Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևը որպես Պուտինի քաղաքականության շարունակող Իրանում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի առաջին պաշտոնական այցն Ադրբեջան, գրում է iarex.ru–ն։ Այն ուներ մի շարք կարևոր, հիմնարար բնույթի առանձնահատկություններ։ Փաստն այն է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները բարդ են եղել։ Տեսանելի հանրային տարածքում Իրանը նյարդայնացած էր Ադրբեջանի Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ։ Բացի դա 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցավ ողբերգական միջադեպ՝ զինված հարձակում։ Թեհրանը դեմ է Ադրբեջանի և Թուրքիայի փորձերին բացելու Հայաստանի տարածքով՝ «Զանգեզուրի միջանցքով», դեպի Նախիջևան  տրանսպորտային հաղորդակցությունը, և դա ընկալում է որպես  իր և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի վերացման սպառնալիք։ Կա ևս մեկ այլ գործոն, որը երկու կողմերն էլ ի նկատի ունեին, բայց բարձրաձայն չեն խոսում դրա մասին։ Ժամանակակից Ադրբեջանի և Հայաստանի տարածքները երկար ժամանակ՝ մինչև 19-րդ դարի սկիզբը, Պարսկական կայսրության մաս էին կազմում։ Իրանցիներն ու ադրբեջանցիներն ընդհանուր հավատք ունեն։ Ավելին, Իրանում բնակչության մինչև մեկ քառորդը կազմում են ադրբեջանցիներ (տարբեր գնահատականներով 12-ից 20 միլիոն) և դա ավելի է, քան Ադրբեջանում ադրբեջանցիների քանակը։ Ի դեպ, Պեզեշկյանն ինքը ևս էթնիկ ադրբեջանցի է։ Հետևաբար, երկու երկրների հարաբերություններում խնդիրները զուգահեռ հարթություններում են՝ պատմություն և արդիականություն։ Պատմությունը հասկանալի է, բայց վերջին տարիներին տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը նկատելիորեն փոփոխվել էր ԱՄՆ-ում Ջո Բայդենի վարչակազմի գործողություններից։ Արևմուտքը չէր թաքցնում, որ Իրանի դեմ առճակատման մեջ նրանք հույսը դնում են ադրբեջանական հենակետն օգտագործելու և «բաժանված ժողովրդի» խաղաքարտը խաղարկելու վրա։ Իրանը լուրջ հիմքեր ուներ վախենալու Բաքվի քաղաքականության մեջ կայուն արևմտամետ վեկտորի ձևավորման հնարավորությունից, ինչպես նաև Հարավային (իրանական) Ադրբեջանի տարածքում անջատողականության սպառնալիքից։ Ի պատասխան էլ նա հակախաղ էր վարում Հայաստանի միջոցով։ Այնուամենայնիվ, «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան և Հայաստան) տարածաշրջանային անվտանգության համակարգ  ստեղծելու բոլոր փորձերը ձախողվում են դրա մասնակիցների տարբեր աշխարհաքաղաքական ձգտումների պատճառով։ Ի դեպ, նույնիսկ հիմա, նույն պատճառներով, խափանվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։

Սակայն տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտն աստիճանաբար փոխվում է։ Իրական պայմաններ են ի հայտ գալիս Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի մասնակցությամբ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի իրականացման համար։ Միաժամանակ, ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի անուղղակի մասնակցությամբ Իրանի հետ բանակցություններ սկսելով միջուկային համաձայնագրի շուրջ սկսել է դրականորեն ճշգրտել քաղաքականությունն այդ տարածաշրջանում։ Ադրբեջանում արևմտամետ ուժերի դիրքերը նույնպես սկսել են նկատելիորեն թուլանալ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Չինաստան, ինչպես գրել է չինական Global Times հրատարակությունը, «հաջողված էր ոչ միայն Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների խորացման առումով, այլ նաև Ադրբեջանին տարավ մեծ քաղաքականության բարձր ուղեծիր, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը դաշինքի մեջ են»։ Այս գործոնն էլ մեծապես կանխորոշեց Պեզեշկյանի Բաքու կատարած հաջողված այցը և նրա ընդունելության մակարդակը։ Կողմերը հայտարարեցին ռազմավարական գործընկերության այնպիսի մակարդակին հասնելու իրենց պատրաստակամության մասին, որը նախկինում չի նկատվել։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ու Իրանը սկսել են վստահություն զգալ փոխշահավետ տարածաշրջանային համագործակցություն կառուցելու հարցում։ Կողմերի քննարկումը հիմնականում վերաբերվել է կողմերի պատրաստակամությանը համատեղ մասնակցելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ստեղծմանը և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, չնայած ստորագրված փաստաթղթերը ներկայացված են այնպիսի հուշագրերի տեսքով, որտեղ առայժմ միայն նշած են մտադրությունները։ Սակայն նույնիսկ այս սկիզբը խրախուսելի է և, ինչպես կարծում է Միլլի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը, «դա ստեղծում է սպասումներ»։ Ի դեպ, Ալիևը խոսել է Արազի միջանցքի նախագծի մասին, որն Իրանի միջոցով կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Ալիևի խոսքով դա «կբացի տարանցիկ մեծ հնարավորություններ»։ Միաժամանակ, այդ նախագիծը թուլացնում է «Զանգեզուրի միջանցքի» դիրքերը։ Փաստն այն է, որ Անկարան համարվում է Արևմուտքի գործընկեր, և որի հետ Իրանը լուրջ հակասություններ ունի, ուստի «Զանգեզուրի միջանցքի» հարցը վաղուց տնտեսական հարթությունից շրջվել է դեպի աշխարհաքաղաքականության ոլորտ։ Այսպիսով, տարածաշրջանում առկա իրավիճակը դեռևս փորձարարական փուլում է։ Այսօր, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահի արտաքին  քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը։ Բայց ի՞նչ կարող է պատահել վաղը։ Ինչևէ, Ալիևը ճեղքում է կատարել իրանական ուղղությամբ, ընդհանուր լեզու է գտել Ռուսաստանի և Իրանի հետ, տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական խաղ է սկսել ի հայտ եկած հարաբերությունների նոր համակարգում դերերի բաշխման համար։ Անդրկովկասում ամեն ինչ սկսում է արագ փոխվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված