Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել 27 պետությունների ղեկավարներ։ Հիմնական հյուրերի թվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, իսկ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ներկայությունը հաճելի անակնկալ էր։ Գտնվելով ռուսաֆոբ պետությունների մեջտեղում նրանք չէին վախեցել սպառնալիքներից և ներկա էին այդ իրենց համար իսկապես սրբազան տոնին։ Իսկ ահա նախկին եղբայրական Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շքերթին զինվորներից բաղկացած ռազմական անձնակազմ չէր բերել  և կարծես «ոչ իր ափսեում էր» գտնվում, նշել են համացանցի օգտատերերը, գրում է bloknot.ru–ն։ Այն տպավորությունն էր, որ Փաշինյանը վախենում էր Զելենսկու կողմից Կարմիր հրապարակի վրա հայտարարված հարձակումից։ Եվ ահա նա կարծես ասեղների վրա էր նստած՝ պատրաստ թռչել։ Կամ էլ Հայաստանի վարչապետն ուղղակի ցանկանում էր առանց մեծ ուշադրություն գրավելու արագ «այցելել, գրանցվել»։ Բայց դե  ի՞նչ կարող էր անել, նրան նստեցրել էին «բատկայի» կողքին, և դա միայն մեծացնում էր հակադրությունը։

«Աչք էր զարնում այն, որ Փաշինյանն իրեն չափազանց անհարմար էր զգում։ Նա շատ անհանգիստ և նյարդային էր։ Եվ դրա համար կա բացատրություն», - գրել է քաղաքական ստրատեգ Մարատ Բաշիրովը։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանը մինչև վերջին րոպեն հետաձգում էր պատասխանը, թե արդյո՞ք ինքը կմասնակցի շքերթին։ Ի տարբերություն Ֆիցոյի և Վուչիչի, Փաշինյանը, ըստ երևույթին, շատ անհանգստացած էր նրանից, թե ինչպե՞ս կգնահատեն դա իր ԵՄ-ի արևմտյան կուրատորները։ «Այժմ ակնհայտ է, որ Թրամփի դիրքորոշմամբ առաջնորդվելով Արևմուտքն աստիճանաբար փոխում է իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, և այս դեպքում Փաշինյանը կարող է պարզապես գործարքի առարկա լինել, և նա դա զգում է։ Բայց նման տեսքով, իհարկե, ավելի լավ կլիներ չգար Մոսկվա», - ամփոփել է Մարատ Բաշիրովը։

«ՀՀ վարչապետը Կարմիր հրապարակում. քաղաքավարության ժեստ, թե՞ հարկադրված քայլ», - հարց է հնչեցրել «Ռիբար» հեռագրային ալիքի հեղինակը Փաշինյանի տանջանքը բացատրելով նրանով, որ Հայաստանի վարչապետին Բրյուսելից ակնարկել են Մոսկվա կատարած իր այցի հետևանքների մասին։  «Ռուսաստանի մեկուսացումը, ինչպես Արևմուտքն էր խոստացել երեք տարի առաջ, տեղի չի ունեցել, և կշռադատելով բոլոր դրական և բացասական կողմերը Փաշինյանի թիմը հետաձգում էր իր պատասխանը մինչև վերջին րոպեն։ Եվ ի վերջո, ըստ երևույթին, նա որոշել է, որ արևմտյան կուրատորները կարող են խաբել իրեն, և որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են փչանալ։ Հետևաբար, անհրաժեշտ է գնալ «գրանցվելու», որպեսզի հետո չմնա «կոտրած տաշտակի առաջ»։ Սակայն շքերթին հայ զինվորներ չկային։ Հայաստանը դարձել էր այն քիչ հետխորհրդային երկրներից մեկը, որն իր ստորաբաժանումը չէր ուղարկել շքերթի: Դա  հեռավորություն պահելու լուռ նշան է, նաև ուղղված արևմտյան գործընկերներին չզայրացնելուն։ Մինչ Վաշինգտոնում առաջնահերթությունները փոխվում են, Փաշինյանը և նրա գործընկերները, վախենալով ոչնչով չմնալ, փորձում են չսրել Մոսկվայի հետ արդեն իսկ բարդ հարաբերությունները», - գրել է «Ռիբարը»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով«Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Սպանություն Կոմիտասի պողոտայում գործող հարսանյաց սրահի մուտքի մոտ. կասկածյալին վնասազերծել ենՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքԼոս Անջելեսում բախումներ են գրանցվել՝ ներգաղթյալների դեմ ռեյդերից հետո Յամալն Ազգերի լիգայի եզրափակչից առաջ խոսել է Ռոնալդուի մասին Պրեմիերա. Մարտին Մկրտչյան-«Մեկը մեկից լավն ա» Գրեթե որոշված ​​է, որ չեմ մասնակցի ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը․ Ռոնալդու Ուկրաինական կողմն անսպասելիորեն հետաձգել է «ինչպես աճյունների ընդունումը, այնպես էլ ռազմագերիների փոխանակումը» Թրամփը Մասկի «խելագար» վարքագիծը կապել է թմրանյութերի օգտագործման հետ. NYT «Ռեալ Սոսյեդադ»-ը հայտարարություն է արել Զախարյանի ապագայի վերաբերյալ Խոշոր վթար՝ Երևանում, ոչ սթափ վարորդը «Neta»-ով գլխիվայր հայտնվել է փոսումՀենրիխ Մխիթարյանը նոր թիմակից ունի «Որպես հայ՝ զգում եմ, որ անելիք ունեմ Հայաստանում»․ ջութակահար Զոհրաբ ԹադևոսյանԱռեղծվածային դեպք՝ Երևանում, հայտնաբերվել է մարդու գանգ Մայրը 2 որդիներին միայնակ էր մեծացրել, սոցիալապես անապահով պայմաններում․ կայծակի հետևանքով մաhացած զինծառայողը Տաշիրից էր Գիտնական Վլադիմիր Լավրենովը Հայաստանում հարգանքի տուրք է մատուցել ռուս զինվորների հիշատակինԱմենամեծ գործարքը. Ադրբեջանը կգնի 40 հատ JF-17 կործանիչՀայաստանը մեծացնում է առևտուրը ԵԱՏՄ երկրների հետ. ինչ ապրանքներ են գնում հարևան շուկաԵրկու ճակատով խաղ. ինչու է Հայաստանը ցանկանում միաժամանակ լինել և Եվրոպայում և Կարմիր հրապարակումՍպասվում են բալետային նոր ներկայացումներ Առաջիկա օրերի եղանակըՀայտնի ռեփեր Սնուփ Դոգի մասին ֆիլմ է պատրաստվում Freedom Broker Armenia-ն կանգնում է Հայաստանում մշակութային զարգացման կողքին՝ նպաստելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կայացմանը Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը կմասնակցեն Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը Երեկ մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Իշխանությունը բարելավում է ՌԴ հետ հարաբերությունները. Արևմուտքը կատաղած է Կալիֆոռնիայի նահանգապետը սպառնացել է Թրամփին Հայ-վրացական հարաբերությունները վերջին շրջանում բավականին լուրջ ճգնաժամ են ապրումԴավիթ Համբարձումյանն առաջադրվել է որպես վարչապետի թեկնածու ՀՀԿ-ն փորձում է մշտական լարվածության մեջ պահել Փաշինյանին Ողբերգական դեպք․ ջրանցքից կնոջ դի են դուրս բերելՓաշինյանը կնոջ հետ ուղղաթիռով Սիսիան է այցելել (տեսանյութ)Թուրքիայում «Կուրբան Բայրամի» առաջին օրը ավելի քան 14 000 մարդ է վիրավորվել Արհեստածին Ադրբեջանը պատմականորեն չի կոչվել Ադրբեջան․ իրանագետ Սյունիքում անչափահասների անհետացման ու հայտնաբերման դրվագը ցույց տվեց իշխանության դեմքըՀայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)Ջուր չի լինելու Գերագնահատել են իրենց կարողությունները. նրանք, ովքեր չափազանց հեռուն են գնում ավանդական հիմքերը քանդելու հարցում, հազվադեպ են երկար մնում իշխանության. «Փաստ»ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Կարևորը հարձակվելն է, իսկ պատճառ կգտնվի. «Փաստ»Հեղուկ գազի պահոցում պայթյուն է եղել, մենեջերը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոցՏարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին «Էդիկը չէր կարող միայնակ թողնել իր ընկերներին, պետք է մինչև վերջին վայրկյանն այնտեղ լիներ». Էդիկ Բարսեղյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ»
Ամենադիտված