Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր․ պատմության այս օրը (12 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Բուժքրոջ համաշխարհային օր, Վրաստան՝ Սուրբ Անդրեյ առաքյալի օր, Լուգանսկի Ժողովրդական հանրապետություն՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1753 –վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մինաս Ա Ակնեցին։

1889 –վախճանվել է հրապարակախոս, խմբագիր Զարմայր Մսերյանը։

1913 –ծնվել է ռուսաստանցի հայազգի աստղագետ Թադևոս Աղեկյանը։

1920-խորհրդային զորքերը մտել են Ղարաբաղ, գեներալ Դրոն ընդունել է վերջնագիրը և լքել Ղարաբաղը, Ղարաբաղի տարածքում իշխանություն է դարձել մուսուլմանական ռևկոմը Շուշիում և հայկական ռևկոմը Տաղավարդում։

1921– ծնվել է կոմպոզիտոր, երաժշտական և հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանը։

1941-ծնվել է կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանը։

1994-հրադադարի հաստատմամբ ավարտվել է Ղարաբաղյան առաջին պատերազմը։

2006-Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:

2007-տեղի են ունեցել Ազգային ժողովի չորրորդ գումարման խորհրդարանական ընտրությունները, որտեղ համամասնական ընտրակարգով մեծամասնություն է ստացել ՀՀԿ-ն, նրան հաջորդել է ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն։

2008- Բեյրութում հրկիզվել է «Սևան» հայկական ռադիոկայանը որը գործել է կառավարամետ ուժերի հովանու ներքո, ինչի պատճառով էլ դարձել է ընդդիմադիր «Հեզբոլլա» շարժման զինյալների թիրախ:

2009 —վախճանվել է խորհրդահայ բժիշկ նարկոլոգ Էդուարդ Բաբայանը։

2010-«Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը հյութերի արտադրման նոր հոսքագիծ է բացել։

2012-Հայաստանի վարչապետ է դարձել Անդրանիկ Մարգարյանը։

2014-Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգով հանդես է եկել անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2018-Հայաստանի նախագահը նոր նախարարներ և փոխվարչապետ է նշանակել, որով իսկ ձևավորվել է կառավարությունը, փոխվարչապետ է նշանակվել Մհեր Գրիգորյանը։

2021-ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքում և սկսել խրամատներ փորել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1311 —ինկվիզիցիան ֆրանսիայում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկել տամպելյերների օրդենի 54 ազդեցիկ գործիչների։

1551– Պերուի մայրաքաղաք Լիմայում հիմնվել է Ամերիկայի ամենահին Սան-Մարկոս համալսարանը։

1780 —ԱՄՆ-ի անկախության պատերազմի ընթացքում շրջափակումից հետո հանձնվել է Չարլտոնը, որը հանդիսացել է Կոնտինենտալ բանակի խոշոր պարտությունը։

1797 —Վենետիկը ընդունել է գեներալ Բոնապարտի վերջնագիրը, դադարել է գոյություն ունենալ Վենետիկի հանրապետությունը։

1798 —վախճանվել է անգլիացի ծովագնաց և հետազոտող Ջորջ Վանկուվերը։

1830 —հայտարարվել է Էկվադոր հանրապետության ստեղծումը։

1832– Միլանում տեղի է ունեցել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերայի պրեմիերան։

1842– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժյուլ Մասնեն։

1845 –վախճանվել է գերմանացի պատմաբան, գրաքննադատ, բանաստեղծ և թարգմանիչ Ավգուստ Վիլհելմ Շլեգելը։

1888 —Հյուսիսային Բոռնեոի նկատմամբ սահմանվել է բրիտանական կառավարում։

1926– Լեհաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և հաստատվել է Յուզեֆ Պիլսուդսկու ռեժիմը։

1933 –ծնվել է ռուս պոետ Անդրեյ Վոզնեսենսկին։

1935 —ամերիկական Օհայո նահանգի Ակրոն քաղաքում հիմնադրվել է «Անանուն ալկոհոլիկների» առաջին ակումբը։

1938 –ծնվել է 1990-92 թթ. Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը։

1941– գերմանացի գիտնական Կոնրադ Ցուզեն հանրությանն է ներկայացրել իր ստեղծած աշխարհում առաջին Z3 համակարգիչը։

1944 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ղրիմի լրիվ ազատագրմամբ ավարտվել է խորհրդային զորքերի ղրիմյան հարձակողական գործողությունը։

1962 —ՀԱՀ-ում մահապատիժ է սահմանվել սաբոտաժի համար։

1980 —էկրան է բարձրացել առաջին խորհրդային աղետ-ֆիլմը՝  «Անձնակազմը»։

1986- ամերիկյան NBC-ն սկսել է հանդես գալիս ներկայումս հայտնի սիրամարգի NBC Logo.svg նշանով:

2001-վախճանվել է ռուս ակադեմիկոս, ավիակոնստրուկտոր Ալեքսեյ Տուպոլևը։

2002 —Բայկոնուր տիեզերակայանում շենքի կորպուսի տանիքի փլուզման արդյունքում լրիվ ոչնչացել է խորհրդային «Բուրան» տիեզերանավը։

2006- իրանական թերթում ադրբեջաներենը ծաղրող նկարի տպագրության պատճառով երկրի հյուսիսում տեղի են ունեցել ադրբեջանցիների զանգվածային ցույցեր։

2008– Չինաստանի Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 70 000 մարդ։

2017 —սկսել է տարածվել WannaCry ցանցային որդը, որն աշխարհի մոտ 150 երկրներում վարակել է մոտ 200 000 Microsoft Windows համակարգիչ։

2020 —վախճանվել է կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, կինոռեժիսյոր Միշել Պիկկոլին:

2022 —հորիզոնի իրադարձություննեերի աստղադիտակը ստացել է Sgr A* սև անցքի գերմասսիվ պատկերը:

Կ. Խաչիկյան

Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»Տղամարդը hարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել, կրակnցներ արձակելԻշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ»Պլանային անջատումներ՝ հունիսի 9-ինԱյս ամենն արդեն ձանձրացրել և զզվեցրել է հանրությանը. «Փաստ»Չիլիում ուժգին երկրաշարժ է գրանցվել Ով է կայծակից մահացած զինծառայողը
Ամենադիտված