

Քանի որ մոտենում են հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որը կկայանա 2026 թվականի հունիսին, ներկայիս ընտրական պատկերը, հավանաբար, էականորեն չի փոխվի։ Դրա հիմնական ցուցանիշները բացահայտվում են մեկ հարցումից մյուսը և բերում երկու հիմնական եզրակացության.

–ՔՊ–ն կորցնում է իր վարկանիշը, բայց մնում է հարաբերական առաջատար, որը մոտ չէ բացարձակ առաջատար լինելուն:

–Հայ ընտրողների մեծամասնությունը կամ քվեարկում է «բոլորի դեմ», կամ ընդհանրապես հրաժարվում է մասնակցել ընտրություններին։

Հայկական ընդդիմությունը հայտարարում է, որ «ընտրական անտարբերության» նման իրավիճակը ձեռնտու է ցանկացած գործող կառավարության համար, քանի որ այն, ի տարբերություն իր քաղաքական հակառակորդների, ունի այսպես կոչված վարչական ռեսուրսներ և կարող է ավելի հեշտությամբ հասնել սեփական ընտրազանգվածի մոբիլիզացմանը նախընտրական ժամանակահատվածներում և հենց ընտրությունների օրը։

Ակնհայտ է, որ ՔՊ–ն նույնիսկ «Հանրապետություն» կուսակցության և այլ պոտենցիալ քաղաքական դաշնակիցների հետ դաշինքի մեջ լինելով հանդերձ, ներկայումս և առաջիկա ամիսներին անկարող է հասնել կառավարության անկախ ձևավորման, այսինքն խորհրդարանում «կայուն մեծամասնություն» ձեռք բերել (54 %) և վերարտադրվել:

Դժվար է ասել, թե արդյո՞ք ընտրություններից մնացած մեկ տարում ստեղծված իրավիճակը բարենպաստ փոփոխություններ կկրի ՔՊ–ի համար։ Սակայն, կասկած չկա, որ առկա է ընդդիմադիր ճամբար ձայների հոսքը, թեև շատ համեստ տեմպերով, և իշխանություններն առայժմ չեն կարողացել շրջել այդ միտումը։ Ավելին, նման հոսք նկատվում է հենց «անտարբեր մեծամասնություն» կազմող հայ ընտրողի կողմից։ Նրանք, ովքեր «բոլորի դեմ» են կամ ընդհանրապես չեն ցանկանում գնալ ընտրատեղամաս, ինչպես կարելի է ենթադրել վերջին մի քանի հարցումների արդյունքներից, ավելի հակված են քվեարկել ընդդիմության, քան իշխող կուսակցության օգտին, եթե փոխեն իրենց դիրքորոշումը։

Նախկինում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 40-50 %-ը դեմ էր արտահայտվում ինչպես իշխանություններին, այնպես էլ որևէ այլ ընդդիմադիր քաղաքական ուժի և/կամ հրաժարվում էր մասնակցել ընտրություններին։ Այժմ, ըստ Armenian Gallup-ի տվյալների, նման մարդկանց թիվը 30 %-ից էլ պակաս է, և նրանց համար հիմնական պայքարը կծավալվի հաջորդ տարվա ամռան սկզբին ավելի մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված