«Եվ մենք դեռ բողոքում ենք». ռուսաստանցիները զարմացած են Հայաստանում գներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արդյո՞ք թանկ է Հայաստանում ապրելը: Ռուսաստանցուն զարմացրել են երկրում գները, բայց հաճելիորեն ոչ բոլորը: «Եվ մենք դեռ բողոքում ենք» ճամփորդական բլոգերը հիասթափեցնող եզրակացության է արել. «Միջին աշխատավարձով դժվար թե հնարավոր լինի լավ ճամփորդել այնտեղ», գրում է dzen.ru–ն:
Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր երկրներից է։ Այն կարող է պարծենալ իր մշակութային և պատմական հուշարձաններով, ինչպես նաև բնական տեսարժան վայրերով, նրա տարածքում կան մոտ 100 լճեր և լճակներ։ Բացի այդ, հանրապետությունը շատ առումներով հյուրընկալ է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների և մշտական բնակության նպատակով այնտեղ տեղափոխվողների համար։ Այնտեղ հարմարվելը բավականին հեշտ է, քանի որ բնակչության կեսից ավելին խոսում է ռուսերենով: Այնուամենայնիվ, գները կարող են զարմացնել, և ոչ միշտ հաճելի ձևով: Միջին աշխատավարձով (ամսական 67 հազար ռուբլի) դուք իսկապես չեք կարող լիարժեք կյանքով ապրել այստեղ, պարզել է ճամփորդական բլոգեր Սերգեյ Վոլկովը Երևան տեղափոխված ընկերոջ հետ զրուցելուց հետո։
Օրինակ, հսկայական ծախսային հոդված, ըստ արտագաղթողի, բենզինն է: Ավտովարորդները պետք է վճարեն մոտ 113 ռուբլի մեկ լիտրի համար: Այդ պատճառով շատ տեղացիներ գնում են ոչ թե բենզինով, այլ գազով աշխատող մեքենա: Եվ մենք դեռ դժգոհում ենք Ռուսաստանի գազալցակայանների բարձր գներից։
Խանութներում սննդամթերքի գները նույնպես չի կարելի ցածր անվանել։ Օրինակ, կաթի մեկ լիտրն արժե 164 ռուբլի, 4 լոլիկը 198 ռուբլի, իսկ կարագը 745 ռուբլի մեկ կիլոգրամի համար: Արդյունքում, շատ մարդիկ ստիպված են գնումներ կատարել շուկաներից, բայց առևտրականները արագորեն են ճանաչում այցելուներին և նշում են ապրանքների գներ, որոնք լիովին տարբերվում են տեղացիների համար գնանշվածներից:
Սրճարան գնալը նույնպես կարող է բավականին արժենալ: Եվ ոչ միայն պատվիրված ուտեստների պատճառով։ Փաստն այն է, որ վճարման չեկը միշտ ներառում է 5-10% «սպասարկման վճար»:
Այնուամենայնիվ այցելուներին զարմացրել են հասարակական տրանսպորտի ուղեվարձերը։ Չնայած բենզինի բարձր գներին, ավտոբուսի երթուղին արժե ընդամենը 10 ռուբլի, իսկ մետրոյում այն 25 ռուբլի է: Բացի դա ամբողջ քաղաքը անցնելը տաքսով կարող է արժենալ ընդամենը 100 ռուբլի: «Այդպիսի գների մասին կարելի է միայն երազել»,- նշել է Սերգեյը։
Հայաստանում ռուսերենով շփվելու հետ կապված խնդիրներ չկան, գոնե մեծ քաղաքներում։ Թեև ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ չունի, բայց բոլոր հայերն այն գիտեն: Բլոգերն իր ալիքում ընդգծել է. «Հայերը նույնիսկ վիրավորվում են, եթե կարծում ես, որ նրանք չգիտեն մեր լեզուն։ Ռուսերենն այնտեղ սովորում են դպրոցից և այն ամենատարածված օտար լեզուն է երկրում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը